Apple-ը iOS 11.1-ին նոր էմոջիներ կավելացնի

Apple-ը iOS 11.1-ին նոր էմոջիներ կավելացնի

PanARMENIAN.Net - Apple-ը ընկերությունը հայտարարել է, որ iOS 11.1-ում iPhone-ի և iPad-ի օգտատերերը նոր էմոջիներ կգտնեն:

iOS 11.1 թարմացումն այս պահի տվյալներով թեստավորման փուլում է և մատչելի է հանրությանը բետա տարբերակի տեսքով:

Նոր էմոջիները մշակել են Apple-ի մասնագետները, հավանության արժանացած խորհրդանիշների հիման վրա Unicode 10 չափանիշներով, որոնք ներկայացվել էին 2017-ի հունիսին, գրում է Ferra.ru-ն:

Նոր էմոջիների թվում են հուլիսին ներկայցված գլխաշորով կինը, մորուքով անձը և կերակրող մայրը, ինչպես նաև կերակուրի լրացուցիչ պատկերներ, օրինակ՝ սենդվիչ և կոկոս: Կլինեն նաև կենդանիների ու առասպելական արարածների պատկերներ, օրինակ՝ տիրանոզավր, զեբր, զոմբի և էլֆ: Բացի այդ հայտնվել են «գերաստղ» և «պայթող ուղեղ» սմայլիկներ: Սակայն, կան նաև բազում այլ նորույթներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---