Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Փաշինյանը՝ Սարգսյան-Քոչարյան զույգի ստեղծած ավանդույթների պաշտպան ու շարունակող

Տարեվերջյան պարգևատրումների և «ինքնապարգևատրումների» շուրջ առաջացած իրարանցումը հիմնավոր համոզմունք է ստեղծում, որ Հայաստանի հպարտ քաղաքացին այնքան էլ լավ չի պատկերացնում տեղի ունեցած հեղափոխության տրամաբանությունն ու փիլիսոփայությունը: Առաջին պահին, երբ հայտնի էր միայն մարզպետների կողմից իրենց պարգևատրելու փաստը, շոկային իրավիճակ էր, և իշխող էր այն մտայնությունը, որ դա վարչապետի թիկունքում արված քայլ է: Սակայն շատ արագ հասկացվեց, որ մարզպետներն այնքան էլ դուխով չեն ինքնուրույն ինչ-որ բան ձեռնարկելու համար: Որքան էլ զարմանալի է, միակ «դուխովը» Արարատի մարզպետն էր, որ համարձակվել էր (չի բացառվում, որ չհասկանալով) ամբողջ 4%-ով ոտնել թույլատրելին: Բայց դա չէ էականը:

Շուտով հարցի առնչությամբ խոսեց ինքը՝ վարչապետը, թերևս վերջնականապես հիասթափեցնելով հեղափոխական էյֆորիայից դեռևս դուրս չեկածներին: Վարչապետը բացատրեց, որ հարցի առնչությամբ կա թյուրըմբռնում, մարդիկ թյուրիմացության մեջ են: Եվ պարզաբանեց, որ «պարգևավճարները և աշխատավարձերը վճարվում են պետբյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց պարգևավճարների և աշխատավարձերի համար: Եվ ըստ էության մեր պետական կառավարման համակարգում պարգևավճարները աշխատավարձի մաս են, հավելում: Այն աշխատավարձի, որը, համաձայն համատարած կարծիքի, շատ ցածր է Հայաստանում պետական կառավարման համակարգում և թույլ չի տալիս, որ այդ համակարգի աշխատողները առավել մեծ ջանք գործադրեն, կամ առավել բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավենք այս պրոցեսի մեջ: Երբ ես ստանձնել եմ վարչապետի կարգավիճակը, եղել է այսպիսի ավանդույթ, որ ամեն եռամսյակը մեկ պետական կառավարման համակարգի աշխատողները կամ նրանց առնվազն մի մասը ստացել են պարգևավճարներ: Տրվածը 13-րդ աշխատավարձ է, որ վերջին երկար տարիներին ավանդույթ է: Պետական կառավարման համակարգում այդպես շարունակվել է ավանդույթը, և ես, ստանձնելով վարչապետի պաշտոնը, ասել եմ՝ վատացնող քայլ չձեռնարկեք, մինչև մենք աշխատավարձերի հետ կապված այս թնջուկը լուծենք: …Ես գիտեմ, որ մարզպետները շատ դեպքերում հենց իրենց գրպանից են աջակցում, որովհետև հնարավոր չէ ամեն անգամ մարդկանց մերժել: Կամ եթե այս պարգևավճարը բաժանում ենք ամիսների, գալիս է ամիսը 50 հազար դրամի աշխատավարձ (իրականում ավելի քան 150000-հեղինակ): Եթե որոշում ենք, որ պետական համակարգի աշխատողներին աշխատավարձ չենք տալիս, եկեք չտանք: Բայց ըտենց չի լինում, ժողովուրդ ջան: Մենք պետք է հասկանանք այս պատմության նրբությունները»:

Վարչապետի խոսքում հատկապես աչք է ծակում ավանդույթների պահպանման մասին շարունակական հիշատակումը: Անհասկանալի է մնում՝ ինքը երկիրը կառավարում է օրենքներո՞վ, թե՞ ավանդույթներով: Ավանդույթ (հատկապես լավ ավանդույթները) ասվածն ինքնին լավ բան է, և Չինաստանի նման երկրում կառավարման մեջ ավանդույթների դերակատարությունը բավականին մեծ է: Բայց մեր դեպքում, Նիկոլ Փաշինյանի կառավարման պարագայում, նրա խոսքից այդպես էլ չի հասկացվում՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հիմնած աշխատավարձային, իսկ ավելի հստակ՝ «պարգևատրումային» ավանդույթները պահպանվելո՞ւ են, թե՞ ոչ: Որովհետև վարչապետի խոսքի առանցքում կարծես ավանդույթներից չհրաժարվելու գաղափարն է զարգացվում: Մինչդեռ հարկային մարմինները, հատկապես այս համակարգի վերնախավը մեր իրականության ֆոնին ժամանակին աստղաբաշխական թվերի հասնող պարգևավճարներ է ստացել ու, նույն ավանդույթի համաձայն, պրն Փաշինյանի կառավարման օրոք էլ ստացավ, չնայած Հայաստանի հեղափոխական քաղաքացու՝ այս համակարգի նկատմամբ ունեցած ընդգծված դժգոհությանն ու հիասթափությանը:

Իսկ Երևանի քաղաքապետարանը, որի մասին իր խոսքում հիշատակում էր վարչապետը, այս անգամ աչքի չընկավ ավանդապահությամբ՝ մասամբ խախտելով այն: Բարձր պարգևավճարներ բաշխելու ավանդույթն իհարկե պահպանվեց՝ շուրջ մեկ մլն դոլարի չափով (որևէ կասկած չի կարող լինել, որ գումարի չափը համաձայնեցվել է վարչապետի հետ): Այստեղ ավանդույթը խախտվեց այլ առումով. քաղաքապետարանը ոչ մի կերպ չի համաձայնում հրապարակել, թե որ պաշտոնյան ինչքան պարգևավճարի է արժանացել՝ պատճառաբանելով, որ դա անձնական գաղտնիքի հրապարակում է: Մինչդեռ կոռուպցիայի, կաշառակերության և չգիտեմ էլ ինչերի մեջ թաթախված Տարոն Մարգարյանը, նման ավանդույթապահություն չդրսևորելով, այդ ցուցակները հրապարակում էր: Ավանդույթը չի խախտվել նաև ոստիկանության պարագայում. տարեվերջին Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից 1 միլիարդ դրամ է հատկացրել ՀՀ Ոստիկանության համակարգի աշխատակիցներին պարգևատրելու համար:

Պարզվում է, որ ինչպես վարչապետը, նույն կերպ ավանդապահ են նաև հանրապետության մարզպետները: Ահավասիկ վարչապետի խոսքը. «Իհարկե այդ մարզպետները… շատ դեպքերում ստիպված են իրենց գրպանից, որովհետև հնարավոր չի ամեն ինչում մարդկանց անընդհատ մերժել»: Փաստորեն, ինչպես և նախկին մարզպետները, հիմա էլ սրանք ստիպված են երբեմն իրենց գրպանից մարդկանց օգնել: Բայց նախկինները աջ ու ձախ գողանում էին, թալանում, ու անձնական գրպանից մարդկանց մի քանի դրամով օգնելը ոչինչ էր: Մինչդեռ այսօրվա մարզպետները, պաշտպանելով ավանդույթները, իրենց գրպանից էլ են մարդկանց ֆինանսապես օգնում: Բայց քանի որ այսօր իրավիճակը բոլորովին այլ է, մարզպետը, կողմնակի ոչինչ չունենալով, աշխատավարձի հույսին է, որի որոշ մասը երբեմն ստիպված է լինում մասհանում անել օգնություն խնդրողին, որոշ մասը (համաձայն Կոտայքի մարզպետի) տալ արարողակարգային ծախսերին, այդքանից հետո էլ գրեթե առանց շաբաթ-կիրակիի օրական 12-14 ժամ էլ աշխատել (համաձայն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի), ու այդքանից հետո ժողովուրդը մի քանի դրամի համար անհասկանալի ու անտեղի աղմուկ է բարձրացնում, ցավալի է:

Համաձայն իրենց իսկ ներկայացրածի՝ սրանցից յուրաքանչյուրը իր էությամբ ու գործունեությամբ գրեթե փրկիչ է, մինչդեռ… Թերևս այս ամենը քչերին է հայտնի, ու հենց դրանք ի նկատի ունի վարչապետը՝ ասելով, որ «պետք է հասկանանք նրբությունները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում