Ոստիկանությունը Երևանի երթի մասնակիցներին կոչ է արել դրսևորել զսպվածություն և տուրք չտալ արկածախնդրությանը

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների կազմակերպած երթի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ:

«Այս պահին Ն. Փաշինյանը հավաքի մասնակիցների հետ երթ է անում մայրաքաղաքի փողոցներում: Ոստիկանությունը մասնակիցներին կոչ է անում պահպանել խաղաղ և բնականոն հավաքի ընթացքը, բացառել սադրանքներն ու հասարակական կարգի խախտումները:

Հավաքի կազմակերպիչներին հորդորում ենք դրսևորել զսպվածություն և տուրք չտալ արկածախնդրության:Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ապրիլի 16-ին կայացրել է հավաքը դադարեցնելու մասին որոշում, ուստի ոստիկանության օրինական պահանջները չկատարելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համաչափ հարկադրանքի միջոցներ»,- ասվում է Ոստիկանության հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս