Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ը Բայդենի օրոք C-400-ի հետ կապված հարցը կլուծի առանց պատժամիջոցների

Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ը Բայդենի օրոք C-400-ի հետ կապված հարցը կլուծի առանց պատժամիջոցների

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան ակնկալում Է, որ ԱՄՆ-ի նախագահական աթոռին հավակնող Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ կլինի Թուրքիայի կողմից C-400 զենիթային հրթիռային համակարգերի ձեռքբերման խնդիրը լուծել առանց պատժամիջոցների կիրառման:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին հայտարարել Է հանրապետության ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղլին:

«Այն ամենը, ինչ մեզ հարկավոր Է նոր վարչակազմից՝ հարցի լուծումն Է երկխոսության ճանապարհով, այլ ոչ թե սպառնալիքների եւ պատժամիջոցների ուղիով»,-ասել Է Չավուշօղլուն՝ հանդես գալով Mediterranean Dialogues խորհրդաժողովում: Չավուշօղլուն հիշեցրել Է, որ Անկարան պետք Է զենքը գներ Ռուսաստանից, քանի որ Թուրքիան այն ՆԱՏՕ-ի գծով գործընկերներից ձեռք բերելու հնարավորություն չի ունեցել:

ԱՄՆ-ում քանիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի կողմից C-400 ձեռք բերելու կապակցությամբ, քանի որ կարծում Էին, թե Ռուսաստանն այդ համակարգերը կարող Է օգտագործել հինգերորդ սերնդի F-35 ռոբակոծիչ կործանիչների մասին տեղեկատվություն ստանալու համար:

Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք Է С-400 զենիթահրթիռային համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: Արդյունքում Վաշինգտոնը F-35A-ի արտադրության ծրագրից Անկարային բացառել Էր անցյալ տարվա հուլիսին այն բանից հետո, երբ Թուրքիան ձեռք բերեց C-400, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]