1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունն ունի 5-ամյա ծրագիրն իրականացնելու պատկերացումներն ու գործիքները. Արմեն Ամիրյան

Կառավարությունն ունի 5-ամյա ծրագիրն իրականացնելու պատկերացումներն ու գործիքները. Արմեն Ամիրյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, պատկերացումները և գործիքները Ազգային ժողովի կողմից հաստատված 5-ամյա ծրագիրը իրականացնելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Մենք ներկայացրել ենք 5-ամյա ծրագիր և պատրաստ ենք իրականացնել այն: Մենք ունենք բոլոր ուժերը, հնարավորությունները, պատկերացումները, գործիքները այդ ծրագիրը իրականացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արմեն Ամիրյանը:

Նախարարը նաև հավելեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմում իրեն զգում է շատ լավ ու համակարգված աշխատանքի մեջ: Հարցին՝ պատրաստ կլինի՞ կառավարության ծրագիրը իրականացնել այլ վարչապետի հետ, եթե 2018թ. Կարեն Կարապետյանը չշարունակի պաշտոնավարել, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Մենք իրականացնում ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած ծրագիրը: Կուսակցությունը ներկայացել է այն թիմով, որով ներկայացրել է, և այդ թիմով մենք պատրաստ ենք իրականացնել այդ ծրագիրը: Այս դեպքում էական չէ նաև, թե ով կլինի մշակույթի նախարար, էականը ծրագրի իրականացումն է»:

Ազգային ժողովը հունիսի 22-ին հավանության է արժանացրել կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը: Կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանացնելու հարցին կողմ է քվեարկել 64, դեմ՝ 31 պատգամավոր: Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, իսկ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ են արտահայտվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]