Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Մեր «կենտրոնական հարձակվողին» առայժմ չի հաջողվել գոլեր խփել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի այցը Մոսկվա: Վարչապետը հայտարարել է, որ ինքը կարող է բանակցել միայն ՀՀի կողմից, իսկ Արցախի կողմից Արցախը պետք է բանակցի: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, որքանո՞վ Արցախը նման հայտարարություններից հետո հնարավոր է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

– Եթե մեծարգո պարոն վարչապետը մինչև Մոսկվա մեկնելը խորհրդակցեր ինձ հետ, ապա այցից հետո իմ գնահատականները կլինեին միանգամայն տեղին և իմաստավորված: Քաղաքական փորձագետը նման է ֆուտբոլային մարզչի, իսկ մարզիչը պարտավոր չէ տալ այն խաղացողի արածի կամ չարածի գնահատականը, ում ինքը չի մարզել, ուստի թող այդ գնահատականը տան վարչապետի խորհրդականները: Իրենք իրենց աշխատանքի արդյունքներից ու իրենց կենտրոնական հարձակվողի խաղից գո՞հ են: Ես ընդամենը կարող եմ փաստել, որ մեր «կենտրոնական հարձակվողին» առայժմ չի հաջողվում գոլեր խփել. թո՛ղ իրար մեջ պարզեն, թե ում մեղքով՝ իրե՞նց, թե՞ Նիկոլ Փաշինյանի: Ինչ վերաբերում է բանակցային սեղանի շուրջ տեղ զբաղեցնելու Արցախի իրավունքին, ապա այդ հարցը չի էլ դիտարկվում ո՛չ Բաքվի, ոչ էլ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Բայց դա չի խանգարում Նիկոլ Փաշինյանին անընդհատ հայտարարել, որ ինքը բանակցում է միայն ՀՀ-ի կողմից՝ միաժամանակ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու առիթը բաց չթողնելով ու Մինսկի խմբի շրջանակներում շարունակվող բանակցություններից չհրաժարվելով: Դրանով Փաշինյանն ակնարկում է, որ Հայաստանն ու Արցախը կարող են ունենալ տարբեր մոտեցումներ Արցախի ապագայի վերաբերյալ, և սա արդեն նոր, մինչև հիմա մեր դիվանագիտության զինանոցում բացակայող նորամուծություն է: Փաստորեն համանախագահներին առաջարկվում է կարգավորման գործընթացն արագացնելու համար ճնշում գործադրել ոչ թե բանակցող կողմերի, այլ բանակցելու հնարավորությունից զրկված Արցախի վրա: Անցած տարի տարածաշրջան ժամանած համանախագահներին այդ մասին անկեղծորեն ասել էր Արարատ Միրզոյանը՝ խորհուրդ տալով անվտանգության գոտու հինգ շրջանները Բաքվին հանձնելու հարցում համոզել Ստեփանակերտին, այլ ոչ թե Երևանին: Այսպիսով՝ այդ հայտարարություններն ամենևին էլ ինքնանպատակ չեն և ոչ էլ նպատակ ունեն Ստեփանակերտին մոտեցնելու բանակցությունների սեղանին, այլ իրականում արցախյան թնջուկի հանգուցալուծումից ժամեր առաջ միտված են հիմնավորելու «սեփական ձեռքերը լվանալու» պաշտոնական Երևանի ձգտումը: Այդ ձգտումով էր պայմանավորված Սերժ Սարգսյանի հրաժարականից և Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո վերջինիս արտաքին հարաբերությունների գծով գլխավոր խորհրդական Արսեն Խառատյանի՝ Հանրային հեռուստատեսության առաջին ալիքին տված բացառիկ հարցազրույցում արված հայտնի առաջարկությունն առ այն, որ Սերժ Սարգսյանը նշանակվի Ղարաբաղի հարցով հատուկ լիազորություններով բանակցող-դեսպան: Այս առաջարկությունը սվիններով ընդունվեց հասարակության կողմից, ինչը, հավանաբար, ստիպեց Արսեն Խառատյանին շուտափույթ հրաժարական տալ ու հեռանալ Հայաստանից՝ շառից ու փորձանքից հեռու: Եթե հաշվի առնենք այն, որ Արսենը Նիկոլ Փաշինյանի այն գաղափարակից մտերիմն է, ում ուղեկցությամբ տարիներ առաջ Հայաստանի ապագա առաջնորդն իր քաղաքական հեռանկարները քննարկելու և ամերիկյան պատասխանատուների հետ շփումների մեջ մտնելու նպատակով հանդիպել էր ԱՄՆ-ում Ժիրայր Լիպարիտյանի հետ, ապա նրա հեռանալը հայաստանյան ներկայիս քաղաքական «խոհանոցից» ավելի քան բնութագրական է: Եվ բանը միայն այն չէ, որ Լիպարիտյանն այն ամերիկացին է, որը դեռ Գորբաչովի պաշտոնավարության օրոք առաջինը միութենական հանրապետություններից մեկում բարձր պաշտոնի արժանացավ, այլ այն, որ «հայկական Քիսինջերի» համբավ ունեցող այս խելացի անձնավորությունը Հայաստանից հեռացավ ճիշտ ժամանակին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տապալվելուց մի քանի ամիս առաջ…

Փաշինյանը Մոսկվայում հայտարարեց, որ երբ պատգամավոր էր, դեմ էր ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄին, բայց դա չի նշանակում, որ այդ սխալի ուղղման համար պետք է անել ճիշտ հակառակ քայլեր: Նա մեջբերեց հետևյալ օրինակը. «Ես միշտ բերում եմ այս օրինակը։ ԱՄՆ նախկին նախագահներից Բարաք Օբաման համարում էր, որ նախկին նախագահ Բուշը սխալ էր արել, երբ զորք էր մտցրել Իրաք, ու արեց ճիշտ հակառակը՝ դուրս բերելով զորքերն Իրաքից, ու արդյունքում ի՞նչ ստացանք մենք, ստացանք «Իսլամական պետություն։ ՀՀն ԵԱՏՄ անդամ է, ու սա փաստ է, չեմ կարծում, որ կտրուկ շրջադարձերն օգտակար են միջազգային հարաբերություններում»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, որքանո՞վ էր այս համեմատությունը դիպուկ։

– Դուք հարցրեք այդ մասին Նիկոլ Փաշինյանի խորհրդականներին, թե ինչու չեն հուշել Նիկոլ Փաշինյանին, որ այդ օրինակն ըստ էության ճիշտ չէ: Չէ՞ որ Նիկոլն ասում է, որ «միշտ է բերում այդ օրինակը»: Բա որ միշտ է բերում՝ կարելի էր խորհուրդ տալ գոնե խուսափել դա բարձրաձայնելուց… Հայտնի է, որ «Իսլամական պետության» ստեղծումը Իրաքում ամերիկյան միջամտության ու Սադամ Հուսեյնի տապալման ուղղակի հետևանքն էր, երբ Հուսեյնի հուսալքված ու բարոյազրկված բանակի սպաները հավաքվեցին «Իսլամական պետության» սև դրոշի ներքո ու նվիրվեցին նոր իսլամական խալիֆաթ հիմնելու արնախում ծրագրին: Այդ դրոշի տակ կանգնեցին նաև Հուսեյնի ղեկավարած ԲԱԱՍ կուսակցության անդամներն ու պատասխանատու գործիչները: Տեղի ունեցավ մոտավորապես այն, ինչ Չեչնիայում, որտեղ խորհրդային բանակի նախկին բարձրաստիճան սպաները՝ ի դեմս գեներալ Ջոխար Դուդաևի ու գնդապետ Ասլան Մոսխադովի, իրենց ցասումը խորհրդային բանակը Ելցինի կողմից վարկաբեկելու կապակցությամբ դրսևորեցին նույն ձևով՝ ջիհադ հայտարարելով: Սա ցույց է տալիս, թե հասարակության ու երկրի ապագայի համար որքան վտանգավոր է, երբ մի գեղեցիկ օր գալիս են ինչ-որ մարդիկ և քո հավատը, սպայի ծառայողական երդումն ու անցած մարտական ճանապարհը ոտնակոխ անում: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը պատգամավոր եղած ժամանակ դեմ էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը և հիմա էլ է գտնում, որ այդ կառույցին ՀՀ-ի անդամակցությունը սխալ էր, բայց մտադիր չէ այդ սխալն ուղղել, ապա դա նույնպես չափազանց խոցելի մոտեցում է: Բոլորին է հայտնի, որ սխալ գործելը պակաս մեղք է, քան սխալի սրբագրումից հրաժարումն ու սխալը գիտակցաբար պնդելը: Եթե համոզված ես, որ ինչ-որ մի բան սխալ է արվել, բայց հրաժարվում ես սխալն ուղղելուց, ապա դա արդեն գիտակցված վնասարարություն է, և վարչապետի խորհրդականների բազմությունը պետք է այս հանգամանքի վրա հրավիրեր վսեմաշուքի ուշադրությունը…

Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ Դավոսում ունեցած հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Ձեր կարծիքով՝ այդ հեռախոսազրույցն ինչո՞վ է կարևորվում, և ընդհանրապես ի՞նչ է սպասվում Արցախի խնդրում: Այսպիսի հանդիպումներն ու հեռախոսազրույցներն ինչի՞ կարող են հանգեցնել: Բանը հասել է նրան, որ ռուս քաղաքագետ Տարասովը հայտարարում է, որ ամռանը Հայաստանը 5 շրջան հանձնելու է Ադրբեջանին:

– Ոչ միայն ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, այլ նաև հայ քաղաքագետները, օրինակ՝ այժմ ԱՄՆ-ում բնակվող Աղասի Ենոքյանը, որը երբեք ազգայնական տրամադրություններով չի առանձնացել, այսօր տագնապ է հնչեցնում ու քննադատում Նիկոլ Փաշինյանի հակասական մոտեցումներն Արցախյան հիմնահարցի կարգավորմանը: Եթե նպատակ ես դրել, որ Արցախը դառնա բանակցությունների կողմ, և քեզ իրավունք չես վերապահում ներկայացնելու նաև արցախահայությանը, ապա ինչո՞ւ և ի՞նչ հարցերի շուրջ ես բանակցում Իլհամ Ալիևի հետ: Այն հայտարարությունը, որ, իբր, խոսել եք դեսից ու դենից, վերհիշել եք խնդրի պատմական ասպեկտները, հայրենակիցներին ձեռք առնել է նշանակում: Վերջապես հասկացե՛ք, որ գործ ունեք հայերի հետ, և որևէ հայի հնարավոր չէ համոզել, թե Ջոն Բոլթոնը ժամանակ է գտել ու հատուկ զանգահարել է Դավոս, որպեսզի իմանա Նիկոլի ու Իլհամի «դատարկախոսությունների» արդյունքները: Գուցե Նիկոլը վերջապես բացատրե՞լ է Բոլթոնին, որ ինքը ժողովրդից ստացել է ոչ թե Արցախում մեր հերոսների արյան գնով ազատագրված տարածքները տնօրինելու, այլ Սերժին ու Սերժի բանդային մերժելու ու պատժելու մանդատ: Արդյո՞ք բացատրել է Բոլթոնին, որ եթե ինքը դուրս գա այդ մանդատի շրջանակներից, ապա շատ շուտով կհայտնվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վիճակում, ում ֆրանսիացիները նույնպես ընտրեցին մեծ պատրաստակամությամբ՝ «ֆրանկոցեղակրոնական» Մարի Լը Պենից ազատվելու նպատակադրությամբ, բայց ընդամենը մեկ տարի անց դեղին ժիլետները հագած աշխարհով մեկ խայտառակեցին, իսկ հիմա պատրաստվում են քշել Ելիսեյան պալատից: Բայց ի՛նչ երիտասարդ ու ի՛նչ սիրված էր Էմանուել Մակրոնը: Բոլորին թվում էր, որ իսկական Էմանուել է՝ երկնքից ֆրանսիացիներին ընծայած… Նույնը տեղի ունեցավ Հունաստանում՝ Ալեքսիս Ցիպրասի և իր կուսակցության հետ: Այո, մենք այսօր ապրում ենք բուռն ոգևորությունների և նույնքան բուռն հիասթափությունների ժամանակաշրջանում: Այո, երբեմն ընդամենը մեկ քայլ է բաժանում ժողովրդի կողմից սիրված քաղաքական գործչին նույն այդ ժողովրդի սահմռկեցուցիչ ատելությունից, և հուսանք, որ Նիկոլ Փաշինյանն այդ քայլը չի անի…

Դավոսում տեղի ունեցավ ՓաշինյանԱլիև երրորդ այստեսակ հանդիպումը: Այս հանդիպումներն ի՞նչ են տալիս հայկական կողմին:

– Ձեր այս հարցին պատասխանելու փոխարեն ես խորհուրդ կտամ ևս մեկ անգամ, բայց ուշադիր նայել երկու երկրների ղեկավարների լուսանկարը, որտեղ նրանք նստած են կողք կողքի: Նրանց դեմքերի արտահայտություններից պարզ կտեսնեք, թե իրականում ում են ձեռնտու այդ հանդիպումները և արդյո՞ք հայկական կողմը դրանցից ինչ-որ բան շահում է: Եթե շահեր, ապա մերոնք մանրամասն և դուխով կվերաշարադրեին եղած զրույցների բովանդակությունն ու մի բան էլ կգունազարդեին ասվածը: Իսկ հիմա մենք ունենք ընդամենը մեկ խոսուն լուսանկար՝ դրանով ստիպված ենք բավարարվել…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում