Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Եթե Սերժ Սարգսյանը չներկայանա հանձնաժողով, ամբողջ ՀՀԿ-ն, մերժված լինելուց բացի՝ կլինի անիծված

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Անդրադառնանք Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Մեր նախորդ հանդիպման ժամանակ դուք կարծես թե վստահ էիք, որ Յուրի Խաչատուրովը կընդունի ձեր հրավերը և կներկայանա, բայց պարզվեց, որ նա նամակով մերժել է հրավերը: Ինչ-որ բա՞ն է փոխվել:

– Երևի սխալվեցի այն առումով, որ իմ պատկերացումներում ես հիշում էի նախկին Յուրի Խաչատուրովին, որը փոխգնդապետի ուսադիրներով եկավ Հայաստան 90-ականներին և շատ ակտիվ գործունեություն ունեցավ մեր բանակաշինության գործում: Յուրի Խաչատուրովը մյուս հրամանատարներից առանձնանում էր նրանով, որ Հայաստան էր եկել իր կրծքավանդակին կրելով երկու կարմիր աստղ՝ դեռ աֆղանական պատերազմից, այդպիսի շատ քիչ հայորդիներ կան: Նա մեծ ներդրում ունի մեր բանակի կայացման և մեր բոլոր հաղթանակների մեջ… Բայց կյանքը փոխվեց Հոկտեմբերի 27-ից հետո: Մեր շատ զինվորականների պարզապես ընտրության առաջարկ արվեց, որ կյանքը շարունակվում է, և որ կարող են ավելանալ իրենց ուսերի վրա եղած աստղերը և ապրելու նյութական հնարավորությունները: Եվ շատերը փոխվեցին. շատերը, որոնք ունեին հերոսի իրական ձեռքբերումներ, չդիմացան այդ գայթակղությանը, և շատ բան փոխվեց նրանց կյանքում: Հիմա ես սխալվեցի այն առումով, որ վստահ էի, թե Յուրի Խաչատուրովը, որը մինչև Հոկտեմբերի 27-ն ունեցել է փառահեղ ուղի և դրանից հետո բարձր պաշտոններ Զինված ուժերում, իր բնույթը պետք է փոխած չլիներ և պետք է 90-ականների էլիտար զինվորականի բնույթին համապատասխան որոշում կայացներ:

Երբ որ նամակն ուղարկում էի Խաչատուրովին, նրա հետ հեռախոսազրույց ունեցա: Այդ նամակն իր բնույթով տարբերվում է մյուս բոլոր զինվորականներին ուղարկված նամակներից… Նկարագրվել է հրավերի իրավական հիմնավորումը, և պարոն գեներալին ներկայացրել եմ, թե ինչքան կարևոր է իր ներկայանալը հանձնաժողով և մանրամասն ներկայացրել եմ հանձնաժողովի կատարած աշխատանքը: Նշել եմ, որ խնդրի կարևորությունից ելնելով՝ նրա ներկայանալը ունի և՛ բարոյական, և՛ քաղաքական արժեք: Պարոն գեներալը հասկացել է, որ ունի քաղաքական դրդապատճառ, դա երևի արդյունքն է այն բանի, որ նա հայերենին չի տիրապետում, շփվում է թարգմանչի միջոցով, տեքստերը նրա համար թարգմանում են: «Հանձնաժողովի անդամները պատրաստ են ընդառաջել Ձեզ, օրվա և ժամի ընտրությունը թողնելով Ձեզ վրա: Հանձնաժողով գալը կարևոր է այն առումով, որ շատ հարցերի կարող եք պատասխանել միայն դուք և 2016թ. Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը»,- նշված է նամակում: Այսինքն՝ այս նամակով ես ասում էի, որ բոլոր զինվորականները, որոնց նրանք ղեկավարել են, և որոնք հանձնաժողովի մոտ հետաքրքրություն են առաջացրել, ներկայացել են, ընդհուպ մինչև պաշտպանության նախարարը, և որևէ մեկը չի հիշատակել կանոնակարգ օրենքի այն դրույթը, որտեղ ասվում է, որ հանձնաժողովը կարող է պաշտոնատար անձանց կանչել, և նրանք իրավունք չունեն մերժելու: Եվ Խաչատուրովն իր պատասխանում ասում է՝ ես պաշտոնաթող զինվորական եմ և ես որոշում եմ չգալ: Ես կարծում եմ, որ Խաչատուրովի նամակի վրա աշխատել են փաստաբաններ, և մի քիչ բորբոքված նրա պատասխաններից, իմ վերջին հարցազրույցում ասել եմ՝ չի բացառվում, որ այս նամակի վրա աշխատել է Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմը:

– Ինչո՞ւ եք այդպիսի ենթադրություն անում:

– Որովհետև տեքստից երևում է, որ փաստաբաններ, իրավաբաններ են աշխատել, որոնք, ըստ էության, տեքստը դարձրել են քաղաքական շահարկման նյութ և ոչ թե շարժվել են Սահմանադրության տրամաբանությամբ ու քննիչ հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող նյութի կարևորությունով: Եթե հանձնաժողովը հարց չունենար, ինչո՞ւ պետք է կանչեր Յուրի Խաչատուրովին կամ Սերժ Սարգսյանին: Եվ ինչու բոլորը պետք է գան, իսկ այս երկուսը չգան… Թող Յուրի Խաչատուրովը չկասկածի, որ հանձնաժողովի բոլոր անդամները տիրապետում են հայերենին և կարդացել են այն վելուծությունը, որը հիշատակել է իր պատասխանում, դա, ինչպես պայմանականորեն ասվում է, Սեյրան Օհանյանի խիստ գաղտնի վերլուծությունն է: Մենք կարդացել ենք և տեսել ենք, որ Խաչատուրովը բոլորի մասին խոսել է, բացի իր կողմից ղեկավարած շտաբի: Հարցեր են առաջացել, ո՞վ պետք է պատասխանի, եթե ոչ ինքը: Բոլորը եկել, պատասխանել են, և նա իր քայլով նսեմացնում է նաև այն բոլոր զինվորականներին, որոնք կարևորել են, որ եթե հարցեր կան, պետք է գան հանձնաժողով, եկել են և պատասխանել: Արդեն մոտեցել է ժամանակը, որ Յուրի Խաչատուրովը պետք է գա և հարցերին պատասխանի: Մենք մի ամբողջ հարցաշար ենք պատրաստել, որի հարցերն ուղղված են իրեն. Յուրի Խաչատուրովին տրվելիք հարցերի թիվը հասնում է 54-ի, ուրեմն ինչքան հարցեր է թողել պարոն Խաչատուրովը շտաբի կառավարման ժամանակ և ապրիլյան պատերազմին առնչվող… Հանձնաժողովը պարտավոր է իմանալ որոշումների բնույթը և շատ հրամանների չկատարման ամբողջ ծավալը: Հարց է առաջանում, բա ո՞վ պետք է գա… Եթե Խաչատուրովը չգա, նրա չգալուց օգտվելու է Սերժ Սարգսյանը, նա գալու է, եթե չգա, նա քաղաքական դաշտում անելիք չունի: Մենք ապրիլ ամսին ուղարկելու ենք հրավերը Սերժ Սարգսյանին, եթե նա հետևի Յուրի Խաչատուրովի օրինակին, բնականաբար հարց կառաջանա՝ ի՞նչ են թաքցնում… Ես ենթադրում եմ, որ այս հարցազրույցը լսելուց հետո Յուրի Խաչատուրովը պետք է մտածի իր մերժման դրդապատճառների մասին…

Եթե Յուրի Խաչատուրովը խոսում է բանակի ոչ քաղաքական լինելու մասին, շատ ուրախ եմ, որ նա վերջապես այդպես է մտածում, բայց եթե այդպես մտածեր նաև 2008թ. մարտի 1-ին, Զինված ուժերի կոորդինացիան չէր դրվի նրա վրա և Հայաստանում բոլորովին այլ վիճակ կլիներ 2008-ին: Լավ է, որ այդ գիտակցումը կա, բայց դա ամբողջական չէ: Ապրիլյան պատերազմը շատ ավելի զգայուն թեմա է, որովհետև ունենք շատ զոհեր, և պետք է հիմնավորեն՝ ամեն մի գործողությունը եղել է արդարացվա՞ծ, թե՞ ոչ, և այդ հիմնավորումները, ինչպես նաև զինադադարի հիմնավորումները պետք է լսենք երկու կարևոր պաշտոնյաներից՝ Յուրի Խաչատուրովից և Սերժ Սարգսյանից: Եթե նրանք չգան, պետք է գտնենք նրանց հանձնաժողով հրավիրելու այլ տարբերակ, ես դուռը բաց եմ թողնում… Ակնկալում ենք, որ Ապրիլյան պատերազմում զոհվածների հարազատները կլինեն մեր աջակիցների թիմում:

– Զոհվածների հարազատներից ի՞նչ է կախված:

– Նրանք տարբեր ճանապարհներով՝ հարցազրույցներով, անմիջական շփումներով, պետք է կարողանան Յուրի Խաչատուրովին հարցնել՝ ի՞նչ ունես թաքցնելու: Ի՞նչ է նշանակում՝ չեմ գալիս, որովհետև չունեմ պաշտոն: Չունես պաշտոն, բայց քո պաշտոնվարման ժամանակ են այս հարցերը կուտակվել:

Եթե Սերժ Սարգսյանը չներկայանա հանձնաժողով, ամբողջ ՀՀԿ-ն, մերժված լինելուց բացի, կլինի անիծված: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմը թույլ չի տա, որ նա մերժի, եթե Սերժ Սարգսյանն էլ մերժի, ես չեմ հասկանա, թե քաղաքական երևելիները ինչ գործ ունեն տարբեր հեռուստաալիքներով խոսելու ապրիլյան պատերազմի, նրա բնույթի, էության, ձեռքբերումների մասին: Իսկ ձեռքբերումներ մենք կունենանք այն ժամանակ, երբ կչեզոքացնենք այն սխալները, որոնց արդյունքում ունեցել ենք նաև զոհեր:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում