16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մեկի մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշինը այլ».վարչապետը՝ լրագրողներին

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հնչեց ավանդական դարձած հարց՝ 2018 թվականին արդյոք նա լինելու է վարչապետ:

Մինչ նա կպատասխաներ հարցին, լրագրողները հիշեցրեցին Գալուստ Սահակյանի խոսքերը, ըստ որի  բ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է վարչապետի պաշտոնում.

«Մասնավոր անձանց կարծիքները չեմ մեկնաբանում, պաշտոնապես երբ լինի ՀՀԿ-ի կարծիքը այդ ժամանակ հարց տվեք: Դա իրենց մասնավոր կարծիքն է: Կուսակցությունը դեռ որոշում չունի, երբ որոշում ունենան կհայտարարեն»,-ընդգծեց վարչապետը:

Հաջորդ հարցը վերաբերում էր, երեկ,  Արամ Ա կաթողիկոսի հնչեցրած տեսակետին, որ Սփյուռքը մաշվում է և Հայաստանում էլ արտագաղթը շարունակվում է:

«Նախ ես ուզում եմ ասել, որ միգրացիոն պրոցեսները բոլոր երկրներում էլ կան և այնպես չի լինի, որ մեր կյանքը, եթե լավանա,  ՀՀ միգրացիոն երևույթները կկանգնեն: Մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանը դառնա ապահով և զարգացող երկիր»-արձագանքեց վարչապետը:

Վարչապետի այս դիտարկմանը հետևեց հաջորդ հարցը, թե երբ պետք սովորական ժողովուրդը իր մաշկի վրա զգա կառավարության գրանցած հաջողությունները՝  վարչապետը հետևյալ պատասխանը տվեց.« Գիտեք մեկի մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշինը  այլ զգացողություն ունի: Ամբողջ աշխարհում ընդունվել է հայտանիշային համակարգ, որտեղ կառավարությունը ներկայացնում է իր հաշվետվությունը: Մենք էլ մեկ ամսվա ընթացքում ներկայացրել ենք հաշվետվություն, ըստ որի լավագույնն ենք  ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում: Բավարա՞ր է, որ մեր քաղաքացիների խնդիրները լուծենք՝ ոչ: Ի՞նչ ենք մենք արել՝ ապահովել ենք 1,2 տոկոս տնտեսական աճ, 2,7 տոկոս արդյունաբերության աճ, 28,5 տոկոս ներմուծման և 21 տոկոս արտահանման աճ»,-ասաց վարչապետը և դիմեց լրագրողնին.«Շարունակե՞մ…բավարար է դա, որ մենք բոլորս լավ զգանք մեզ, իհարկե՝ ոչ: Հնարավոր է , որ մեկ տարվա մեջ մեր պայմանները փոխվի, իհարկե՝ ոչ , այդ իսկ պատճառով մենք ուզում ենք առարկայական խոոսել և ոչ թե էմոցիոնալ: Իսկ մաշկի վրա չենք զգացել՝ շատ սուբյեկտիվ և անչափելի գործոն է »,-եզրափակեց  Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ