Friday, 19 04 2024
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա

Լուկաշենկոն՝ Փաշինյանի և Ծառուկյանի «արանքում»

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհում շատ նավթ ու գազ կա և Բելառուսը կարող է գտնել ռուսական գազին այլընտրանք: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է նվազեցնի գազի գինը: Բելառուսն օրերս ստացավ ամերիկյան նավթի առաջին խմբաքանակը, որի վերաբերյալ պայմանավորվածություն ամիսներ առաջ ձեռք էր բերվել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի՝ Բելառուս այցի ընթացքում: Թվում է, որ միանգամայն իրատեսական է նաև գազի հարցում այլընտրանք գտնելը: Լուկաշենկոն այժմ ունի ներքին լուրջ հարցեր՝ նախագահի ընտրության հետ կապված: Նա հայտարարել է, որ ռուսաստանցի օլիգարխներ ֆինանսավորում են ընդդիմությանը: Բելառուսի նախագահի շոշափած հարցերը, մեղմ ասած, բավականին մոտ են Հայաստանի մաշկին, ընդ որում՝ թե՛ գազի գնի, թե՛ նաև ներքաղաքական կոչված վիճակի առումով: Երևանն առայժմ չի խոսում էներգետիկ այլընտրանքի մասին, փոխարենը բավականին կոշտ լեզվով է խոսում ներքաղաքական կյանքում, մասնավորապես խորհրդարանում և քաղաքական դաշտում երկրորդ ուժի՝ ԲՀԿ և նրա առաջնորդի հետ: Ի դեպ, այստեղ պատկերն, իհարկե, հետաքրքիր է այն իմաստով, որ խոսքը այս դեպքում ոչ թե ռուսաստանցի որևէ օլիգարխի փողով սնուցվող ուժի մասին է, այլ հայաստանյան օլիգարխի կամ խոշոր սեփականատիրոջ, որը նաև Բելառուսի նախագահի ընկերն է: Ի դեպ, այստեղ իսկապես ուշագրավ խաչաձևումներ կան:

Բանն այն է, որ գազի գնի զգայուն և կարևոր խնդրի հարցում Բելառուսը փաստորեն Հայաստանի դաշնակիցն է: Նիկոլ Փաշինյանը այդ հարցում սերտ շփման մեջ է Լուկաշենկոյի հետ: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի ընկերն է: Կարո՞ղ է արդյոք Բատկան միջնորդել առկա ներքին թեժ բախումը սառեցնելու հարցում, թե՞ նա ունի իր ներքին խնդիրները և այդ առումով ոչնչով չի կարող օգնել Ծառուկյանին կամ խանգարել Փաշինյանին, հաշվի առնելով նաև այն, որ Մոսկվայի հետ բարդ հարաբերություններում ներկայումս իր համար առավել օգտակար է ուժեղ դիրք ունեցող Փաշինյանը: Իհարկե, այդ խաչաձև շահերի հանգույցից դուրս առանցքային հարցն այն է, թե արդյոք Հայաստանն ի վիճակի է նույն կերպ դնել այլընտրանքի հարց և գտնել լուծում, հաշվի առնելով այն մերժողական դիրքորոշումը, որ ունի Մոսկվան, և այն քաղաքական պահանջները, որ դրվում են գազի գնի դիմաց և ընդունելի չեն Հայաստանի համար: Թե՞ Փաշինյանը խնդրի լուծում է տեսնում ներքին դաշտում ուժի ցուցադրությունը՝ Մոսկվայի հետ այլ բովանդակությամբ և շեշտադրումներով քննարկումներ իրականացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում