Ռոբերտ Քոչարյանի մինիմում ծրագիրն ազատության մեջ մնալն է. քաղաքագետ

Ռոբերտ Քոչարյանը փորձում է ներկայանալ որպես քաղհալածյալ: Ռուսական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Քոչարյանը մի շարք հայտարարություններ էր արել, թե կարող է լուրջ կոնսոլիդացնող կենտրոն լինել այն մարդկանց համար, ովքեր տեսնում են ներկայիս խնդիրները:

Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

Պարոն Բաղդասարյան, Ռոբերտ Քոչարյանը ռուսական NTV-ին տված հարցազրույցում եւս մեկ անգամ հայտարարում է, որ Մարտի 1-ի գործը քաղաքական վենդետա է իր նկատմամբ: Նա որպես հիմնավորում նշում է այն, որ այս պահին Հայաստանում իշխանության են եկել այն մարդիկ, ովքեր 2008 թվականին զանգվածային անկարգություններ են կազմակերպել եւ հիմա իրենից վերժ են լուծում: Ինչո՞ւ է նա ցանկանում քաղհալածյալի կարգավիճակ ստանալ:

- Նա ուզում է ներկայանալ որպես քաղբանտարկյալ, որովհետեւ դա համարում է պաշտպանության լավագույն միջոցը: Նա սա ընկալում է պաշտպանական միջոց: Նա բազմաթիվ հանցանքներ է գործել, եւ հիմա պետք է կանգնի արդարադատության առաջ եւ որպես լավագույն պաշտպանություն ընտրել է այս տարբերակը՝ կարծելով, որ կշահի դրսի ուժերի համակրանքը: Սա իր մոտ չի ստացվի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանին ինչ դերի մեջ ասես՝ կարելի է պատկերացնել, բացի քաղհալածյալից: Ծիծաղելի է, որ մարդը 10 տարի շարունակ խախտել է Սահմանադրության բոլոր հոդվածները, հալածել է իր բոլոր ընդդիմախոսներին, իսկ հիմա խոսում է քաղաքական հալածանքների մասին: Հայաստանում դա միայն ծիծաղ կառաջացնի, իսկ դրսում հիշում են նրա ղեկավարման տարիներին քաղբանտարկյալների առկայության մասին:

Ինչ վերաբերվում է Մարտի 1-ի հետ կապված խոսքերին, նրա ասածի ամենախոցելի տեղն այն է, որ նա ոչ մի բան չի ասում, թե ինչու են տեղի ունեցել այդ իրադարձությունները: Ոչինչ չի ասում բացահայտ կեղծված ընտրությունների մասին, ոչինչ չի ասում, թե ովքեր են կեղծել այդ ընտրությունները: Մարտի 1-ի իրադարձությունները հետեւանք էին այն հանցագործությունների, որոնք կատարել էին իշխանությունները:

Նա նույն հարցազրույցում հայտարարում է, որ կարող է լուրջ կոնսոլիդացնող կենտրոն լինել այն մարդկանց համար, ովքեր տեսնում են ներկայիս խնդիրները, երբ լրագրողը հետաքրքրվում է, թե ինչ ձեւաչափով է պատրաստվում ստանձնել ընդդիմության դերը: Սրան զուգահեռ էլ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել Քոչարյանի հետ, իսկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի բացառել համագործակցությունն իրենց մասով: Այս երեք կողմի նմանատիպ հայտարարությունները արդյո՞ք խոսում են այն մասին, որ նրանք արդեն համագործակցության եզրեր են փնտրում:

- Նրանք փորձում են իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանին փոխարինել մեկ այլ առաջնորդով: Իրենց կարծիքով՝ ավելի վճռական առաջնորդով, որովհետեւ այդ ուժերը ներքուստ մեղադրում են Սերժ Սարգսյանին, թե ինչու նա հեշտությամբ զիջեց իշխանությունը: Նրանք Ռոբերտ Քոչարյանին կոշտ կենտրոն են տեսնում, որի միջոցով կարող են վերադարձնել իրենց կորցրած իշխանությունը: Սա չի ստացվի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ուժ չունի, հասարակության մեջ որեւէ հենարան չունի: Նրա կարգախոսն էր՝ իմ կուսակցությունը ժողովուրդն է, բայց հիմա ակնհայտ է, որ ժողովուրդը նրա կուսակցությունը չէ: Ժողովուրդն այժմ նրան դեմ է: Նա կփորձի ստեղծել կիսաօլիգարխիկ, կիսաքրեական ինչ-որ հիբրիդային բեւեռ, բայց դա քաղաքական գործընթաց չի լինի:

- Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ մեղադրում է Սերժ Սարգսյանին՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու եւ իշխանությունը 3-րդ անգամ իր ձեռքը պահելու համար, բայց նաեւ խուսափում է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք վարչապետ դառնալու նկրտումներ ունի: Ըստ ձեզ՝ Քոչարյանը հավակնում է երկրի ղեկավարի պաշտոնի՞ն, եւ արդյո՞ք կարող է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ այս փուլում համագործակցություն տեղի ունենալ:

- Կարծում եմ, որ համագործակցություն տեղի ունենալ կարող է: Ռոբերտ Քոչարյանի համար վարչապետի պաշտոնը զբաղեցնելը հեռավոր, մաքսիմում ծրագիր է: Նրա մինիմում ծրագիրն ազատության մեջ մնալն է եւ իր ունեցվածքը պահպանելը, որը նա փորձում է անել քաղաքական հայտ ներկայացնելու միջոցով, ինչպես նաեւ լրատվամիջոցներ ձեռք բերելով, կիսաօլիգարխիկ շրջանակներ կոնսոլիդացնելով:

Լրատվամիջոցներից մեկը երեկ գրել էր, թե Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել: Քոչարյանն էլ NTV-ին տված հարցազրույցում խոսում էր կոնսոլիդացիոն կենտրոն դառնալու մասին: Նրա շուրջ կոնսոլիդացիա հնարավո՞ր է:

- Նրա մոտ կլինի աբիժնիկների կոնսոլիդացիա եւ բոլոր նրանց կոնսոլիդացիան, որոնք վախենում են արդարադատությունից: Զուտ իրավաբանորեն նա կարող է կուսակցություն ստեղծել, բայց այդ կուսակցությունը հասարակության մեջ որեւէ աջակցություն չի ունենա:

Այս ընթացքում ինֆորմացիոն արտահոսք եղավ, որ Ռոբերտ Քոչարյանը որոշ հայկական լրատվամիջոցներ է «առել»: Երեկ էլ ՆՏՎ-ով հեռարձակվեց նրա հարցազրույցը: Մինչ այդ Վաշինգտոն թայմսում էր նյութ հրապարակվել: Ինֆորմացիոն այս PR պլանը կարո՞ղ է որեւէ կերպ օգնել Քոչարյանին՝ նրա վարկը վերականգնելու եւ հետագա ծրագրերում:

- Այս ամենը ոչ մի բան չի փոխի, քանի որ մեր հասարակության հիշողությունն այդքան կարճ չէ: Մենք հիշում ենք նրա արածները  եւ նա որքան փորձի նման տարբերակով վերականգնել իր հեղինակությունը, այնքան հակառակ էֆեկտը կունենա: Եթե նրա գործունեության ինչ-որ բաներ էլ մոռացվել են, ապա հակառակ թեւը մեկ առ մեկ պետք է հիշեցնի նրա կատարած բոլոր հանցանքները: Նա իրավունք ունի իր քարոզչությունն իրականացնել, քաղաքականություն մտնել: Նա ինչքան շատ խոսի, այնքան հասարակական բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ կշատանա: 

- Մի քանի օր Երեւանում էր «պոկերի արքա» համարվող հայազգի Դեն Բիլզերյանը: Նա իր հարցազրույցներում նշել է, որ եկել է Լեւոն Քոչարյանի հայրենիքը տեսնելու: Բիլզերյանին Հայաստան եւ Արցախ բերելն, ըստ ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում:

- Ես նրա այցին կարեւորություն չէի տա, քանի որ Դեն Բիլզեյանը աշխարհահռչակ շոումեն է: Լավ է, որ այդպիսի մարդիկ գալիս են Հայաստան, որքան շատ գան, այդքան PR կլինի: Չկա այդպիսի բան, որ նրա այցով պայմանավորված մարդիկ իրենց կարծիքը փոխելու են Քոչարյանների նկատմամբ: Սա արհեստականորեն ուռճացված, քաղաքական նրբերանգներ տրված թեմա է: Սրա մեջ ես քաղաքական ենթատեքստեր չեմ տեսնում:

Տարօրինա՞կ չէ, որ Քոչարյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու մասին, բայց չի մասնակցում Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին:

- Նա դասական իմաստով չի կարող վերադառնալ քաղաքականություն: Նա քաղաքականություն վերադառնում է՝ ողջը կամ ոչինչը տարբերակով, որովհետեւ նա չի լինելու շարքային քաղաքական կուսակցություն, նա լինելու է շարքային կալանավոր: Նա կարող է լինել կա՛մ կալանավոր, կա՛մ կարող է վերցնել իշխանությունը, միջանկյալ տարբերակը չի երեւում:

Եթե Մարտի 1-ի քրեական գործի քննությունը չակտիվանար, Քոչարյանն այս տեմպերով կակտիվանա՞ր:

- Այս տեսքով չէր ակտիվանա, բայց նա, կարծում եմ՝ քաղաքականությունից չի էլ հեռացել: Նա պասիվ վիճակում կսպասեր հարմար առիթի եւ նոր իշխանությունների թուլացման դեպքում կհայտնվեր: Հիմա նա ստիպված էր ակտիվանալ այս պահին, թեեւ կցանկանար ստվերում մնալ:

Տպել
4177 դիտում

Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին