Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

«Շատ շնորհքով» հանձնվում են նաև Սերժ Սարգսյանի մերձավորները. մնաց 3-րդ քայլը

Շմայսի ասած՝ ԱԱԾ-ի «շատ շնորքով ներխուժելու», «շնորքով հանձնելու և հանձնվելու»  լայնամասշտաբ օպերացիաները շարունակվում են: Եվ որքան մեծանում է հանձնվողների «տրամաչափը», այնքան ավելի շնորքով են հանձնվում, այնքան ավելի զարմացնող է լինում հանձնվածի կամ հանձնվելիքի չափը: Եթե այսպես գնա, շուտով սփյուռքահայերը տուն կվերադառնան…

Էջմիածնի զինված բանդաներն ու ընտանիքները պահածոյաթափ, զինաթափ ու կենդանաթափ անելուց հետո ԱԱԾ-ն անցել է արդեն միլիոնաթափ ու պայմանագրաթափ անելուն:

Վերջին օրերին համացանցային հանրությունը բուռն կերպով քննարկում է անկախ Հայաստանի երրորդ կախյալ  նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորների տների, գրասենյակների, օբյեկտների խուզարկությունների և ձերբակալությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ ապօրինի հարստացման հոդվածով ձերբակալվեց, ապա կալանավորվեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ «ապօրինի հարստությունը»՝ «գողոնը» ձեռքին և ոչ միայն:

Իսկ հետո ՊԵԿ քննչական մարմինը Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի որդու՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկի տանը հայտնաբերեց  6 մլն 800 հազար դոլարով ավանդի պայմանագրեր և քրգործ հարուցեց:

Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊ ընկերության վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ /կանխամտածված սնանկությունը/,  205-րդ հոդվածի 2-րդ մասի /հարկերի, տուրքերի վճարումներից չարամտորեն խուսափելը/ հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել   800 միլիոն ՀՀ դրամ:

Նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քրեական գործով խուզարկություն է կատարվել «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են  նրա, իր հետ համատեղ բնակվող  հոր՝ Լյովա Ազատի Սարգսյանի և քրոջ՝ Անի Լյովայի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում  որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Նարեկ Լյովայի Սարգսյանի հայրը` Լյովա Ազատի Սարգսյանը, 2017թ-ի ընթացքում հանդիսացել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան և «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ:

Լյովա Ազատի Սարգսյանը և վերջինիս դուստր՝ Անի Ազատի Սարգսյանը, «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2017թ. հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել  իրենց գույքի և եկամուտների հայտարարագրեր, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները:

Արդյունքում՝ ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի  մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

Բացի այդ, Նարեկ Սարգսյանը նույնպես նույն օրենքով սահմանված կարգով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով պարտավոր է եղել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իր գույքի և եկամուտների հայտարարագիր, որը սակայն չի կատարել:

2017թ. հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է:

Այժմ Լյովա և Անի Սարգսյանները կասկածվում են Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման և 314.3 հոդվածի 2-րդ մասով՝ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, իսկ Նարեկ Սարգսյանը՝ միայն ապօրինի հարստացման մեջ:

Նկատենք, որ Լևոն Սարգսյանի անունը շրջանառվում է որպես Վլադիսլավ Մանգասարյանի հովանավոր, ով մեղադրվում է սփյուռքահայ, ԱՄՆ-ում շինարարական ոլորտի գործարար Էդմոնդ Խուդյանին 8,5 միլիոն դոլար «քցելու» մեջ:

Չի բացառվում, որ գտնված պայմանագրերը լույս սփռեն այս գործի վրա, և դատարանում քննվող քրեական գործով տուժողները, որոնց թվում նաև գործի հանգուցալուծմանը սրտի թրթիռով սպասող սփյուռքահայեր կան, ստանան իրենց բնակարանները կամ կորցրած գումարները:

Համենայն դեպս՝ ՊԵԿ-ի արձանագրած օրինախախտումները և դրանց հետ կապված հանգամանքները տեղավորվում են Էդմոնդ Խուդյանի պարզաբանման /աղբյուր՝ Հետք/ մեջ, որը նա տարիներ առաջ փոխանցել էր լրատվամիջոցներին՝ Լևոն Սարգսյանի տված մի հարցազրույցի առիթով:

Այն ներկայացնում ենք մասնակի կրճատումով.

«Հարկ եմ համարում ճշտել, որ ինձ չեն սնանկացրել և ես անձամբ սնանկ չեմ, այլ ինձ պատկանող Արին Կապիտալ ընկերությունը (Մաշտոցի 33 բնակելի շենքի շինարարությունը) միտումնավոր սնանկացվել է հանցավոր նպատակներով Վլադիսլավ Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի և ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից: Այդ թալանը շարունակվում է մինչև այժմ, ինչի հետևանքով ընկերությանը հասցվել է մոտ $7,000,000-ի վնաս: Իմ այդ հարցազրույցում  չեմ ասել,  որ Լևոն Սարգսյանը մասնակցել է թալանին, ասել եմ` նա հովանավորել է վերոհիշյալ անձանց: Առաջարկում եմ նորից լսել հարցազրույցը (1in.am) այն պարզելու համար: Իսկ կատարված թալանի մեջ ապացույցները առկա են:

Լևոն Սարգսյանի հետ նաև մի շարք հեռախոսազրույցներ ենք ունեցել, որոնք կարող են թարմացնել Լևոն Սարգսյանի հիշողությունները, եթե նա մոռացել է: Ստորև ներկայացնում եմ մեկ հեռախոսային զրույց, որը տեղի է ունեցել Սեպտեմբեր 16, 2010-ին.

Լ.Ս. – Այո:

Է.Խ  – Լևոն Ազատովիչ Էդմոնդնա, բարի իրիկուն:

Լ.Ս.  – Բարև, բարև Էդմոնդ:

Է.Խ. -Լևոն Ազատովիչ վերջին անգամ որ մենք խոսացինք, ես դրանցի հետո մի քանի օրա որ բավական բաներ եմ ճշտել ու Վլադը բավական սխալ բաներա արել: Ես քեզ հետ ուզում եմ ախպերավարի խոսամ Լևոն Ազատովիչ, մենք շատ վատ վիճակում ենք:

Լ.Ս.- Լավ ես անում, հիմա բոլորի մոտ էլ վատ վիճակա, արի Հայաստան ինձ տես. Դու մի բան ես ասում, Վլադը մի բանա ասում, ես անկեղծ եմ ասում, իմ վեճը չի, ինձ չի հետաքրքրում: էնտեղ ես քեզ ասեմ, անկեղծ, մի բնակարան եք տվել հա….բավականին փոքր, էնտեղ բավականին փողա ծախսել իմ տղան հա.., էդ բնակարանի արժեքն ասեք տամ ձեզ, կամ էլ իմ տղայիս ծախսած փողը տվեք ու վաաբշե ես որևէ մեկիդ հետ չեմ ուզում որևէ խնդիր ունենալ, հասկացա՞ր:

Է.Խ. – Լևոն Ազատովիչ, ես եկա 5 տարի առաջ էն գումարները բերեցի …

Լ.Ս. – լավ արեցիր, դե հել արի, ոչ մեկը կողքովդ չի անցնի, որևէ պրոբլեմ չկա, դա ասում ես բերեցի նա ասումա տարավ, եկեք դրեք ով ինչքանա բերել ինչքանա տարել:

Է.Խ. – Եթե ես փաստում եմ որ ես չեմ տարել ու թալանել, իսկ Վլադը տարելա, թալանելա, ինչ ենք անու՞մ:

Լ.Ս. – Վահ, ինչ ենք անու՞մ պատժում ենք ինչ ենք անում, բայց եթե դու ես տարել, քեզ ենք պատժում ինչա եղել:

Է.Խ. – Շատ լավ Լևոն Ազատովիչ, պատրաստվում եմ հելնեմ գամ Հայաստան:

Լ.Ս. – Այո, արի, երկուսով կնստենք կճշտենք: Բա, իմացի որ իմ տեղն ով որ լիներ հա, էտ ինչ որ ասում եք հա, հնգապատիկը տարած կլներ, թեկուզ նույն Ամերիկայում:

Է.Խ. – Դե գամ էդ հաշիվներն անենք: 6 տարվա մեջ էնքան ծախսեր են եղել բայց Լևոն Ազատովիչ, ցավդ տանեմ, ես չեմ ուզում տեսական հաշիվներ անենք, նստենք կարգին փաստացի թղթերով կարգին հաշիվ անենք:

Լ.Ս. – Լավ, արի, շուտ արի

Է.Խ. – Ես չեմ ուրանում ինչ որ արել եք, բայց էն ժամանակ որ պետք էր գումարը, զանգեցիք, ու ես գումարը բերեցի, բայց հավատացնում եմ Վլադն ըլներ գումարը չէի բերի, բայց ասեցի Լևոն Ազատիչնա, դիրքն ու պատիվը, մաքրությունն ու անկեղծությունը հաշվի առնելով բերեցի: Բայց ում էր պետք գամ մի եքա շենք սարքենք, վերջում էլ խայտառակ ըլնենք, համ ես, համ էլ իմ ներդրողները: Էսօր 12 սփյուռքահայ ընտանիք անընդհատ ինձ են զանգում թէ էս ուր հասցրիր մեզ: Բա Էդ ձևա լինո՞ւմ Լևոն Ազատովիչ:

Լ.Ս. – Դե վեր կաց արի, հաշվենք: Հաշվենք ինչա եղել. Դա լավ.

Է.Խ.- Շատ լավ գալիս եմ, դե բարի գիշեր:

Լ.Ս. – Արի, արի, դե բարի գիշեր, արի:

Մեկ շաբաթ հետո Ես, Վլադիսլավ Մանգասարյանը, Ղևոնդ Ղալումյանը, տնօրեն Էդուարդ Եսայանը և իմ փաստաբան Լեռնիկ Հովհանիսյանը հանդիպում ենք Լևոն Սարգսյանի ԱԳՆ շենքի իր գրասենակում և Լևոն Սարգսյանը պահանջում է ներքին աուդիտ իր իսկ մատնանշած ընկերության միջոցով: 2 ամիս հետո ունենալով բոլոր տվյալները փաստվում է թալանը և Լևոն Սարգսյանը հակառակ իր խոստումների ոչ մի միջոց չի ձեռնարկում քանզի ինքն էլ ուներ իր հովանավորող կապը նրանց հետ: ՏՎՅԱԼ ԱՈՒԴԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹՆ ՈՒ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԻՆՁ ՄՈՏ’ ՕՐԻՆԱԿԸ ՎԼԱԴԻՍԼԱՎ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ և ՂևՈՆԴ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՄՈՏ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՊԵԿ-ՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ:

Լևոն Սարգսյանի, իմ և Վլադիսլավ Մանգասարյանի համգործակցության մասին բազմաթիվ փաստեր կան: Լևոն Սարգսյանը 2010թ. ամռանն անհատույց ձեռք է բերել Մաշտոցի 33/1 շենքի թիվ 64բն.-171քմ, թիվ 65բն.-279քմ, իսկ ամիսներ անց’ կապ է ունեցել Մաշտոցի 33ա հասցեում ընկերությանը պատկանող 5 հարկանի 1708 ք.մ. մասնաշենքի օտարման անվճար գործարքի հետ:

Իր այն հայտարարությունը որ ինձ չի ճանաչում և ընդհամենը մեկ անգամ է հանդիպել ողորկ սուտ է: Լևոն Սարգսյանի հետ շփվել ենք 2003թ-ից և մինչ 2010թ-ը երևի ոչ պակաս քան 50 անգամ: Յուրաքանչյուր անգամ իմ Հայաստանում լինելով մենք հանդիպումներ ենք ունեցել, քննարկել Վլադիսլավ Մանգասարյանի և շենքի հետ կապված խնդիրները, մասնակցել ճաշկերույթների և այլ ընկերական հավաքույթների, եղել է իմ տանը Երեւանում: Կան բազմաթիվ լուսանկարներ, որոնցից մի քանիսը կցված են այս նամակին:

Լևոն Սարգսյանը և Վլադիսլավ Մանգասարյանը դեռևս 2004-ին ներգրավել էին սիրիահայ գործարար Փառեն Բարսիղյանին, ով $1,000.000 ներդրում էր կատարել: 2005ի ամռանը, այն բանից հետո, երբ Վլադիսլավ Մանգասարյանն ապօրինաբար քանդեց նույն հասցեում գտնվող ինձ պատկանող 4 հարկանի շենքի 3/4մասը և այն միացնելով Փառենին պատկանող տարածքին ապօրինի շինարարություն սկսեց, Փառենը հրաժարվեց համագործակցել Լևոն Սարգսյանի ու Վլադիսլավ Մանգասարյանի հետ: Այդ կապակցությամբ Սիրիայի հայ համայնքում աղմուկ եղավ և Փառենը Լևոն Սարգսյանից պահանջեց իր ներդրած գումարը: Նրանց ճնշման տակ Լևոն Սարգսյանը մի քանի անգամ դիմեց ինձ խնդրելով կարճաժամկետ ներդրում անել`  $1,000.000-ով գնել Փառենի տարածքը, երաշխավորելով իմ կողմից կատարվելիք ներդրումները և խոստանալով իմ մասնակցությունը ավարտել 2006թ-ի Մայիսին, որը երբեք տեղի չունեցավ որովետև պետք չեր որ ես գնայի…. Իսկ Փառենը այսօր ևս խաբված սփյուռքահայերի ցուցակում է շնորհիվ Վլադիսլավ Մանգասարյանի հերթական «քցոցիներին»: Այս մասին Փառենը գուցե ինքը հանդես կգա…

 

էդմոնդ Խուդյան

Գլենդեյլ, ԱՄՆ

Հունվար 16, 2012»

Հ.Գ. 1. Թավշյա հեղափոխությունը կարծես այդ երկար տարիների սպասումը դրականորեն հանգուցալուծելու միտում ունի… Սերժ Սարգսյանի թավշյա քայլերից հետո. առաջին ճիշտ քայլով նա հրաժարական տվեց, երկրորդ քայլով թուլացնում է դիմադրությունը դեռ իր մերձավորների մասովը կամ՝ «շնորքով ՝ հանձնվում»: Երրորդ քայլով հուսանք՝  կվերադարձվի բնակարանազրկվածներից և սփյուռքահայերից խլվածը՝ նրանց այլևս ամուր կապելով հայրենի հողին…

Հ.Գ. 2 Այս ամենը հաշվի առնելով թերևս արձանագրենք մի բան. այսպես որ գնա՝ հոկտեմբերի 27-ից հետո իրեն Հայաստանի միակ տղամարդը համարող Ռոբերտ Քոչարյանը պետք է հրաժարվի իր այդ «համոզմունքից» և տեղը զիջի իր իրավահաջորդ  Սերժ Սարգսյանին…, քանզի տղամարդ լինելը դա ոչ թե ազգը արյան մեջ խեղդելն է, այլ՝ փողից, փառքից  ու պաշտոնից հրաժարվելու կամք ունենալը…

Համոզված եմ՝ ամեն մի զիջված միլիոնը հոգուց նետված մեղքի մի քար է և ամեն նետված քարի հետ ազատագրվում է «քար» ամբարածի միտքն ու հոգին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում