211652_close_icon
views-count6258 դիտում article-date 08:28 06-06-2018

Իշխանությունները կարող են դասեր քաղել և չկրկնել 1918-ի սխալները․ «Ամերիկայի ձայն»

«Համազգային» հայ կրթական և մշակութային միության բոստոնի մասնաճյուղում կազմակերպված միջոցառմանն առաջին անգամ ցուցադրվել էին Հայաստանի Առաջին հանրապետության պատմական փաստաթղթերի պատճենները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4425812.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Այս փաստաթղթերը կներկայացնեն, թե Հայաստանն այդ օրերին ինչ դժվար նյութական և տնտեսական վիճակի մեջ էր»,- նշում է «Համազգային» միության Բոստոնի մասնաճյուղի նախագահ Խաժակ Մկրտչյանը: Այստեղ է նաև Հայաստանի անկախության հռչակագիրը, որը հրապարակվել է անկախության հռչակումից երկու օր անց՝ մայիսի 30-ին Թբիլիսիում: Խաժակ Մկրտչյանի խոսքով, գիտնականներից շատերը համոզված են, որ անկախության հռչակագիրը գրված է Նիկոլ Աղբալյանի ձեռքով: «Այս հռչակագրով է հիմք դրվել Հայաստանի Հանրապետության պետականությունը 600 տարվա ստրկությունից հետո»: Միջոցառմանը ցուցադրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման մասին պատմող վավերագրական ֆիլմը ներկայացրեց նորանկախ հանրապետության ջանքերը՝ ստեղծել տարածաշրջանում իրական ժողովրդավարական պետություն: Ջանքեր, որոնք տապալվեցին ներքին խնդիրների, ինչպես նաև՝ Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի պատճառով: «Այս հանրապետությունը դժբախտաբար ներքին բախումներ ապրեց, կոմունիստական մայիսյան խռովություններ, որոնք ազգային մակարդակով բավականին մեծ վնաս հասցրեցին, որովհետև անհամերաշխությունը շատ մեծ հարված էր մեր նորընծա պետությանը»: Հայաստանի այսօրվա իշխանությունները կարող են դասեր քաղել, չկրկնել 1918-ի սխալները, և փորձել բոլոր խնդիրները կարգավորել միասնական, խուսափելով ներքին անհամաձայնություններից, համոզված է Խաժակ Մկրտչյանը:

Նմանատիպ նյութեր