Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

«Սասնա ծռերը» եթե անցնի խորհրդարան, վտանգ կա․ պետք է հասկանալ՝ ինչ է իրենց ուզածը

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է հայշվեյցարական խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։

– Պարոն Շահինյան, դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է հնարավոր հապճեպ ընտրություններով և հին Ընտրական օրենսգրքով հաղթահարել քաղաքական ճգնաժամը։

– Քաղաքական դաշտը շատ բևեռացված է, ինչն առողջ նախապայման չէ քաղաքական տարբեր դիրքորոշումներ հայտարարելու և ներկայացնելու հավասարակշռության տեսանկյունից։ Ընտրություններից առաջ ժամանակը շատ կարճ է, և քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ուզում է հնարավորինս շատ և շուտ ձայն կարողանա հավաքել, մանավանդ «Իմ քայլը» դաշինքը ստիպված է լինելու այդ բևեռացումն ավելի սրել, ինչը, ըստ իս, բացասական հետևանքներ է ունենալու հասարակության մեջ։

Թե ինչ կլինի քաղաքական արդյունքը՝ ուրիշ խնդիր է, բայց ժողովրդի համերաշխության հնարավորության համար լավ բան չէ։ Մյուս կողմից, սակայն, ես հեռու եմ այն մտքից, որ նոր և հին ԸՕ-երի տարբերությունը մեծ է այն առումով, որ ընտրությունների արդյունքների վրա նշանակություն է ունենալու՝ ի նպաստ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի։ Կարծում եմ, որ այստեղ մեծ տարբերություն չի լինելու։ Այս ընտրություններին շատ են տուժելու ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հոկտեմբերի 2-ի արդյունքում, երբ նրանք խորհրդարանում սատարեցին ՀՀԿ-ի նետած ձեռնոցի քայլին, որ իրենք դեռ ուժեղ են։ Կարծում եմ՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն խիստ տուժելու են այս ընտրություններին։ ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների տոկոսային արդյունքը կգրանցի և կտուժի, իսկ ՀՅԴ-ի դեպքում վտանգված է  ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտում ներկա լինելը։ Եվ մենք դա տեսանք Երևանի ավագանու ընտրություններին, և ես գրեթե վստահ եմ, որ ՀՅԴ-ն չի լինելու հաջորդ խորհրդարանում։

– Դաշնակցությունը հայտարարում է, որ ինքը միակ գաղափարական ուժն է, որ ունի կայուն ընտրազանգված։ Կարծում եք՝ այդ կայուն ընտրազանգվածը չի՞ ապահովելու նրանց՝ խորհրդարան անցնելը։

– Իհարկե, չի ապահովելու։ Մոտավորապես 104.000 ձայն, որ հավաքվել էր 2017-ի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում, բացարձակ մեծամասնությամբ դրանք կազմակերպված ձայներ են։ Մեծամասամբ զինվորականների մեջ էր բաշխված, Սերժ Սարգսյանը ուղղորդեց նրանց, սակայն այս անգամ դա անհնար է, հիմա ավելի վատ բան է տեղի ունենում։ Դաշնակցության առողջ հեղափոխական բնույթն ուղղակի քանդվեց ակնհայտ ձևով։

Նույնիսկ եթե որոշ անձինք մի կողմից՝ ընկերվարական, մյուս կողմից՝ ապստամբական կամ հեղափոխական բնույթը պահում են, նույն ձևով ինչպես պահում են ՀՀԿ-ի հիմնադիր շերտերից ոմանք, որոնք չեն ուզում նույնացվել կուսակցության հետ, դա կորավ: Իմ կանխատեսումն այն է, որ այդ ձայները գնալու են հեղափոխական ուժին, իսկ հեղափոխական ուժը Փաշինյանի ուժը չէ: Այն հեղափոխությունը, որ եղավ ապրիլ-մայիսին, մարդու իրավունքներին, ժողովրդի ազատությանը նպաստող հեղափոխություն էր: Ժողովրդի մասնակցությունը այս պրոցեսներին ժողովրդավարական ապստամբություն էր: Իսկ ՀՅԴ-ի հեղափոխական բնույթը մարեց, ու դա գնաց միայն նոր ուժին սատարելու ուղղությամբ: ՀՀԿ-ն այլևս չունի և չի ունենալու այդ ուժը:

Այդ ուժը ունի Նիկոլ Փաշինյանը, բայց ես կարծում եմ, որ նա լավ չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունենալու: Ես կարծում եմ, որ որքան էլ կարճ լինի քարոզարշավը, որոշ անձեր իրենց հնարավորությունները պահպանելու են: Խոսքը Վիգեն Սարգսյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Արմեն Աշոտյանի մասին է, բայց նրանք հատուկենտ են: Իրենց մոտ մի շերտ կա, որ կարելի է 10-12 մարդու մեջ բաժանել: Այսինքն՝ խոսքը ռեյտինգային պայքարի մասին է: Բայց այդ պայքարում պետք է զգույշ լինել՝ հասկանալու համար, թե նրանք որտեղ են առաջադրվելու և ինչ անձերով են ներկայանալու: Այն ռևանշիստական ձևը, որով ՀՀԿ-ականները փորձեցին գործել հոկտեմբերի 2-ին, դա իրենց իրական գույնը ևս մեկ անգամ ցույց տվեց: Այն, ինչ տեղի ունեցավ, հստակ էր:

Ընդհանրապես, քաղաքական մյուս ուժերից, որ հայտ են ներկայացրել մասնակցելու ընտրություններին, ըստ Ձեզ՝ որո՞նք շանս ունեն խորհրդարան անցնելու, բացի ՔՊ-ից։

– Հիմա պետք է հասկանալ, թե քաղաքական ուժերի բաշխման հնարավորություններն ինչպիսին են: Նաև պետք է հասկանալ, թե քաղաքական մշակույթն ինչպիսին է լինելու, և դա է ինձ համար ամենացավալին: Ցավոք, քաղաքական նոր մշակույթ չի ստեղծվել, սև ու սպիտակի հռետորաբանության վրա հիմնված հարաբերություններ են: Ես բոլորովին խոհեմ մոտեցում չեմ համարում լրատվամիջոցներով հեռուստաբանավեճերը, մանավանդ այն, ինչ տեղի ունեցավ Հ1-ում ավագանու ընտրության նախօրեին, որովհետև այս պայմաններում դա հնարավորություն չի տալու մասնակցող ուժերին իսկական քաղաքական ծրագրերի մասին խոսելու: Դա միմիայն մեկը մյուսի վրա ցեխ շպրտելու միջոց է լինելու: Դա չի օգնելու պոտենցիալ ձայն տվողին, որ նա կողմնորոշվի, թե ում ձայն տա: Իսկ եթե պետք է այս բևեռացումը լինի, որ եթե դու ժողովրդավար ես՝ գնում ես «Իմ քայլը» դաշինք, եթե դեմ ես՝ գնում ես ՀՀԿ, դա խեղճացնում է ամբողջ խոսակցությունը: Ես շատ նեղված եմ, որ Էդմոն Մարուքյանը որոշեց մենակ գնալ ընտրություններին. նա դրանով երկու վնաս տվեց: Նախ՝ դրանով ինքն իրեն վնասեց, որովհետև եթե ինքը որպես «Լուսավոր Հայաստան» անցնի խորհրդարան, իրեն պետք է առնվազն 80 հազար ձայն: Ես, իհարկե, հիմք եմ ընդունում 2017 թվականի ընտրություններին մասնակցության թիվը, թեև ես կարծում եմ, որ այս անգամ մասնակցությունն ավելի շատ է լինելու: Այն ընտրողները, որոնք պետք է ձայն տային ՀՀԿ-ին, չմասնակցեցին Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ այդ ուժը չմոբիլիզացրեց իր ընտրազանգվածը: Արդյունքում ՀՀԿ-ին ձայն տվողները տանը մնացին, չգնացին որևէ այլ ուժի քվեարկելու, բայց այդ ներուժը հիմա կա, որը ասպարեզ կգա: Դրա համար, կարծում եմ, այս անգամ մասնակցության թիվն ավելի շատ է լինելու, ինչը նշանակում է, որ անցողիկ շեմը հաղթահարելու համար ավելի շատ ձայներ են պետք լինելու: Այդ տեսանկյունից Մարուքյանի քայլը սխալ էր: Նա ինչպե՞ս կարող է վստահ լինել, որ միայնակ կկարողանա 80 հազար ձայն հավաքել:

Միայն Վանաձորում ունեցած իր պոտենցիալը բավարար չի կարող լինել այդ արդյունքը ստանալու համար: Ինչ վերաբերում է Երևանում «Լույս» դաշինքի ստացած 18 հազար ձայներին, որտեղ ընդգրկված էր նաև Մարուքյանի կուսակցությունը, դա Արտակ Զեյնալյանի շնորհիվ էր, իսկ հիմա Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» ստիպված է լինելու մենակ ստանալ այդ ձայները: Մյուս կողմից՝ Մարուքյանի քայլի պատճառով Արտակ Զեյնալյանն ու Արամ Սարգսյանն ընդհանրապես կարող են չանցնել խորհրդարան: Ես չէ, որ պետք է ներկայացնեմ այն վնասը, եթե Արտակ Զեյնալյանի նման նախարարը չլինի արդարադատության նախարար: Նա շատ լավ նախարար է: Ես Արտակ Զեյնալյանին ճանաչում եմ անձամբ և գիտեմ, որ նա մաքուր անձնավորություն է: Ցավալի կլինի, եթե ինքն ու իր կուսակցությունը ներկայացված չլինեն նոր խորհրդարանում: Մեծ է շանսը, որ Էդմոն Մարուքյանը իր նստած ճյուղը սխալ կողմից կտրեց, որովհետև ինքն էլ տուժելու է: Իհարկե, այս ամենի  համատեքստում ամենամեծ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև «Ելք» դաշինքը չպետք է լուծարվեր: Որքան էլ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը հեղափոխության ժամանակ իրեն աջակցած չլինեին, գաղափարախոսական տեսակետից իրեն ավելի մոտ գաղափարակիցներ չէին կարող լինել, քան նրանք: Թե Մանե Թանդիլյանի, թե Արտակ Զեյնալյանի հեռանալը կառավարությունից օգուտ չի տալու նոր կառավարությանը:

Ես կարծում եմ, որ նոր խորհրդարանում, բացի «Իմ քայլը» դաշինքից, կլինի ԲՀԿ-ն, որը նույն թափը չի ունենալու։ Իհարկե, ՀՀԿ-ն, պահպանելով իր նախընտրական տեխնոլոգիան նախորդ տարվանից, դեռ ունի անձինք, ովքեր ռեյտինգային մեթոդով կկարողանան մրցել, բայց եթե առնվազն 80.000 ձայն չկարողանա հավաքել, ռեյտինգային ընտրակարգն էլ իրեն չի կարող օգնել։ Հիմա ՀՀԿ-ականները հայրենասիրական քարոզներ են ներկայացնում, բայց դա իրենց չի օգնելու։ ՀՀԿ պատասխանատուները պետք է հասկանան, որ վերջին տասը տարվա ընթացքում թե՛ տնտեսական քաղաքականություն, թե՛ կայուն զարգացում չեն կարողացել ապահովել, նրանք խորացրել են դեմոգրաֆիական խնդիրները։ Այս անկման մեջ ՀՀԿ-ն մեծ պատասխանատվություն է կրում, և ընտրողները դա չեն մոռանում։

«Ժառանգություն» կուսակցությունը կարևոր կադրեր ունի. չմոռանանք, որ «Սասնա ծռերի» ապստամբության ժամանակ Արմեն Մարտիրոսյանն առաջիններից էր, որ սատարեց նրանց, և դատական գործընթացների ժամանակ «Ժառանգության» ներկայացուցիչները միշտ ներկա էին: Ես չեմ ասում որպես դաշինք, բայց որպես անձնավորություններ, ինչպիսիք են Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, եթե ներգրավվեին ցուցակում, դա հնարավորություն կտար իրենց դիրքերը հզորացնել:

Բայց ես նաև մեծ վտանգ եմ տեսնում «Սասնա ծռերի» ներկայության մեջ, որովհետև մաքուր ազգայնականությունը մի խնդիր է, իսկ 360 աստիճան պայթեցնող ազգայնական բնույթ ունեցող կուսակցությունը մեկ ուրիշ պատմություն է: Օրինակ՝ Գարեգին Չուքասզյանը  5 տարի առաջ այլ տոնով էր խոսում, վերջերս ուրիշ տոնով է խոսում: Եթե «Սասնա ծռերը» անցնի խորհրդարան, ինքը լինելու է խորհրդարանում, և դա առողջ բան է, որովհետև նա խելացի մարդ է, բայց պետք է չափը տեսնենք քաղաքականության:

– Այսինքն՝ Դուք հնարավորություն տեսնում եք, որ «Սասնա ծռերն» անցնի խորհրդարան, բայց նաև այդտեղ վտա՞նգ եք տեսնում:

– «Լուրջ»-ը գուցե հանեմ, բայց վտանգը կա, որովհետև ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է իրենց ուզածը: Եթե իրենց ուզածը Արևմուտք նայելն է  և միաժամանակ Արևմտյան Հայաստանի ազատագրման ճանապարհը հետապնդելն է, դա առնվազն հակազդեցություն է բերելու ռազմական և այնուհետև արտաքին քաղաքականությունում։ Եթե մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ին, Ֆրանսիային կամ Գերմանիային մոտենալով մենք որևէ ձևով կարողանալու ենք հողային պահանջներ բարձրացնել, դա միամտություն է: Մենք դեռ Արցախի հարցը չենք լուծել, ուր մնաց Կարս ու Էրզրումի հարց լուծենք: Եթե մենք ուզում ենք այդ ուղղությամբ գնալ, դա կարող է ընդհանրապես մարդկանց աչքերին թոզ փչելու նմանվել: Մենք պետք է կենտրոնանանք մեր խնդիրները լուծելու վրա, բոլոր միջոցները գործադրենք, որ Արցախը չկորցնենք: Շատ հեշտ է հռետորական ձևով մարդկանց ոտքի հանել, բայց եթե մենք չկարողանանք բանակի անհրաժեշտ և նրա հետ կապված ընդհանուր բյուջետային խնդիրները լուծել, մենք որևէ ձևով չենք կարողանալու դիմակայել Ադրբեջանի հաջորդ հարվածին, իսկ այդ վտանգը կա:

– Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը տեղի ունեցած փոփոխություններից հետո։ Որքանո՞վ է Հայաստանը կարողանում հավասարակշռել։

– Տարբեր. Ռուսաստանի հետ հարաբերություններն առաջնային էին, որոնք վտանգի տակ էին, քանի որ հեղափոխությունն ուղղված էր այն մենաշնորհների դեմ, որոնք Մոսկվայի հետ անմիջական կապ ունեին: Նաև հարցականի տակ էր, թե արդյոք Հայաստանը կշարունակե՞ր իր մասնակցությունը ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում: Այս երկու հանգամանքներն էլ երբեք կասկածի տակ չի դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մյուս կողմից՝ մեր դիրքը կոշտացավ Ադրբեջանի նկատմամբ, երբ հնչեց կարգախոսը, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, և որ պետք է անպայման Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջը: Նաև այն հանգամանքը, որ Հայաստանը պետք է Սիրիա խաղաղ, հումանիտար առաքելություն ուղարկի, որոնք չպետք է լինեն միջազգային ուժերի դրոշի տակ (ինչպես, օրինակ, Կոսովոյում և Աֆղանստանում), դա մի բևեռացման նշան է, որը վստահ չեմ, որ պետք էր անպայման այս պահին դրվեր: Փոխարենը ճիշտ եմ համարում Թուրքիայի հանդեպ մեր քաղաքականությունը, որը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա՝ կարելի է խոսել ամեն ինչի մասին, բայց առանց նախապայմանների: Ակնհայտ է, որ Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործերը չեն դյուրացնում Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մի կողմից՝ հույս ունեմ, որ դիվանագիտական միջոցները, որոնք կիրառվում են Մոսկվային հասկացնելու, որ Հայաստանի ներքին գործերը պետք է Հայաստանն ինքը լուծի, մյուս կողմից՝ չեմ կարող չնշել, որ այս տարի արդեն որերորդ անգամ Վլադիմիր Պուտինը հյուրընկալվել է Բաքվում և հատկապես վերջին անգամ Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ Բաքու քառօրյա այցից հետո, ինչին հաջորդեց այցը Թբիլիսի, բայց ոչ Երևան: Իհարկե, գնահատելի են Հայաստանի ԱԳՆ-ի ջանքերը Իսրայելի հետ հարաբերությունները ջերմացնելու ուղղությամբ, սակայն մինչ այս պահը դրանք, կարծես, այնքան արդյունավետ չեն, որքան ակնկալվում էր:

Պետք է, սակայն, արձանագրեմ, որ ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ժամանակ հնչած խոցելի, հատկապես ռազմամթերքի գնավազքին սատարող արտահայտություններն անմիջապես չկանխվեցին վարչապետի և ԱԳՆ մամուլի խոսնակների կողմից և ճիշտ ուղերձները չտրվեցին, ինչը հենց այդ օրերին Իրանի և Արցախյան հակամարտության մեջ ավելի Բաքվին ու Անկարային մոտեցրեց, ինչը բոլորովին ցանկալի չէր:

Միանշանակ ողջունելի է 80-ից ավելի ֆրանսախոս երկրների հետ քաղաքական և հատկապես ռազմավարական ու տնտեսական հարաբերությունները ջերմացնելու ձգտումը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ցանկալի կլիներ, որ վարչապետն ու ԱԳՆ-ն պետք եղած քայլերին դիմեին, որպեսզի մեզ անհրաժեշտ դիվիդենդները քաղեինք, ինչը, իմ կարծիքով, շատ նվազ արդյունքի հասավ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում