News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 16-ին մասնակցել է Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի ընդունման 70-ամյակին նվիրված փառատոնի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հոդված 3 իրավունքի փառատոնը», որն այս տարի կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը, կազմակերպվել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ:

Արտակ Զեյնալյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրությունում իր ամենասիրած հոդվածը հենց 3-րդն է, որտեղ ամրագրված է, որ մարդը բարձրագույն արժեք է, որ Հայաստանի Հանրապետությունն ապահովում ու պաշտպանում է մարդու իրավունքները, եւ որ հանրային իշխանությունը սահմանափակված է անմիջականորեն գործող իրավունքով:

Նախարարի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության բովանդակությունը, իմաստը, նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների երաշխավորումն ու ապահովումն է: «Երբ ասում ենք բարձրագույն արժեք, պետք է գիտակցենք, որ դրան հավասար ոչինչ չկա, չի կարող հավասարության մեջ դրվել որևէ այլ համակարգ, այլ արժեք»,- ընդգծել է Արտակ Զեյնալյանը: Ըստ նրա՝ Հայաստանի նոր Կառավարությունը խնդիր է դրել, որպեսզի  համաժողովրդական պայքարի արդյունքում արձանագրված բոլոր հարցերը ներառվեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրում եւ լուծվեն:

Փառատոնի բացմանը ներկա է եղել նաեւ ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը:

Տպել
Ամենաշատ