Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այսօր՝ մայիսի 21-ին

Այսօր՝ մայիսի 21-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1969 թ. այս օրը մահացել է Սիմոն Վրացյանը՝ Հայաստանի առաջին հանրապետության չորրորդ վարչապետը (ծնվել է 1882 թ.)։

*           1921 թ. այս օրը ծնվել է Անդրեյ Սախարովը՝ ռուս գիտնական, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ.՝ 1989 թ.)։

*           1967 թ. այս օրը մահացել է Բարսեղ Կանաչյանը՝ հայ կոմպոզիտոր, հասարակական գործիչ, Հայաստանի օրհներգի՝ «Մեր Հայրենիքի» երաժշտության հեղինակը (ծնվել է 1885 թ.)։

*           1904 թ. այս օրը Փարիզում ստեղծվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան։

*           1804 թ. այս օրը բացվեց Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատունը։ Պեր Լաշեզի գերեզմանատանը իրենց վերջին հանգրվանն են գտել Մոլիերը, Ժան դը Լաֆոնտենը, Օսկար Ուայլդը, Օնորե դը Բալզակը, Անրի Ռենիեն, Ժորժ Բիզեն, Ֆրեդերիկ Շոպենը, Ջիմ Մորիսոնը, Իվ Մոնտանը, Մարիա Կալլասը, Ամեդեո Մոդիլիանին, Էդիթ Պիաֆը, Մարսել Պրուստը և ուրիշներ։ Հայերից այնտեղ թաղված են հասարակական գործիչներ և գրողներ՝ Գրիգոր Օտյանը, Մինաս Չերազը, Ռուբեն Տեր-Մինասյանը և ուրիշներ։ Մինչև 2000 թ. այստեղ թաղված է եղել նաև Անդրանիկ Օզանյանը։

*           Տիեզերքի համաշխարհային օրը

 

Գիտե՞ք, որ...

*           Փղերը կենդանիների շրջանում հսկաներ են: Փղերի բարձրությունը՝ 2 - 4 մ, քաշը` 3-7 տոննա: Աֆրիկայում փղերը, հատկապես՝ սավաննաները, հաճախ կշռում են մինչև 10-12 տոննա: Փղի հզոր մարմինը ծածկված է շագանակագույն կամ մոխրագույն հաստ (մինչև 2,5 սմ) մաշկով, խոր կնճիռներով:

*           Փղերն ապրում են մինչև 50-ի հասնող խմբով, որոնք կապված են վարքի նորմերի հետ: Ոմանք ապրում են առանձին, քանի որ հաճախ ագրեսիա են դրսևորում և վտանգավոր են:

*           Փղերը օրական ուտում են 130 կգ սնունդ (տերևներ, կեղևներ, մրգեր) և ժամանակի մեծ մասը ծախսում են դրա վրա:

*           Փղերը քնում են ոչ ավելի, քան օրական 4 ժամ:

*           Փղերը հաճախ գետերի կամ լճերի մոտ են և օրական 200 լիտր ջուր են խմում: Փիղը լավ լողորդ է և հեշտությամբ լողում է հսկայական հեռավորություններ ՝ անկախ մարմնի քաշից:

*  Գերազանց հիշողությունը նրանց թույլ է տալիս հիշել մարդկանց պատճառած դժգոհությունները և կարևոր իրադարձությունների վայրերը:

*           Կարճ հեռավորությունների վրա վազելիս փղի արագությունը երբեմն մեծանում է մինչև 50 կմ / ժամ:

*           Փղերի կնճիթները ոսկորներ չունեն: Մոտ 150.000 մկաններ ու նյարդեր ապահովում են կնճիթների ճկունությունը:

*           Հսկա կաթնասունը այնպես է վերահսկում իր ուժը, որ կարող է կնճիթով ճանկել ու բարձրացնել հում ձուն՝ առանց կեղևը ջարդելու:

*           Փիղը կնճիթն է լցնում 5 կվարտա ջուր (1 կվարտա =1.14 լիտր), ապա այն դատարկում է բերանի մեջ, որպեսզի խմի:

*           Փղերն ապրում են մոտ 70 տարի:

*           Երկրորդ աշխարհամարտի ժամանակ առաջին ռումբը, որ ընկել է Բեռլինի վրա, սպանել է Բեռլինի կենդանաբանական այգու միակ փղին:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]