Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը ստեղծել է քարտերի միջոցով հարկերն էլեկտրոնային եղանակով վճարելու հնարավորություն

ՊԵԿ-ը ստեղծել է քարտերի միջոցով հարկերն էլեկտրոնային եղանակով վճարելու 
հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեն հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը․

«Այսուհետ տնտեսվարողները և ֆիզիկական անձինք կարող են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակումկատարել հարկային պարտավորությունները՝ բանկային քարտով վճարման միջոցով:Կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկ վճարողներըողջ գործընթացը՝ հաշվետվություն ներկայացնելուց մինչև հարկերի վճարում, կարող են իրականացնել առանց կոմիտե կամ բանկ այցելելու։

Նախկինում վճարում կատարելու նպատակով հարկ վճարողներն այցելում էին բանկ կամ օգտվում բանկերիէլեկտրոնային հարթակներից, իսկ այսօր հաշվետվությունների ներկայացման և հարկային պարտավորություններիկատարման ամբողջ գործընթացը հնարավոր է իրականացնելմեկ էլեկտրոնային համակարգում(https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf): «Եթե բանկ այցելելու միջոցով վճարումը կատարելիս երբեմն կազմակերպության տվյալները սխալ էին մուտքագրվում, նոր համակարգը նման վրիպումները բացառում է, քանի որ համակարգ մուտք գործելիս արդեն իսկ նույնականացվում ենտնտեսվարողի տվյալները»,-նշում է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի պետ Արսեն Ղարիբյանը։

Վճարումը բարեհաջող կատարելու դեպքում հարկ վճարողի էլեկտրոնային փոստին ծանուցում է գալիս, իսկ ծագած խնդիրների մասին հաղորդագրությունը հայտնվում է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում գտնվող հարկ վճարողի էջում։

Նոր համակարգի միջոցով վճարումները կատարվում են ակնթարթորեն, իսկ պարտավորությունները բանկի կողմից գանձապետական հաշիվներին փոխանցվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Կորոնավիրուսի տարածման պայմաններում, քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային հարթակում հարկային պարտավորությունները կատարելու նոր գործիքներ է մշակում: Առաջիկայում հնարավորություն կստեղծվի նույն հարթակում վճարումներ կատարել նաև բանկային հաշիվներից»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]