News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված նախագծերը:

Մինչեւ քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից՝ արդյոք Հանրապետական խմբակցության՝ գործուղման մեջ գտնվող պատգամավորները տեղյակ են եղել, որ 15 օրենք փաթեթից հանվել է:

«Հավանական է՝ դուք այդ հարցի պատասխանը կստանաք նիստից հետո»,- հայտարարեց Արա Բաբլոյանը:

Արտակ Զեյնալյանի պատասխանը չբավարարեց. «Ստացվում է՝ մեխանիկորեն կողմ են քվեարկում, բայց չգիտեն, թե ինչին»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ ՀՀԿ-ականները քաջատեղյակ են եղել օրակարգին եւ հետեւաբար իրենց դիրքորոշումը ներկայացնել են: Վարման կարգ խնդրեց Սերգեյ Բագրատյանը:

«Պարոն Բաբլոյան, հնարավո՞ր է՝ ոչ մի պատգամավոր չգա, տեղեկանքներ ուղարկեն, քվեարկություն լինի»,- նիստը նախագահողին դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:

«Եթե էս մարդիկ չլինեն, քվորում ո՞նց կլինի, ո՞նց կարանք աշխատել»,- արձագանքեց ԱԺ նախագահը:

Հետաքրքիր է, որ այնպիսի աժիոտաժ էր նիստերի դահլիճում, որ առանց այս նախագիծը քվեարկության դնելու՝ Արա Բաբլոյանն անցավ մյուս նախագծին: Միայն հուշումից հետո նախագիծը դրվեց քվեարկության եւ ընդունվեց՝ 61 կողմ եւ 31 դեմ ձայներով:

Տպել
Ամենաշատ