Tuesday, 23 04 2024
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

Հեղափոխական վիճակը կիսվեց. նախընտրական ելակետեր

Հայաստանում հեղափոխական շրջանը սկսել է զուգորդվել նախընտրական շրջանի տրամաբանությանը: Թեև արտահերթ ընտրության մասին խոսակցություն առկա չէ և նույնիսկ պարզ չէ որևէ մանրամասն, դեռ կան բազմաթիվ անելիքներ համակարգային իրողությունների առումով, այդուհանդերձ, իրավիճակը այլևս որքան հեղափոխական, նույնքան նախընտրական է, և քաղաքական սուբյեկտների գործողություններն ավելի ու ավելի մոտիվացվում են այդ ելակետից: ՀՀԿ-ն փորձում է ձերբազատվել օլիգարխիայից և մնալ այսպես ասած «գաղափարական» նկարագրով ու կորիզով, քանի որ միայն դրա շնորհիվ կուսակցությունը կպահպանի թեկուզ հինգ տոկոսով նոր խորհրդարան մտնելու և քաղաքական անցուդարձի մակերեսին մնալու հնարավորությունը: Ֆորմատի անհրաժեշտություն ունի «Ծառուկյան» դաշինքը: Բանն այն է, որ սոցիալական բողոքի հիմքով քաղաքական պլատֆորմի վրա կանգնած կուսակցությունը ներկայումս կորցրել է այն դաշտը, որտեղ գործում եմ: Կորցրել է օբյեկտիվորեն: Այդ պլատֆորմը կենսունակ էր ՀՀԿ իշխանությամբ: Նոր իշխանության պարագայում այն չունի կենսունակություն, չունի պահանջարկ ընդհանրապես, և չի ունենա այլևս:

Ըստ այդմ, Ծառուկյանը քաղաքական դերակատարումը շարունակելու մտադրության պարագայում ստիպված է գնալ գաղափարական վերափոխման, փոխել քաղաքական պլատֆորմը, ինչը կենթադրի նաև քաղաքական թիմի շոշափելի փոփոխություն: Հակառակ դեպքում հնարավոր է արձանագրել, որ Ծառուկյանի քաղաքական գործոն լինելու գագաթնակետը 2018-ի մայիսի 2-ն էր, երբ նա հայտարարեց Նիկոլ Փաշինյանին անվերապահ սատարելու մասին: Իհարկե դա բավական բարձր նոտա է, բավական բարձր նշաձող, և շատ ու շատ գործիչներ կերազեին հենց այդպիսի նոտայի վրա փակել իրենց կյանքում քաղաքականության էջը: Այսինքն՝ մայիսի 2-ը, թերևս, արժեր դրան, որ Ծառուկյանը 2015-ից հետո վերաբացեր էջը, այն իրապես բարձր և դրական նոտայով վերջնականապես փակելու համար: Սա չի նշանակում, որ նա չի կարող օրինակ ֆինանսավորել որևէ քաղաքական ուժի, բայց արդեն զուտ որպես համակիր բիզնեսմեն, որը այդ ուժի մեջ է տեսնում իր պատկերացումների, արժեքային ու գաղափարական նախընտրությունների մարմնավորումը: Դա կլինի քաղաքական արդիականության դրսևորում, երբ խոշոր բիզնեսմենը չի զբաղվում քաղաքականությամբ և պարզապես աջակցում է քաղաքական որևէ թիմի, կամ գաղափարախոսության ու ծրագրի:

Բավականին բարդ է Դաշնակցության պարագան, որովհետև այդ կուսակցությանը ներկայումս անհրաժեշտ է արմատական վերափոխում: Զուտ գաղափարախոսական առումով Դաշնակցությունը կարող է լինել պահանջված, իհարկե եթե սոցիալ-հեղափոխականության բաղադրիչը նվազեցվի, և բարձրանա ազգայնականության բաղադրիչը: Հայաստանում ազգայնական քաղաքական գաղափարախոսության դաշտը, ըստ էության, բաց է, իսկ ՀՅԴ-ն ունի անհրաժեշտ պատմա-քաղաքական հենք այդ բացը լրացնելուն հավակնելու համար: Պարզապես այդ հենքը զգալիորեն աղավաղվել է կուսակցության ներկայիս լիդերների վարքաի հետևանքով, որոնք կարծես թե քաղաքական կոնֆորմիզմի կրողներ են, ոչ թե ազգային գաղափարախոսության: Իսկ առանց այդ կազմի լուրջ վերանայման դժվար է պատկերացնել, թե ինչ նշաձող կարող է որդեգրել ՀՅԴ-ն ընտրությանը անցողիկ հավակնություն ունենալու համար: Առավել ևս, որ ՀՅԴ-ն կարող է ունենալ այնպիսի մրցակից, ինչպիսին «Սասնա ծռեր»-ը, որոնց թիմից արդեն հնչում են ընտրությանը մասնակցելու մտադրության մասին խոսքեր:

Այստեղ գուցե կարող է հետաքրքիր համադրում լինել «մաքրված» ՀՀԿ-ՀՅԴ տանդեմը, երբ միմյանցից հեռանալով ու ինքնամաքրվելով, այդ ուժերը կփորձեն ազգային գաղափարախոսության նշաձողով տանդեմով անցնել խորհրդարան և ունենալ այնտեղ 7 տոկոս ներկայություն: Հայաստանում կարծես թե որևէ հեռանկար չունի ազատական դաշտը, ընդ որում՝ միանգամայն օբյեկտիվ պատճառներով: Հայաստանում բացակայում է ազատականության օբյեկտիվ միջավայրը, ըստ այդմ, ազատական ամենաանկեղծ գաղափարախոսությունն անգամ օբյեկտիվորեն դառնում է արհեստական, որովհետև Հայաստանի մի շարք ռեգիոնալ ու ռազմա-քաղաքական հանգամանքներ պահանջում են մոտեցումներ, որոնք ստիպում են շեղվել ազատական գաղափարախոսությունից: Ինչ գաղափարախոսական հենքով է ընտրական իրավիճակին մոտենալու ներկայումս իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը: Առայժմ նա կարծես թե չունի հեղափոխական «գաղափարախոսությունից» հրաժարվելու և դասական դիրքավորման անցնելու անհրաժեշտություն, ի տարբերություն մյուս ուժերի:

Ըստ այդմ, արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանին այդ առումով նոր բան պետք չէ, նա միակ ուժն է թերևս, որին պետք է ընդամենը պահել եղածը, այն դեպքում, երբ մյուսները ստիպված են այս կամ այն կերպ հրաժարվել եղածից և ձեռք բերել նորը՝ ընտրությանը որևէ հաջողության հավակնելու համար: Սա իհարկե թավշյա հեղափոխության տրամաբանության տեսանկյունից լավ է, սակայն ակնհայտ է, որ քաղաքական բալանսը խախտված է և կարիք ունի վերականգնման, քանի որ հեղափոխական վիճակը չի կարող անվերջ ձգվել՝ դա վատ է անգամ հեղափոխությունը հաղթած ուժի համար, մյուս կողմից, սակայն, թավշյա հեղափոխությանը պետք է հաջորդի բովանդակություն, որովհետև ցուցանակային քաղաքականության խիստ բացասական էֆեկտը Հայաստանը մի անգամ արդեն զգացել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում