Քաղաքական 12:12 09/09/2020 Հայաստան

Գեղամ Նազարյան. Գրեթե ամեն ինչ երեսուն տարվա մասին

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանն իր հոդվածում գրում է.

«Օրեր առաջ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար փորձում էր տպավորություն ստեղծել, թե մինչ իր վարչապետությունը երեսուն տարի երկրում ոչինչ չի արվել, ոչինչ չի կառուցվել, ոչ մի նախագիծ չի իրականացվել, և ամեն ինչ ավերակների մեջ է եղել: Հիմա նոր իր շնորհիվ սկսում են ճանապարհ ու տուն կառուցել։

Սա, մեղմ ասած,  ճշմարտությանը չի համապատասխանում։ Երեսուն տարում երկրում շատ գործ է արվել:  և այդպես է կայացել մեր պետությունը։ և այդ հաջողությունները մեր ընդհանուր պատմությունն են, այնպես՝ ինչպես անհաջողությունները։ Խոշոր նախագծերի ցանկը բավական պատկառելի է և բոլորը թվարկել հնարավոր չէ, բայց վարչապետի ասածը ուղղակի ստիպում է դրանցից մի մասը թվարկել.

1. 1995-ին,  հրադադարից ընդամենը կես տարի անց, վերագործարկվեց հայկական ատոմակայանը: Ի դեպ, նախկինում երբեք ոչ մի երկրում փակված ատոմակայան չի վերագործարկվել: Սա շատ լուրջ քայլ էր։

2. 1996թ. սկսվել և 1999թ. նոյեմբերին ավարտին է հասցվել ռազմավարական նշանակության Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհը: Արցախի  պաշտպանվածության և տնտեսության համար սա անգնահատելի ձեռքբերում էր։

3. Հետպատերազմյան Հայաստանը կարողացավ ավերակներից վերականգնել աղետի գոտին։ Միայն 2000-ականների սկզբին Շիրակի և Լոռու մարզերում, աղետի գոտում կառուցվել է 149 բազմաբնակարան շենք, 3674 բնակարան:

4. Լինսի հիմնադրամի 5,7 մլրդ դրամ ծրագրային ներդրումներով 2004թ. շահագործման է հանձնվել Սևան-Դիլիջան 2,2 կմ երկարությամբ թունելը, որն անավարտ էր մնացել դեռ ԽՍՀՄ տարիներին: Բացի այդ, շահագործման հանձնվեց  Սևան-Դիլիջան թունելի հյուսիսային մուտքից մինչև Այրումի խաչմերուկ ձգվող 119 կմ երկարությամբ միջպետական նշանակության ճանապարհը, որը բարեկարգ ճանապարհով Երևանին կապեց նաև Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը:

5. 2000, ապա 2003 թվականին շահագործման հանձնվեցին Դավիթաշենի և Աշտարակի կամուրջները, որոնք բազմաթիվ խնդիրներ լուծեցին ինչպես Երևանում, այնպես էլ դյուրացրին Գյումրիից և Վանաձորից մայրաքաղաքի հետ կապվելու խնդիրը:

6. Երևանում և Հայաստանի մյուս մարզերում 2000-ականներին հիմնանորոգվեցին մարզական և մշակութային մի շարք օբյեկտներ, դպրոցներ, կառուցվեցին ճանապարհներ, էստակադաներ, առանց որոնց այսօր հատկապես Երևանում խնդիրները շատ ավելին կլինեին, իսկ երթևեկությունն էլ անտանելի կլիներ: Միայն «Մշակույթ» ծրագրով նորոգվել է 34 մշակութային հաստատություն: Երևանի փողոցների վերականգնում» ծրագրով իրականացվել է երեք կարևոր փողոցների վերակառուցում և կառուցում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլրդ 517 մլն դրամ, որից 2 մլրդ 262 մլն դրամը հատկացվել է ՀՀ պետբյուջեից։ Ամբողջությամբ վերակառուցվել և նորոգվել են Տիգրան Մեծ պողոտան, կոմիտաս պողոտան, կառուցվել է Սարալանջ մայրուղին:

7. 2007-ին ավարտվեց Հյուսիսային պողոտայի կառուցումը, որը դարձավ երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրված վայրերից մեկը, որը դարձավ Երևանի հիմնական այցեքարտերից մեկը:

8. 2008 թվականին սկսվեց և 2011թ. նոյեմբերին ամբողջովին ավարտին հասցվեց 34 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածքով «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքը կառուցումը: Ներդրվեց 160 միլիոն ԱՄՆ դոլար: Օդանավակայանի 1500 աշխատակիցների և 46 հաշվառման սեղանների շնորհիվ հնարավորություն ստեղծվեց տարեկան սպասարկել մինչև 3.5 միլիոն ուղևորի:

9. 2003թ. հոկտեմբերին ավարտվեց Գեղարքունիքը Վայոց ձորին կապող, ռազմավարական կարևոր նշանակության Սելիմի լեռնանցքի ճանապարհը:

10.  2008թ. փետրվարի 1-ին մեկնարկեց «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը, որի շրջանակներում Երևանի Ավան վարչական շրջանում կառուցվեց հսկա բնակարանային համալիր համալսարանական ընտանիքների համար: Հայաստանի Հանրապետության մեկ տասնյակ պետական բուհերի երիտասարդ մասնագետներին հնարավորություն տրվեց մատչելի պայմաններով ձեռք բերել բնակարաններ:

11. 2017թ. սեպտեմբերին շահագործման հանձնվեց ռազմավարական նշանակության Վարդենիս-Մարտակերտ 320 կմ-անոց ճանապարհը, որի աշխատանքները ֆինանսավորվել են «Հայաստան» համահայկական, ՀՀ և ԼՂՀ կառավարությունների կողմից: Արցախը Հայաստանի մարզերի հետ կապվեց երկրորդ ճանապրհով: Այն այլընտրանք դարձավ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին: 

12.  Սահմանամերձ բնակավայրերում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց արդյունքում կառուցել են ոռոգման համակարգեր, գյուղերն ապահովվել են խմելու ջրով, իրականացվել են նաև այլ աշխատանքներ, որոնք ռազմական գաղտնիք են պարունակում և որոնց մասին գրել չի կարելի:

Ցանկացած հաջորդ իշխանության, երկրի ցանկացած հաջորդ ղեկավարի պատիվ է բերում հիշել և կարևորել նախորդների արածը։ Այդպես են կայանում պետությունները»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}