09:44  ,  6 ապրիլի, 2018

Grenke Сhess Сlassic. Մագնուս Կարլսեն vs Լեւոն Արոնյան

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 6-ին տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Երկու գրոսմայստերներն էլ վաստակել են 3 միավոր եւ կիսում են 4-5-րդ տեղերը: Տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:

Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, սպիտակներով հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, 6-րդ տուր

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հոու Յիֆան (Չինաստան) 

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան) 

Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Վաշյե-Լագրավ, Կարուանա, Վիտյուգով՝ 3.5-ական միավոր, Կարլսեն, Արոնյան՝ 3-ական, Անանդ, Բլյուբաում՝ 2-ական, Նայդիչ, Յիֆան, Մեյեր՝ 1.5-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում