Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Փաշինյանը փչացնում է հայ-ամերիկյան փոխհարաբերությունները

1991-ից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գրեթե անփոփոխ դրսևորումներով տիրապետող է եղել հետևյալ սկզբունքը. «Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ բարեկամը նրա հակառակորդների»: Սա չափազանց բարդ ու բազմավեկտոր փոխհարաբերությունների համակարգ է, որի ներգործության հաշվին Հայաստանը մանևրելու և հավասարակշռված քաղաքականության հնարավորություն է ստացել: Բոլոր այն իրավիճակներում, երբ հավասարակշռությունը խաթարվել է, Երևանի համար լուրջ խնդիրներ են ստեղծվել: Խոսքը պարզ առօրեական ու հեշտ լուծելի խնդիրների մասին չէ: Խաղասեղանին դրված է պետության անվտանգության ու ինքնիշխանության հարցը, և այս իմաստով, տարածաշրջանային նույնիսկ ամենափոքրիկ տատանումը լուրջ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար:

Իհարկե, վտանգավորության տեսանկյունից Հարավային Կովկասն ու Մերձավոր Արևելքը անհամեմատելի են: Երկրորդն ամենօրյա հրդեհի մեջ է, որի մարման և մեկուսացման հեռանկարները անորոշ են ու մշուշոտ: Իսկ մեր տարածաշրջանը հայտնվել է հարաբերական խաղաղության տիրույթում, որն անընդհատ ծխում է, և ընդամենը մեկ կայծ է պակասում մեծ հրդեհի բռնկման համար: Տարածարջանային փոխհարաբերությունների բարդությունը նկարագրելու համար փորձենք աստիճանակարգել դրանք:

Պայմանականորեն ասած՝ Հարավային Կովկասը եռաստիճան փոխհարաբերությունների կծիկ է. առաջին աստիճանում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, երկրորդում՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը և ամենամեծ երրորդ աստիճանում են՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ն, Չինաստանն ու Իսրայելը: Ահա այսպիսի չափազանց մեծ ու բազմավեկտոր աշխարհաքաղաքական ներկայացվածության պայմաններում է սաղմնավորվում ու ձևավորվում տարածաշրջանային պայթունավտանգ ու չափազանց փխրուն հավասարակշռությունը:

Հայաստանն այս մեծ համակարգի անբաժանելի մասնիկն է կամ էլ տարածաշրջանային անվտանգության համակարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Որքան էլ աբսուրդային հնչի, բայց նույնիսկ, եթե Հայաստանը կամովին ինքնաոչնչացման փորձ անի, ապա մեծ տերությունները անմիջապես կկանխեն այդ փորձը և ոչ հայասիրության պատճառով, այլ պարզապես Հայաստանի փլուզումը կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանի անվտանգության համակարգի փլուզմանը։ Իհարկե, այս զավեշտալի օրինակով փորձում ենք շեշտադրել Հայաստանի չափազանց կարևոր դերակատարությունը: Ճշմարտություն, որը դեռևս ըստ պատշաճի չի ընկալվել մեր երկրում, հայաստանցիները չեն էլ պատկերացնում իրենց պետության կարևորության աստիճանը:

Վերադառնալով բուն խնդրին՝ նշենք, որ Հայաստանի վերևում մատնանշված տարածաշրջանային դերակատարությունը կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, երբ Երևանը շարունակի իր հավասարակշռված ու փոխլրացնող արտաքին քաղաքականությունը, որը բնորոշվում է հետևյալ ձևակերպմամբ. «Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ բարեկամը նրա հակառակորդների»:

Բայց արդյոք Երևանը շարունակո՞ւմ է հավասարակշռված ու փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնել: Այս իմաստով, կարծես թե, իրավիճակ է փոխվել, և Հայաստանը հետևողականորեն շարունակում է փչացնել փոխհարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Պնդումն այս հիմնավորվում է վարչապետ Փաշինյանի անհասկանալի վարքագծով: Վերջինս  Независимая газета»-ին տված հարցազրույցում այսպիսի մի միտք է արտահայտել. «Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է…»:

Ի դեպ սա առաջին դեպքը չէ: Կարծես թե, վարչապետն արդեն սովորություն է դարձրել և պարբերաբար այս կամ այն ամբիոնից հարձակումներ է գործում ԱՄՆ-ի և ԵՄ-ի վրա: Իհարկե դժվար է հասկանալ, թե ո՞րն է ի վերջո Փաշինյանի համանման դիրքավորման տրամաբանությունը, ինչո՞ւ է նա փչացնում Վաշինգտոնի հետ փոխհարաբերությունները: Ի դեպ, ԱՄՆ-ին ուղղված քննադատությունները գրեթե միշտ  զուգորդվում են Ռուսաստանի նկատմամբ սիրո անզուսպ խոստովանություններով:

Հենց վերջին հարցազրույցի մեջ Փաշինյանը առնվազն հինգ անգամ շեշտադրել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային փոխհարաբերությունների բացառիկությունը:

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի վարչապետը դեռևս վտանգ է զգում Կրեմլից ու ամեն ինչ անում է իր հավատարմությունն ու կանխատեսելիությունը ապացուցելու համար: Ինչպես երևում է՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի համակրանքին արժանանալու համար նա նույնիսկ պատրաստ է վտանգել  հայ-ամերիկյան փոխհարաբերությունները:

Իհարկե, Ռուսաստանի հետ կայուն փոխհարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար: Բայց մի՞թե արդարացված է հանուն մեկ օրակարգի զոհաբերել մյուսը, որը ոչ պակաս կարևոր է: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը դեռևս չի կանխատեսել, որ վաղ թե ուշ ստիպված է լինելու սիրաշահել Վաշինգտոնին, և սիրաշահումն այդ սվիններով է ընդունվելու Մոսկվայում: Բայց ինչո՞ւ պետությանը ներքաշել համանման խառնաշփոթի մեջ, եթե հնարավոր է հայ-ռուսական փոխհարաբերությունները չհակադրել հայ-ամերիկյան փոխհարաբերություններին: Չէ՞ որ Հայաստանը գոնե այս ուղղությամբ ունի ամենալավ ավանդույթները, որոնք ձևավորվել են դեռևս հեռավոր 90-ականներին:

Արժե շեշտադրել նաև այն հանգամանքը, որը ԱՄՆ-ի հետ նմանատիպ խաղերը անթույլատրելի են: Մենք պետք է հասկանանք, որ Բ. Օբամայի վարչակազմը արդեն վաղուց դուրս է եկել Սպիտակ տնից, և այնտեղ է հայտնվել չափազանց պրագմատիկ ու երբեմն էլ անկանխատեսելի Դ. Թրամփը: 45-րդ նախագահի վարչակազմում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն առանց այն էլ միանշանակ չէ: Նրանց համար Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Իրանի բարեկամը, որը խնդիրներ ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի գրեթե բոլոր դաշնակիցների հետ: Իհարկե, սա կոմպլեքսավորված մոտեցում է, բայց խնդիրն այն է, որ Հայաստանն էլ իր հերթին ոչինչ չի անում մոտեցումն այդ մեղմելու և երկխոսության կամուրջներ հաստատելու համար:

Ընդհակառակը՝ վարչապետի մակարդակով Երևանը շարունակում է հարձակումներ գործել՝ վտանգելով հենց ինքն իր անվտանգությունն ու ինքնիշխանությունը:

Ինչպես վերևում նշեցինք, Հայաստանի ինքնիշխանությունը ինչ-որ իմաստով նաև տարածաշրջանային հավասարակշռության հետևանքն է, բայց ներկայումս ի՞նչ հավասարակշռության մասին կարելի է խոսել, եթե Երևանը հավասարակշռության երաշխավորներից մեկին թիրախավորել է, մյուսին էլ՝ «զգայական սիրերգեր» ձոնում:

Փաստորեն Փաշինյանի վարչակազմը վերանայել է. «Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ բարեկամը նրա հակառակորդների» կոնցեպտը՝ փոխարինելով այն հետևյալ սկզբունքով. «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է…»: Չակերտներից այն կողմ բազմակետերը ոչ թե վկայությունն են անավարտ մտքի, այլ անորոշության և մշուշոտ ապագայի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում