Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Փաշինյանի թիմը կգրավի խորհրդարանը՝ կորցնելով փողոցը․ էյֆորիայի հետևանքը

Եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին․ երեկ այսպիսի հայտարարություն է տարածվել ՀՀ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի միջև հանդիպումից հետո: Իհարկե, այս հայտարարությունը կարող ենք իշխանությունների փոքրիկ հաղթանակը համարել․ վերացվեց դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերջին խոչընդոտը՝ միջազգայնորեն դրանք լեգիտիմացվեցին։

Սա, անշուտ, կարևոր հանգամանք է, մյուս կողմից՝ Վենետիկի հանձնաժողովն, այնուամենյանիվ, Ընրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ եզրակացություն չի տալու, ինչը որոշակի ռիսկեր է ծնում։

ՀՀԿ-ին ոգևորել է նաև այն համգամանքը, որ Վենետիկի հանձանաժողովը գործընթացը լեգիտիմ է համարում, եթե ԸՕ-ի փոփոխությունների շուրջ առկա է կոնսենսուս։ Սա, իհարկե, անուղղակիորեն ճանաչում է ՀՀԿ-ի սուբեկտությունը ԸՕ-ի բարեփոխման գործընթացում, սակայն պետք չէ Վենետիկի հանձնաժողովի այս ձևակերպումից շատ ոգևորվել, որովհետև կոնսենսուս ասվածը ստատիկ կատեգորիա չէ ու շատ հարաբերական է դրա ընկալումը։ Օրինակ՝ կոնսենսուս կարող համարվել նաև այն, որ խորհրդարանը 2/3-ով ընդունի ԸՕ փոփոխութոյւններն՝ անկախ ՀՀԿ-ի առարկություններից։ Ի վերջո, խորհրդարանի քվերակությունը լեգիտիմության դրսևորում է ու առնվազն վկայում է այն մասին, որ հեղափոխությունը մնաց թավշյա տրամաբանության մեջ, մի հանագամանք, որն ամենակարևորն է Հայաստանի միջագային գործընկերների համար։ Մնացածը, նույնիսկ՝ ԸՕ բովանդակությունը, երկրորդական հարցեր են։ Հենց սրա մասին է Վենետիկի հանձնաժողովի երեկվա հայտարարությունը։

Սակայն ավելի զարմանալի է այն հանագամանքը, որ մեր իշխանություններն ու հին համակարգի ներկայացուցիչները կենտրոնացել են Վենետկի հանձնաժողովի կոմպլեմենտար ձևակերպումների վրա՝ առաջիկա ընտրությունների հետ կապված կենսական խնդիրների շուրջ դիսկուրս ծավալելու փոխարեն։

Երբ մենք նախկինում քանիցս պնդում էին, որ դեկտեմբեր ամսին վաղաժամ է արտահերթ ընտրություններ անցկացնելը՝ դա բնավ էլ չէինք անում այն պատճառով, որ ռևանշի գաղափարն իրեն «կենսունակ» զգա կամ այնքան միամիտ չենք՝ չհասկանալու համար, որ քաղաքական համակարգը մայիս ամսին դարձյալ պատրաստ չի լինելու ընտրություններին։ Նման հրաշքներ չեն լինում քաղաքական նոր համակարգ կունենանք, լավագույն դեպքում, երկու-երեք տարվա ընթացում, ընդ որում՝ գրեթե տեսանելի է, որ գործող կուսակցություններից շատերը նոր իրողություններին չեն ադապտացվելու ու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո սկսվելու է նրանց քաղաքական արխիվացման անխուսափելի փուլը։

Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխական էյֆորիան իռացիոնալ երևույթ է ու շեշտակիորեն ազդելու է ընտրությունների որակի վրա, ու մենք դեկտեմբերին չենք ունենալու խորհրդարան, որը ձևավորվել է գաղափարական մրցակցության կամ հասարակության բնական սեգմենտացիայի արդյուքնում։ Ըստ այդմ՝ Վենետիկի հանձնաժողովը՝ երեկ լեգիտիմացնելով խորհրդարնական հապճեպ ընտրություններ անցկացնելու Հայաստանի իրավունքը, կանաչ լույս վառեց մի նախադեպի համար, որ Հայաստանը ներքաշելու է քաղաքական պերմաենտ անկայունության դաշտ։

Ասվածը թերևս աքսիոմատիկ ճշմարտութոյւն է։ Էյֆորիկ տրամադրությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ ու գաղափարաներ դուրս են մնալու խորհրդարանից, իսկ հեղափոխության առաջնորդի վարկանիշի անխուսափելի անկման պարագայում նոր ձևավորված խորհրդարանն առավելագույնը երկու-երեք տարում կորցնելու է իր քաղաքական լեգիտիմությունը՝ դառնալով «փոքրամասնության» ԱԺ։ Այլ խոսքով՝ առաջանալու է գրեթե այն իրավիճակն, ինչ այսօր ու քաղաքական հիմնական իրադարձությունները ծավալվելու են խորհրդարանի պատերից դուրս, որտեղ գեներացվելու է նոր արտահերթ ըևնտրությունների պահանջը։

80%-ոց հաղթանակը վտանգավոր նախադեպ է, որը դրական հետևանքներ կարող է ունենալ միայն կարճ ժամանակի համար, իսկ հետո հանգեցնելու է իշխանության ինստիտուցիոնալ ճգնաժամի։

Ըստ այդմ՝ դեկտեմբերին մենք ունենալու ենք քաղաքական առումով միատարր ու թույլ խորհրդարան, որն իրեն կսպառի իր սահմանադրական ժամկետից շատ ավելի շուտ, ու քաղաքականապես ուժեղ փողոց, որը երկու-երեք տարի անց մոտիվացված է համարելու խորհրդարանի լուծարման պահանջը։ Սովորաբար հեղափոխականները նման գին են վճարում՝ «գոլդ» տոսկոսներով հեշտ հաղթանակներ տանելու ու իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստետելու համար։ Կարճ ժամանակ անց կորցնում են փողոցի նկատմաբ վերահսկողությունը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում