1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սերիա Ա-ի վերսկսումից հետո խաղերը կլինեն գրեթե ամեն օր

Սերիա Ա-ի վերսկսումից հետո խաղերը կլինեն գրեթե ամեն օր

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության վերսկսումից հետո մրցաշարի կազմակերպիչները պլանավորում են խաղեր անցկացնել գրեթե ամեն օր:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Corriere dello Sport-ը: Կազմակերպիչները որոշում ենքընդունել խաղերն անցկացնել գրեթե ամեն օր, քանի որ նպատակ ունեն ընթացիկ մրցաշրջանը ավարտինհասցնել մինչև օգոստոս ամիսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայիկառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Իտալականմի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան», չեն ցանկանում մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն էհայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսվածանվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստիմոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապաթիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի:        

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին:Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:  

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]