Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազատ ոճային ըմբիշները պարտություն կրեցին Եվրոպայի առաջնությունում

Ազատ ոճային ըմբիշները պարտություն կրեցին Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի բոլոր անդամները պարտություն կրեցին Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 57 կգ քաշային Վաղինակ Մաթևոսյանը հենց մեկնարկում պարտություն կրեց` 0:7 հաշվով զիջելով Ռումինիայի ներկայացուցչին` Անդրեյ Դուրկովին:

65 կգ քաշային ըմբիշ Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով հաղթել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջորջ Էնթոնին,  հետագայում հայ ըմբիշը գոտեմարտեց ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ և պարտվեց 0:1 հաշվով:

70 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը որակավորման փուլում 7։4 հաշվով գերազանցել էր մոլդովացի Միխայիլ Սավային, բայց քառորդ եզրափակչում 2:12 հաշվով պարտվել է ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևին:

97 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը 1/8 եզրափակիչում պարտվեց գերմանացի Գենադի Գուդինովիչին:

Ըմբիշները հնարավորություն կստանան պայքարելու բրոնզե մեդալի համար, եթե իրենց հաղթած հակառակորդները դուրս գան եզրափակիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]