Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Պուտինի տնային աշխատանքը Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը կայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայան և հանդես կգա ելույթով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնելու Դավոս կատարած այցից անմիջապես հետո, որտեղ մասնակցում է ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին։ Դավոս-Մոսկվա։ Բնականաբար։ Չխախտելով Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ավանդույթը՝ ցանկացած արևմտյան երկիր այցելելուց անմիջապես հետո մեկնել Մոսկվա։ Երևի զեկուցելու։ Կամ կիսվելու տպավորություններով ու լուսանկարներով։

Եվ ուրեմն, նույն ավանդույթը պահպանում է նաև Նիկոլ Փաշինյանը, որը Մոսկվայում ելույթ է ունենալու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։ Ավելի սուր հակադրություն անգամ Դալին ու Սոկրատեսը, Ստենդալն ու Կանտը միասին վերցրած չէին կարող երկնել։ Մարդը գնում է Դավոս՝ արևմտյան, ազատ աշխարհի տնտեսական մայրաքաղաք, հանդիպումներ ու ելույթներ է ունենում այն մասին, թե որքան գրավիչ է Հայաստանի՝ նոր Հայաստանի տնտեսությունը ներդրումների համար և անմիջապես ուղևորվում է Մոսկվա՝ ավտորիտար, փակ երկրների ակումբի մայրաքաղաք, որտեղ հավանորեն խոսելու է այն մասին, թե որքան կարևոր է ԵԱՏՄ-ն Հայաստանի համար։

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Մոսկվա է մեկնում հայ-ռուսական հարաբերություններում առկա անվստահության, երկու երկրների միջև ու վերպետական կառույցներում առկա խնդիրների չլուծվածության պայմաններում։ Նախ՝ տակավին անհայտ է այն մեխանիզմը, որով հայաստանյան սպառողների համար գազի սակագինը մնալու է անփոփոխ՝ «Գազպրոմ»-ի կողմից 1000 խորանարդ մետրի գինը 15 դոլարով բարձրացնելուց հետո։ Դա գազի գնի լուծում չէ անգամ, այլ նվաստացուցիչ կիսալուծում, որը լավագույն դեպքում աչքակապություն կարող է ապահովել։ Լուծված չէ Հավաքական անվտանգության կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը. փորձագիտական ու քաղաքական շրջանակներում գրեթե բոլորը համոզված են, որ այն այլևս Հայաստանին չի տրվելու։ Լուծում չեն ստանում նաև հայկական վարորդական իրավունքներով Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների հարցերը։ Իսկ ավելի գլոբալ, ասենք, ղարաբաղյան հարցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ինչ-որ լավատեսական հայտարարություններ է անում։ Ու չնայած լավատեսությանը, բոլորը շարունակում են կռահել, որ ռուսների նպատակը տխրահռչակ «Լավրովի պլանի» առաջմղումն է։ Ռուսները երևի վստահ են, որ դա հնարավոր է, քանի որ արդեն կարողացել են ինչ-որ կեղծ կարգախոսների անվան տակ հայկական զինվորներ ուղարկել Սիրիա, ինչը արդեն աշխարհաքաղաքական հարց է, և Հայաստանին դրել է Ռուսաստանի հետ նույն՝ մերժվածի հարթությունում։

Ահա այս՝ թվարկված ու չթվարկված գործոններով պայմանավորված հակասական իրավիճակում Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա։ Հերթական անգամ։ Մեկնում է՝ ավելի պինդ գրկելու Վլադիմիր Վլադիմիրովիչին ու ներկայացնելու իր մոսկովյան այցելությունների հերթական հաշվարկը։

Տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանը Պուտինից տնային աշխատանք է ստանում՝ հաշվել, թե նշված ժամանակում քանի անգամ է ինքը եղել Մոսկվայում։ Նիկոլ Փաշինյանն ուշիմ աշակերտի հանգույն կատարում է տնային աշխատանքը։

Այսքանից հետո ակնկալել, որ դավոսյան համաժողովի արդյունքում կամ այլ խողովակներով Հայաստանում լուրջ ներդրումներ կարող են կատարվել, մանկամտություն է։ Դավոսում և արևմտյան այլ քաղաքներում, իհարկե, սիրալիր ժպիտով կլսեն Նիկոլ Փաշինյանին, գուցե անգամ ընկերաբար տմբտմբացնեն նրա ուսին, բայց իսկույն կհետևեն լրահոսին ու կտեսնեն, թե ուր է սլանում ՀՀ վարչապետի ինքնաթիռը։ Կհետևեն ու համապատասխան հետևություններ կանեն։ Բայց կարևորը Ռուսաստանն է ու ԵԱՏՄ-ն, որի նախագահությունը ստանձնում է Հայաստանը։

Կեցցե՜ Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ ամենաիմաստուն առաջնորդն աշխարհում։

Հրաժեշտի գրկախառնություն։

Վարագույր։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում