Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհրաժեշտության  դեպքում հայկական կողմից կլինեն կանխարգելիչ հարվածներ. Իսագուլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
garnik

Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը  վերջերս է վերադարձել Արցախից:  Նրա խոսքով, հայ զինվորը հպարտ ու վստահ կանգնած է սահմանին: «Հայաստանի եւ Արցախի ղեկավարներն ամենօրյա ռեժիմով քննարկում են սահմանային իրավիճակը, նրանց կապն անընդհատ է»: Նախիջևանի սահմանին ադրբեջանական ուժերի որոշակի տեղաշարժ կա, բայց հայկական ուժերն էլ դիրքային նախաձեռնությունը իրենց ձեռքն են  վերցրել: «Հայկական կողմը շատ ավելի նպաստավոր դիրքերում է: Ադրբեջանական դիրքերի փոփոխությունը չի նշանակում, որ նրանք անցել են հայկական տարածք: Արենի գյուղի համար այդ դիրքերի փոփոխությունը վտանգ չի ներկայացնում: Դեպի Խաչիկ գյուղ հայկական կողմի դիրքերը ավելի բարենպաստ են, անհանգստանալու կարիք չկա: Բացի ամպագոռգոռ հայտարարությունները՝ Ադրբեջանն այլ բան չի կարող անել: Վստահ եմ, որ անհրաժեշտության  դեպքում հայկական կողմից կլինեն կանխարգելիչ հարվածներ»: Ըստ նրա, Արցախը միշտ եղել է բանակցությունների կողմ: «Եռանախագահները մշտապես այցելել են Երևան, Բաքու, Ստեփանակերտ, այսինքն՝ Արցախի տեսակետը միշտ հնչել է: Հայաստանը հայտարարել է, որ ինքն Արցախի կողքին է, ոչ՝ Արցախի փոխարեն: Ես ողջունում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ առաջնայինը Արցախի ժողովրդի կամքն է»: