Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայերի ոգին չի կոտրվել, երբ նրա գոյությունը վտանգված էր. այն չի կոտրվի նաև հիմա. Թինա Կանդելակի

Հայերի ոգին չի կոտրվել, երբ նրա գոյությունը վտանգված էր. այն չի կոտրվի նաև հիմա. 
Թինա Կանդելակի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին, խոսելով  այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին, հիշեցրել է, որ իր երակներում նաև հայկական արյուն է հոսում:  Նա շեշտել է, որ յուրաքանչյուր մարդ, որի երակներում մի քիչ հայկական արյուն կա, կկանգնի հայ ժողովրդի կողքին, քանի որ ճշմարտությունը հայերի կողմն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդավարն այս մասին գրել է «Տելեգրամ»-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ անտարբեր չէ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ. ժողովուրդ, որը բազմաթիվ փորձությունների է ենթարկվել. այդ թվում և ցեղասպանությունը, որն իրականացրել է Օսմանյան կայսրությունը:

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ներկայիս բախումների հետևանքով մարդիկ են զոհվում: Ռմբակոծություններ, դիվերսիաներ, կրակոցներ խոշոր տրամաչափի զենքերից: Բաքվում ցույցեր են իրականացվում հանուն պատերազմի: Հանուն պատերազմի: Այստեղ ճիշտ պահն է ասելու, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում, բայց դա այնքան էլ այդպես չէ: Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել անգամ այն ժամանակ, երբ նրա գոյությունը  վտանգված էր: Այն չի կոտրվի նաև հիմա»,-ընդգծել է Թինա Կանդելակին:

Նա հորդորել է անհապաղ դադարեցնել հակամարտությունը և սպանությունը՝ շեշտելով, որ դարերի ընթացքում պետք էր վերջապես գիտակցել, որ ուժի լեզվով Հայաստանի հետ խոսել երբեք չի ստացվի:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հուլիսի 13-ի առավոտյան երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել էր սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։ Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել էր հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել էր։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է բնակավայրերը, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթ ակառուցվածքները, տուժածներ չկան։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադի» երեք հրթիռ է արձակել: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում էր հարաբերական անդորր, սակայն հուլիսի 16-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել էին հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, ետ էր շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Թիրախավորվել են նաև Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ: Այս գիշեր ադրբեջանական կողմը կրակոցներ է իրականացրել ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին ընթանում էին գործողությունները, այլ նաև Տավուշի սահմանագոտու ողջ երկայնքով, Գեղարքունիքի հատվածում, նաև նախիջևանյան հատվածում, սակայն լարվածությունը զգալիորեն նվազել է:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]