Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վերջին համաներմամբ ազատ արձակված անձը գողություն է կատարել Քանաքեռ- Զեյթունի թաղապետարանից

Վերջին համաներմամբ ազատ արձակված անձը գողություն է կատարել Քանաքեռ-
Զեյթունի թաղապետարանից

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը բացահայտել է Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից կատարված գողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գողությունը կատարել է համաներմամբ ազատ արձակված, Աբովյանի բնակիչ Արմեն Արսենյանը:

Փետրվարի 24-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խմբերը շրջիկ ծառայության ժամանակ Ազատության պողոտայում նկատել են մի տղամարդու: Վերջին կասկածելի վարք է դրսևորել, ինչն ընդգծվել է նաև ոստիկանների հետ զրույցի ընթացքում: Նա նույնիսկ ինքնության վերաբերյալ հայտնել է սխալ տվյալներ:

Անձը ճշտելու և պարզաբանումների նպատակով քրեական հետախույզները նրան տեղափոխել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Աբովյանի բնակիչ Արմեն Արսենյանն ընթերականների ներկայությամբ խուզարկվել է: Տղամարդու մոտ հայտնաբերվել են տարբեր առարկաներ և աշխատանքային գործիքներ: Արսենյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված իրերն իրենն են: Համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քրեական հետախույզները  նրան բաց են թողել՝ շարունակելով օպերատիվ աշխատանքը իրերի պատկանելության վերաբերյալ տղամարդու հայտնած տեղեկությունը ճշտելու ուղղությամբ, քանի որ նրա հայտարարությունն արժանահավատ չեն համարել:

Այնուհետև ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի պահակը հայտնել է, որ գիշերը թաղապետարանից գողություն է կատարվել՝ աշխատասենյակներից երկուսից տարբեր իրեր են հափշտակվել: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, թե ինչ իրեր են հափշտակվել թաղապետարանի շենքից: Շուտով հայտնի է դարձել, որ գողացված իրերի մի մասը ժամեր առաջ հայտնաբերվել էին Արմեն Արսենյանի խուզարկությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ Արմեն
Արսենյանի խուզարկությամբ հայտնաբերված իրերը գողացվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանից: Ոստիկանությունն անմիջապես սկսել է Արմեն Արսենյանին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները: Ոստիկաններն Արմեն Արսենյանին հայտնաբերել են Աբովյան քաղաքում և գողության կասկածանքով բերման ենթարկել: Այս անգամ Արսենյանը խոստովանական բացատրություն է տվել: Պարզվել է, որ նա թաղապետարանի շենք է մտել հետնամասի բաց պատուհանով, իսկ աշխատասենյակների դռները բացել է մոտից հայտնաբերված դուրով: Նա գողոնի մի մասն աղբամանն է նետել, երբ նկատել է Ազատության պողոտայում իրեն մոտեցող ոստիկաններին:

Ոստիկանությունից հայտնում են, որ Արմեն Արսենյանը վերջին համաներմամբ ազատ արձակվածներից է, դատապարտվել էր բնակարանային գողության մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննությունը վարող տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am