Friday, 19 04 2024
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին

Հարց, որը պետք է փակած լիներ նժդեհական ՀՀԿ-ն՝ ներկայումս աղմկելու փոխարեն

Համացանցը «պայթեցրել» է ռուսաստանցի մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը Գարեգին Նժդեհի արդեն հայտնի թեմային վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը: Վարչապետը թեմային անդրադարձել է ռուսաստանցի լրագրողների հարցից հետո՝ ասելով, թե իր համար անհասկանալի է այդ թեմայի շրջանառությունը հայ-ռուսական հարաբերության համատեքստում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունում, ՌԴ նախագահի, ՌԴ ղեկավարության հետ շփումներում պաշտոնական Երևանը չի բախվում որևէ այդպիսի հարցի, և իր համար զարմանալի է դրա շրջանառությունը: Փաշինյանը հիշեցրել է, որ շաբաթներ առաջ Աշխաբադում բախվեց այդ խնդրին Ալիևի կատարմամբ՝ թերևս ակնարկելով, որ խնդիրը ունի «ադրբեջանական» ծագում: Նիկոլ Փաշինյանը, այդուհանդերձ, ռուսական կողմին հորդորել է Նժդեհին «հավատաքննելու» փոխարեն՝ «հավատաքննել», օրինակ, Մոլոտովին՝ Ռիբենտրոպի հետ պակտի համար:

Նիկոլ Փաշինյանի պատասխանը «պայթեցրել» է համացանցը, միաժամանակ ոտքի հանել նաև նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի և այլ շրջանակների ներկայացուցիչների, որոնք, սակայն, թիրախավորել են ոչ թե Նժդեհի հարցում Հայաստանին մանիպուլյատիվ մեղադրանք ներկայացնողներին, այլ դրանց պատասխանող Փաշինյանին: Եվ դա առնվազն տարօրինակ է՝ նկատի առնելով այն, որ Փաշինյանը գործնականում անում է այն, ինչը շատ ավելի վաղ պետք է արած ու թեման փակած լիներ ՀՀԿ-ն՝ Նժդեհին գաղափարախոսական հայր դիտարկող կուսակցությունը:

Բանն այն է, որ ռուսական կողմը ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտնի շուրթերով Նժդեհի հարցը բարձրացրել է Երևանի առաջ կամ Նժդեհի առիթով Երևանին նախատել է դեռևս մի քանի տարի առաջ, երբ ՀՀԿ-ն պատրաստվում էր կատարել Գարեգին Նժդեհի արձանի բացումը: Մարդիկ, ովքեր այսօր Նժդեհի ու ընդհանրապես հայության ու Հայաստանի ազգային արժանապատվությունը անհիմն մեղադրանքներից պաշտպանող Փաշինյանին են թիրախավորում, այդ ժամանակ Զախարովային լսել են գրեթե բացարձակ լռությամբ՝ ընդամենը կարկամ հայտարարելով, որ ինչ-որ պատմական տեղեկանք են պատրաստում նրան համոզելու համար, որ Նժդեհի հասցեին մեղադրանքը անհիմն է: Իհարկե Զախարովան հայտարարեց, թե իր համար այդ տեղեկանքն առ ոչինչ է և չի փոխում կարծիքը:

Կատարյալ լռություն Հայաստանում նժդեհական գաղափարախոսության կրող ուժերի շրջանակում, որոնք այժմ, չլինելով իշխանություն, գոնե կարող են ավելի անկաշկանդ արտահայտվել և գոնե այժմ արդյունավետ և ըստ արժանվույն պաշտպանել այն գաղափարախոսության հորը, որի կրողն են կամ որի կրող են ներկայացել ու ներկայանում: Սակայն գործնականում տեղի է ունենում շատ ավելի պարզ ու ակնառու մի բան, որ այդ շրջանակների համար ազգայինն ընդամենը անձնականի լուծման միջոց է, ոչ ավելին:

Ու այդ միջոցը անձնականի համար օգտավետ է կիրառել Հայաստանի իշխանության դեմ, իսկ Ռուսաստանի որևէ շրջանակի դեմ կիրառելը անձնականի համար վտանգավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում