Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Վստահությունը Մինսկի խմբի համանախագահների միջև փլուզման եզրին է․ Զատուլին

Մեր նախորդ վերլուծություններում արդեն գրել ենք այն մասին, որ Փարիզում հունվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած բանակցություններից և Դավոսում երկու երկրների ղեկավարների հերթական «ոչ պաշտոնական» հանդիպումից շատ չանցած՝ Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, սկսեց աստիճանաբար կոշտացնել իր մոտեցումները՝ հստակեցնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու բանակցային գործընթացի հետ կապված, հայ հանրությանն ու փորձագիտական-քաղաքական շրջանակներին մտահոգող մի քանի սկզբունքային հարցերի կապակցությամբ։

Նախ, Փաշինյանը վերահաստատեց վարչապետ ընտրվելուց հետո իր հայտնած այն համոզմունքը, որ Արցախի բնակչությունն իր ներկայացուցիչը պիտի ունենա բանակցություններում, իսկ ինքը, որպես Հայաստանի ղեկավար, կարող է խոսել միայն ՀՀ-ի անունից, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չի մասնակցում Հայաստանի ընտրություններին և չի ընտրել իրեն վարչապետ։ Նա նաև հստակեցրեց, որ, այսպես կոչված, «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն անընդունելի է, և ընդհանրապես Հայաստանը չի խոսելու իր կողմից որևէ փոխզիջման մասին, քանի դեռ Ադրբեջանն ինքը նման պատրաստակամություն չի հայտնել և չի պատասխանել այդ հարցին՝ պատրա՞ստ է փոխզիջումների, թե՞ ոչ։ Վերջին օրերին վարչապետը մի քանի առիթով խոսել է ղարաբաղյան գործընթացի մասին՝ ընդգծելով բանակցություններին Արցախի ներգրավման կարևորությունը։ Ընդ որում, նա խոսել է շատ փաստարկված ու հիմնավորված՝ պատասխանելով ադրբեջանական կողմի հակափաստարկներին։ Ազգային ժողովում ներկայացնելով նոր կառավարության 5-ամյա գործունեության ծրագիրը՝ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը պետք է գործուն մասնակցություն ունենա սեփական ճակատագրի որոշման գործին։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ադրբեջանական կողմը սրան ի պատասխան ասում է, թե հայկական կողմը բանակցություններին ներգրավի Արցախի իշխանություններին, ապա Բաքուն էլ իր հերթին կպնդի, որ բանակցություններին մասնակցի ԼՂ-ի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»։ Սակայն Փաշինյանի համոզմամբ՝ Արցախի բնակչությանը ադրբեջանցի փախստականների հետ նույն հարթության վրա դիտարկելը ճիշտ չէ, որովհետև ադրբեջանցի փախստականները Ադրբեջանի քաղաքացիներ են և մասնակցում են ընտրություններին, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը ունի լիազորություն ներկայացնելու նրանց բանակցային գործընթացում, ինչը չի կարելի ասել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մասին։

Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը համարժեքորեն են պատասխանել այս հայտարարություններին։ Ալիևը ադրբեջանական Real TV-ին տված հարցազրույցում ասել է, թե «Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և Բաքուն երբեք չի համակերպվի իր տարածքների օկուպացիայի հետ»: Նաև կրկնել է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ համանախագահները չեն ընդունել Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթաց վերադարձնելու հայկական կողմի առաջարկը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։

– Պարոն Զատուլին, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում վերջին ամիսների զարգացումները Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ ներառյալ հայ-ադրբեջանական շփումները արտգործնախարարների և ղեկավարների մակարդակով, որոշակի երկխոսությունը, որ հաջողվեց ձևավորել։

– Ինձ թվում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը և Հայաստանի նոր ղեկավարությունը դեռևս ծանոթանում են, փորձում են հասկանալ միմյանց մոտեցումները, գնահատել իրար։ Անշուշտ, ադրբեջանական կողմը աչքով է անցկացնում Հայաստանի նոր ղեկավարին, փորձում է հասկանալ նրա մոտեցումները, հայացքները։ Եթե ճիշտ են Ադրբեջանից ստացված հաղորդագրությունները՝ իր կողմնակիցների ու աշխատակիցների հետ հանդիպմանը Ադրբեջանի ղեկավարի արած հայտարարությունների մասին, ապա կարելի է ասել, որ ադրբեջանական կողմը հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կգնա զիջումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ անհրաժեշտ է բանակցային գործընթացին ներգրավել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը՝ ինչպես եղել է ժամանակին։ Դրան իր հերթին արձագանքում է ադրբեջանական կողմը՝ մերժելով այդ դիրքորոշումը։ Ինձ թվում է, որ քանի դեռ միմյանց հետ ծանոթանալու փուլը չի ավարտվել, դժվար է ասել՝ ինչով այն կավարտվի՝ լարվածության նվազեցմամբ, թե՞ լարվածության աճով։

– Այսինքն՝ առայժմ դժվար է կանխատեսել՝ բանակցությունները կվերականգնվե՞ն, թե՞ ոչ։

– Կարծում եմ՝ բանակցային գործընթացն, ըստ էության, չի էլ ընդհատվել։ Նախորդ ամիս Փաշինյանի ու Ալիևի միջև կայացած հանդիպումը, որն այդքան խոսակցություններ առաջ բերեց Հայաստանում, ըստ էության՝ բանակցային գործընթացի շարունակությունն էր։ Պարզապես մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ արդյունքներ է տվել այդ հանդիպումը։ Ինչպես գիտեք՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ այդ հանդիպումը նվիրված էր փոխադարձ ծանոթությանը և այլն։ Մենք Ռուսաստանում միայն ուրախ կլինենք, եթե Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպեն։

Ինչ վերաբերում է հարցին, թե սկզբունքորեն ինչ նոր բան կա ղարաբաղյան հարցում, ապա նախորդ տարվանից ի վեր միակ նորույթը, թերևս, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը բանակցություններին վերադարձնելու թեման է։ Ես կնշեի նաև ամերիկացիների ակտիվացումը տարածաշրջանում Թավշյա հեղափոխությունից հետո, ընդգծված հետաքրքրությունը Հայաստանի նոր կառավարության հանդեպ։ Հայաստանում եղան Վաշինգտոնի էմիսարները, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը։ Նա մի շարք հետաքրքիր հայտարարություններ արեց, բայց դա ամենևին չի նշանակում, որ հայկական կողմը մեղավոր է դրանում կամ պարտավոր է դրանք ի կատար ածել։ Բայց հիշեցնեմ, որ պարոն Բոլթոնը խոսում էր հնացած դժգոհություններից, պահանջներից հրաժարվելու անհրաժեշտության, փորձում էր հրահրել Հայաստանին՝ վատթարացնելու հարաբերությունները Իրանի հետ։ Նման բան առայժմ տեղի չի ունեցել, և որքան գիտեմ՝ պարոն Փաշինյանը պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Իրան՝ ինչպես, ի դեպ, և ես՝ իմ մակարդակով։ Հույս ունեմ, որ նաև այս ուղղությամբ Հայաստանի քաղաքականության հիմքում կլինի պրագմատիզմը, քանի որ տուրք տալ Միացյալ Նահանգներին, որը ամեն կերպ ու ամենուրեք փորձում է վատություն անել Իրանին, նման է խաչակրաց արշավանքների մասնակցելուն և չի կարող որևէ լավ բանի բերել՝ առավել ևս Հայաստանին, որն իր հարևանությամբ շատ քիչ բարեկամներ ունի։ Իսկ Իրանը այն քիչ երկրներից է, որի հետ Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի։

– Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը Դավոսում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից հետո հեռախոսազրույց ունեցավ նախ Հայաստանի վարչապետի, այնուհետև Ադրբեջանի նախագահի հետ, և ուշագրավ է, որ ի տարբերություն Փաշինյանի հետ հեռախոսազրույցի՝ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո նա գրեց, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցը։ Ինչո՞վ է բացատրվում ամերիկյան կողմի այս ակտիվությունը, կրկին կապված է Իրանի հարցի հե՞տ։

– Գիտեք, ինձ թվում է՝ չարժե կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղ բառի ցանկացած հիշատակման վրա՝ անկախ նրանից, թե ում հետ բանակցությունների կամ հանդիպման ժամանակ է այն հիշատակվել։ Ակնհայտ է, որ որևէ մեկը չունի Լեռնային Ղարաբաղի հարցի մասին խոսելու մենաշնորհ։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը գոյություն ունի երկար տասնամյակների ընթացքում, և պարզ է, որ ամենատարբեր երկրներ ու քաղաքական գործիչներ իրավունք ունեն իրենց կարծիքը արտահայտելու այս հիմնախնդրի վերաբերյալ։ Մենք կարող ենք մի կարծիք ունենալ, ամերիկացիները՝ մեկ այլ։ Թեև ուզում եմ նկատել, որ նախկինում մեր, այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների տեսակետները, դիրքորոշումները բավական մոտ էին։ Ընդհանրապես ես կարծում էի, որ մենք շատ մոտ ենք փոխըմբռնմանը, եթե տեղի չունենար Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների դրամատիկ վատթարացումը։ Նման պայմաններում շատ դժվար է իրար վստահել։ Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վստահություն է պահանջում համանախագահների միջև։ Այս վստահությունը փլուզման եզրին է։ Մնացած ամեն ինչը ակնհայտ է։ Մինչ այդ քիչ թե շատ ուրվագծվել էին այն չափորոշիչները, թե որ ուղղությամբ պիտի շարժվի հակամարտության կարգավորման գործընթացը։ Բայց դրանք սառեցվեցին, ու դրա հետևանքով արվեցին հիմնախնդիրը, այսպես ասած՝ այլընտրանքային ճանապարհով լուծելու փորձեր։ Դրանցից մեկը Ադրբեջանի արկածախնդրությունն էր 2016 թ․ ապրիլին, երբ նա փորձեց ուժ ցուցադրել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում։ Սա ևս բացատրվում է նրանով, որ մի կողմ քաշվելով ուրվագծվող տարբերակից՝ ադրբեջանական կողմը որոշեց այլ տարբերակներ փորձարկել, ցույց տալ, թե ինչի է ինքը ընդունակ։ Բայց ես խիստ բացասաբար եմ վերաբերվում ուժի ցանկացած դրսևորմանը և հրադադարի ռեժիմի ցանկացած խախտմանը։ Նույն վերաբերմունքն ունեն նաև բոլոր միջազգային միջնորդները։

Բայց ամեն դեպքում, այս ամենի հետևանքով խաղաքարտերը սեղանին խառնվեցին։ Հետո Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, իշխանության եկան մարդիկ, որոնք նախկինում չէին մասնակցել բանակցային գործընթացին և չէին տիրապետում բանակցությունների նրբերանգներին։ Սա ևս որոշակի լարվածություն, նյարդայնություն է առաջացնում։ Այս կամ այն քայլը, հայտարարությունները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց ես չէի շտապի կողմերից որևէ մեկին մեղադրել, դատապարտել, կասկածել և այլն։ Առայժմ որևէ բան տեղի չի ունեցել։ Մի բան կարող եմ ասել, որ իհարկե, Հայաստանի հեղափոխական իրադարձությունների ընթացքում եղան դրվագներ, որոնք, իմ կարծիքով՝ վնաս հասցրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործին, քանի որ տպավորություն ստեղծեցին, թե Լեռնային Ղարաբաղը ևս կարող է դառնալ հեղափոխության գոտի, ներքին կոնֆլիկտի ինչ-որ հարթակ։ Ցանկացած նմանատիպ կոնֆլիկտ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում, հեղափոխական իրադարձություն, իհարկե, անդրադառնում են նրա պաշտպանունակության և մարտունակության վրա, ինչը հակառակորդը չի կարող չնկատել։ Այսինքն՝ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է միասնական լինեն, որպեսզի իրենց բանակցային դիրքորոշումները ծանրակշիռ լինեն։ Բայց հնարավոր է, որ ինչ-որ մեկի մոտ կասկած է առաջացել այս կապակցությամբ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում