Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Այս պահի դրությամբ պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունենք. Փաշինյան

Այս պահի դրությամբ պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունենք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի տված զոհերի՝ այս պահի դրությամբ պաշտոնապես հաստատված թիվը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունի: «Մենք այսօրվա դրությամբ ունենք 189 ծնող, ովքեր ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: Այո, մենք ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, բայց այդ ցուցակը պետք է ճշգրտվի, որովհետև անհետ կորածների ցուցակից վերջին ամիսներին 10 մարդ հայտնաբերվել են ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն առանց այդ էլ շատ զոհեր է ունեցել, պետք չէ քաղաքական շահարկման նպատակով այդ զոհերի թիվը կրկնապատկել, եռապատկել, քառապատկել:

«Եթե ինչ-որ նոր հանգամանք չբացվի, ինչը շատ քիչ հավանական է, որ կբացվի, մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի: Սա էլ շատ մեծ թիվ է, բայց ինչի համար են զոհվել մեր տղաները, զոհվել են, որ Արցախն այսօր լինի»,- նշեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]