Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանում հաղթելուց հետո համայն հայությանը նվաճելու հերթն է

Վաղը Երևանում մեկնարկում են Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի աշխատանքները և թերևս համազգային կոչվող այս հավաքի հիմնական նպատակը Համահայկական խորհուրդ ձևավորելն է: Նույնիսկ իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում հոդաբաշխ ներկայացրել, թե ինչ առաքելություն է ունենալու այս մարմինը կամ ինչ մանդատով է այն գործելու: Կասկածից վեր է, որ Համահայկական խորհրդի գաղափարը ծնվել է Բաղրամյան 26-ում և ուղղակի կապ ունի, այսպես կոչված, համակարգային տրանսֆորմացիայի գործընթացի հետ: Շատ հնարավոր է, որ անգամ Սարգսյանի շրջապատում դեռ հստակ պատկերացում չկա, թե ինչ է անելու այս խորհուրդը և առայժմ լեգիտիմության իմիտացիայով ձևավորվում է ինատիտուտ, որի ծառայության իմաստը կորոշեն հանգամանքներն ու քաղաքական իրավիճակը:

 

Մի բան ակնհայտ է, որ Համահայկական խորհրդի գաղափարը Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «համազգային» օրակարգի մի բաղկացուցիչն է: Այս նույն տրամաբանության մեջ Սերժ Սարգսյանը կոալիցիա հրավիրեց ՀՅԴ-ին, որովհետև նրան ոչ թե ավանդական կուսակցության հինգ մանդատն է անհրաժեշտ, այլ համազգային բրենդը: Նույն տրամաբանության շրջանակներում Սերժ Սարգսյանը ՊՊԾ գնդի իրադարձություններից հետո խոսեց «ազգային համաձայնության իշխանության» մասին` նկատի ունենալով ոչ թե մեկ ամիս հետո ձևավորվելիք Կարեն Կարապետյանի կառավարությունը, այլ փորձելով մոտիվացնել իր նոր իշխանության գաղափարա-քաղաքական հայտը, որի մաս են կազմում նաև Վիգեն Սարգսյանի բանակային ռեֆորմներն, որոնք առայժմ այդպիսին են միայն PR հարթության վրա:

Հիմա եկել է Սարգսյանի ծրագրերին կազմակերպչական ձև տալու ժամանակը ու հենց դրան է ուղղված Համահայկական խորհրդի ստեղծումը: Այն նաև ու գուցե առաջին հերթին` ներհամակարգային պայքարի գործիք է, որովհետև Կարեն Կարապետյանի ռուսահայ ռեսուրսին քարոզչական հարթության վրա հակադրվում է «համազգային» հարթակն, իհարկե` հիմքում չունենալով որևէ առարկայական բազա: Բայց դա այս պահին առանձնապես չի հուզում Սերժ Սարգսյանին, որովհետև նրան հետաքրքրում է նոր կառույցի քաղաքական ֆոնը:

Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ իր իշխանության երկարաձգումը մոտիվացվի «համազգային» խնդրանքով կամ առնվազն` «անցումային» փուլում, երբ որոշ ժամանակ վարչապետի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Կարեն Կարապետյանը, ինքը կարողանա իշխանության վերահսկողությունն իրականացնել «համազգային» լիդերի լեգիտիմ բարձունքից: Հայրենիք-Սփյուռք այս համաժողովն ընթանալու է «Փոխադարձ վստահություն» կարգախոսով, սակայն ավելի է խորացնելու անվստահության այն մթնոլորտը, որն առկա է Հայաստանի և գաղթօջախների հարաբերություններում: Նախ` համաժողովն ունի, ինչպես արդեն նշեցինք, շեշտված ներքաղաքական համատեքստ, որը ստվերում է դրա առաքելությունը:

Մյուս կողմից` ստեղծվում է համազգային նոր մարմին` առանց նախապատրատական աշխատանքի, փորձագիտական ու մասնագիտական մշակման: Այս կառույցի անգամ համահայկական լեգիտիմությունն է վիճահարույց, որովհետև պարզ չէ, թե ինչպես, ինչ չափանիշներով են ընտրվել վաղվա համաժողովի մասնակիցները կամ ովքեր են սուբյեկտները, որոնք համազգային նոր մարմին ձևավորելու մանդատ ունեն: Սակայն լուծված չէ ամենակարևոր հարցը. համահայկական հին օրակարգը` խարսխված ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության վրա, կորցրել է իր ակտուալությունը, սակայն չկա Հայաատանն ու հայ համայնքներին ցեմենտող նոր օրակարգը: Այս ֆոնին ձևավորվող Համահայկական խորհուրդը նման է հենասյուներ չունեցող առաստաղի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում