HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը

Մայիսի 19-ին արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր՝ Հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակներում այնտեղ տեղադրված հրթիռային կայանների ու հրթիռների փորձարկմանը հետևելու նպատակով: Այս մասին տեղեացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հրթիռների փորձարարական կրակոցները հաջողվեցին, նախորդ փորձարկման ժամանակ արձանագրված խնդիրները վերացվել են, իսկ մեծ տրամաչափի փողից (ствол) կրակոցի իրականացման ժամանակ արձանագրվեցին աննշան տարբերություններ:

Արմավիրի մարզի Ակնալիճ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Արտաշավան համայնքներում տեղադրված հրթիռային 3 կայանները հակակարկտային պաշտպանության տակ կառնեն Արմավիրի մարզի 33, Արագածոտնի մարզի 26 և Կոտայքի մարզի 1 համայնք: Համայնքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Պիլոտային ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացվել են հետևյալ աշխատանքները`

  1. Արդիականացվել է Արագածոտնի մարզի ռադիոլոկացիոն կայանը,

  2. Իրականացվել է անձնակազմի ուսուցում,

  3. Արմավիրի ու Արագածոտնի մարզերի հակակարկտային կենտրոններում վերակառուցվել են հրթիռների պահպանման պահեստները,

  4. Մշակվել և ընդունվել է հրթիռային կրակոցների իրականացման կարգը` արտակարգ իրավիճակների նախարարի, պաշտպանության նախարարի և քաղավիացիայի գլխավոր վարչության պետի համատեղ հրամանի ձևով,

  5. Ձեռք է բերվել և Արմավիրի ու Արագածոտնի մարզերում տեղադրվել հրթիռային արձակիչ 3 կայան,

  6. Գնվել ու Հայաստան է տեղափոխվել «ԱՍ» տեսակի 120 հակակարկտային հրթիռ: Փորձարարական կրակոցներ իրականացնելու նպատակով հրթիռներ արտադրող գործարանի կողմից անվճար տրամադրվել է լրացուցիչ 6 հրթիռ:

  7. Իրականացվել է հրթիռային կայանների ու հրթիռների 2 փորձարկում՝ ՀՀ ԱԻՆ և ՊՆ մասնագետների մասնակցությամբ:  

Հրթիռային պաշտպանության համակարգի գործարկումից, 120 հրթիռների օգտագործումից և արդյունքների ամփոփումից հետո համապատասխան որոշում կկայացվի հրթիռային պաշտպանության ընդլայնման վերաբերյալ:

Մայիսի 22-25-ը Հայաստան կժամանեն արտադրող «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության ներկայացուցիչները՝ ՀՀ ԱԻՆ աշխատակիցների համար վերապատրաստման դասընթաց անցկացնելու, հրթիռային կայանների և հրթիռների փորձարկում իրականացնելու, ի հայտ եկած մասնագիտական հարցերին պատասխանելու և հետագա զարգացման ծրագրերը քննարկելու համար:   

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter