Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ալլա Պուգաչովան նշում Է 70-ամյա հոբելյանը

Ալլա Պուգաչովան նշում Է 70-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշում Է հոբելյանը: Ռուսական Էստրադայի պրիմադոննան որոշել Է 70-ամյակը դիմավորել միաժամանակ թե՛ համեստորեն, թե՛ լայն ընդգրկումով. գործնականում հրաժարվել Է հարցազրույցներից, բայց անձնվեր երկրպագուների հետ կհանդիպի Կրեմլի Պետական պալատում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուղիղ տասը տարի առաջ արտիստուհին, որի ոճն ու կարիերան չափանիշ Էին միլիոնավոր խորհրդային, իսկ այնուհետեւ ռուսաստանցի կանանց համար, հայտարարեց համերգային գործունեության դադարեցման մասին: Չնայած մենահամերգների եւ հյուրախաղերի բացակայությանը, Պուգաչովան շարունակել Է հայտնվել հավաքական համերգներին եւ մամուլի Էջերում: Վերջինիս համար առիթ են ծառայում ոչ միայն նոր երգերը, այլեւ երգչուհու անձնական կյանքի իրադարձությունները. ամուսնությունը Մաքսիմ Գալկինի հետ եւ երկվորյակներ Ելիզավետայի եւ Գարրիի ծնունդը:

Չնայած լրագրողների եւ հանրության հիրավի աժիոտաժային հետաքրքրությանը, հերթական հոբելյանի նախօրյակին Պուգաչովան գերադասել Է մնալ ստվերում: Միակ հարցազրույցը պրիմադոննան տվել Է իր ամուսնուն եւ «Այսօր երեկոյան» ծրագրին Առաջին ալիքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]