Գործնական վարժանքներ տարբեր զորամիավորումներում
Հրաձգային զենքի տիրապետման գիտելիքները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 12-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
2-րդ զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Ըստ զորավարժության սցենարի, համագործակցելով նռնականետային և հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ, հրաձգային գումարտակը կանխարգելել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը:
Զինծառայողների մասնագիտական պատրաստվածությունը կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են 120 մմ ականանետից գործնական հրաձգության վարժանքներ: Բացազատվել են կրակի կառավարման կետեր, ականանետերը բերվել են մարտական վիճակի, համաձայն առաջադրված խնդիրների՝ հրետանային ստորաբաժանումները խոցել են պայմանական հակառակորդի զբաղեցրած բարձունքներն ու հենակետերը:
Մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում վաշտի ներդաշնակումն ու զինծառայողների մասնագիտական հմտություններն ամրապնդելու և կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն` «Վաշտը պաշտպանությունից հարձակման անցնելիս» թեմայով։
Իսկ ահա զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանը, անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելու նպատակով նոյեմբերի 12-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ