Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Քաոս համաշխարհային ֆուտբոլում. Կորոնավիրուսով վարակված աստղերը…

Կորոնավիրուսի տարածումը կարող է տապալել 2020 թվականին նախատեսված ֆուտբոլային կարևորագույն իրադարձությունները։ Մասնավորապես, ամռանը նախատեսված Եվրո-2020-ը ըստ ամենայնի չի կայանա, և ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի առաջնությունը 2021 թվական տեղափոխելու մասին պաշտոնական հայտարարություն կանի: Այս մասին գրել է L’Equipe-ը՝ ավելացնելով, որ հայտարարությունը կարվի մարտի 17-ին կայանալիք կոնֆերանսի ժամանակ: ՈՒԵՖԱ-ն կարող է նաև հայտարարել ազգային առաջնությունները ընդհատելու մասին: Մարտի 17-ին կայանալիք կոնֆերանսին մասնակցելու են ՈՒԵՖԱ-ի 55 ասոցիացիաների ներկայացուցիչները: Միջոցառումը տեղի է ունենալու տեսակոնֆերանսի միջոցով:

Երեկ կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման նոր դեպքերը և աշխարհի տարբեր երկրներում մարզական միջոցառումների անցկացման հետ կապված սահմանափակումները՝ հայտնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ: Ըստ այդմ, հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հետաձգման վերաբերյալ որոշում չկա: Հարցը կքննարկվի ևս մեկ անգամ, և կկայացվի համապատասխան որոշում: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին, ապա ՀՖՖ-ն ամենօրյա կապի մեջ է նաև Ուզբեկստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 17-ին, երբ ՀՖՖ նախագահը մասնակցի ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկմանը»։

Մարտի 26-ին Հայաստանի ազգային թիմը Տաշքենդում պետք է մրցեր Ուզբեկստանի, իսկ մարտի 30-ին՝ Ալմաթիում Ղազախստանի ընտրանու հետ։ Հավանականությունը մեծ է, որ այս մրցավեճերը ևս չեն կայանա։ Այսօր հայտարարություն է տարածել նաև Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը՝ իր մտահոգությունը հայտնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված: Ակումբը կոչ է անում ժամանակավորապես դադարեցնել Հայաստանի առաջնության հանդիպումները, այլապես ինքնուրույն որոշում կկայացնի՝ մասնակցե՞լ առաջիկա տուրին, թե՞ ոչ։

«Մեր ակումբի դիրքորոշման հիմքում առաջնայինը մարդու առողջությունն է և նրա անվտանգությունը։ Ստեղծված իրավիճակում «Լոռի ՖԱ»-ն հորդորում է ֆուտբոլային ընտանիքին կայացնել ճիշտ որոշում և ժամանակավորապես դադարեցնել ՀՀ առաջնության հանդիպումները, ինչպես դա արել են աշխարհի գերակշռող երկրներում։ Հակառակ դեպքում մեր ակումբը կքննարկի բոլոր հնարավոր ռիսկերը և անվտանգության նկատառումներից ելնելով կկայացնի ինքնուրույն որոշում՝ մասնակցե՞լ առաջիկա տուրի խաղին, թե՞ ոչ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Երեկ ՈՒԵՖԱ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» և «Յուվենտուս»-«Լիոն» հանդիպումները հետաձգվել են։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումները հետաձգվել են Մադրիդի «Ռեալում» և Թուրինի «Յուվենտուսում» հայտարարված կարանտինի պատճառով։ Հիշեցնենք, որ երեկ չկայացան Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Ինտեր»-«Խետաֆե» և «Սևիլիա»-«Ռոմա» հանդիպումները։ Նախապես հայտարարված էր, որ Սևիլիայում տեղի ունենալիք հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների, բայց վերջին պահին որոշվեց խաղը հետաձգել։ Հիշեցնենք, որ «Ռոմայում» է ելույթ ունենում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Հռոմի թիմում այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր չեն արձանագրվել։

Համաշխարհային ֆուտբոլում և սպորտում արդեն իսկ քաոսային իրավիճակ է, որից դուրս գալու ուղիները դեռևս չեն նշմարվում։ Այսօր հայտնի դարձավ, որ Թուրինի «Յուվենտուսի» արդեն երկրորդ ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով։ Դրական արդյունք է տվել թիմի առաջատար հարձակվող, արգետինացի Պաուլո Դիբալայի թեստը։ Բժիշկները վիրուսի նախանշաններ հայտնաբերել են նաև Դիբալայի հայրենակից Գոնսալո Իգուաինի մոտ, որի հետազոտության պատասխանը հայտնի կդառնա ավելի ուշ: «Յուվենտուսի» 121 հոգանոց անձնակազմը, այդ թվում՝ թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները տեղափոխվել են կարանտին, որտեղ կստուգվի նրանց մոտ վիրուսի առկայությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին:

Արդեն իսկ խոսվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Կրիշտիանո Ռոնալդուի հնարավոր վարակված լինելու մասին։ Ըստ իտալական աղբյուրների՝ Ռոնալդուն այս պահին գտնվում է հարազատ քաղաքում՝ պորտուգալական Մադեյրայում, և կարանտինի մեջ է: Ռոնալդուն և կորոնավիրուսով վարակված Ռուգանին նախորդ կիրակի միասին մասնակցել են «Ինտերի» դեմ խաղին: Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը ևս դրական է եղել: Ֆուտբոլիստները, ակումբի աշխատակազմը, ովքեր վերջին շրջանում շփվել են Արտետայի հետ, մեկուսացվել են:

«Արսենալ» ակումբի ամբողջ թիմը կմտնի կարանտինի մեջ: Ինքը՝ մարզիչը, շեշտել է, որ աշխատանքի կվերադառնա, երբ իրեն թույլ տան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում