Բաժիններ՝

Պայքարի մեջ են մտնում «Բարսելոնան» ու «Լիվերպուլը»․ օրվա խաղերը Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը շարունակվում է։ Այսօր հանդես կգան շատ ֆավորիտներ և աութսայդեր համարվող թիմեր, որոնք արդեն հասցրել են զարմացնել։

 «Լայպցիգ»-«Զենիթ»

«Լայպցիգը» մրցաշրջանի սկզբում լավ արդյունքներ չի ցուցադրում․ Բունդեսլիգայում անցկացրած ութ տուրից հետո Յուլիան Նագելսմանի թիմն աղյուսակում միայն հինգերորդն է: Թիմն իր ակտիվում ունի 15 միավոր և միայն մեկ միավորով է զիջում Մյունխենգլադբախի «Բորուսիային»։ Վերջին տուրում «Լայպցիգը» 1:1 խաղաց «Վոլֆսբուրգի» հետ` չկարողանալով երրորդ հանդիպումում անընդմեջ հաղթել։

Չեմպիոնների լիգայում «ցուլերը» նույնպես անկայուն են խաղում. առաջին տուրում, չնայած բոլոր կանխատեսումներին, նրանք հաղթեցին «Բենֆիկային»՝ 2։1, բայց չկարողացան զարգացնել հաջողությունը: Երկրորդ հանդիպման ժամանակ իրենց դաշտում «Լայպցիգը» 0:2 հաշվով զիջեց «Լիոնին»՝ այդպիսով տեղափոխվելով աղյուսակի երրորդ հորիզոնական:

«Զենիթը» մրցաշրջանն անցկացնում է շատ բարձր մակարդակի վրա․ այս պահին Սերգեյ Սեմակի թիմը Պրեմիեր լիգայում երկրորդն է: Սանկտ Պետերբուրգի ակումբը հետ մնում է առաջատար «Լոկոմոտիվից» միայն լրացուցիչ ցուցանիշներով և երկու միավորով գերազանցում է երրորդ «Կրասնոդարին»: Վերջին տուրում Ռուսաստանի չեմպիոնը 6։1 հաշվով պարտություն մատնեց Ռոստովին՝ այսպիսով անընդմեջ նվաճելով երրորդ հաղթանակը:

Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում Սեմակի ֆուտբոլիստները բոլոր հնարավորություններն ունեին հաղթելու «Լիոնին», բայց թույլ տվեցին մրցակցին վերադառնալ։ «Բենֆիկայի» հետ տնային խաղում «Զենիթն» իրեն թույլ չտվեց այդպիսի ազատություններ՝ 3:1։

«Լայպցիգն» այժմ հեռու է իր օպտիմալ մարզավիճակից, բայց գերմանացիներին վստահ կարելի է անվանել հանդիպման ֆավորիտ։ «Զենիթը» շատ թույլ է անցկացնում եվրագավաթների հանդիպումները, իսկ «ցլերի» մոտիվացիան այսօր անչափելի է․ նրանց համար այս պայքարը կլինի որոշիչ: Այնուամենայնիվ, տանտերերը չպետք է սպասեն հեշտ հաղթանակը․ «Զենիթը» գիտի, թե ինչպես պաշտպանել իրեն որակապես և ակնհայտորեն չի հանձնի խաղն առանց կռվի:

«Զալցբուրգ»-«Նապոլի»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախորդ երկու հանդիպումներից յուրաքանչյուրում «Զալցբուրգը» հիանալի էր՝ խփելով ընդհանուր առմամբ ինը գոլ: Առաջին տուրում Ջեսի Մարշի թիմը ջախջախեց «Գենկին»։ 6:2 հաշվով տարած հաղթանակը ոչ երկար ժամանակով «ցլերին» խմբի առաջատար դարձրեց: Երկրորդ տուրում «Զալցբուրգը» 3։4 հաշվով պարտվեց «Լիվերպուլին», բայց ցույց տվեց գերազանց ֆուտբոլ և կարող էր ավելին վաստակել:

«Նապոլին» նույնպես ունեցավ վառ առաջին փուլ. Կառլո Անչելոտիի թիմը տանը հանդիպեց «Լիվերպուլի» հետ և կարողացավ երեք միավոր վաստակել: Դրիս Մերտենսի և Ֆերնանդո Լյորենտեի գոլերի շնորհիվ Անչելոտիի սաները հաղթեցին 2։0 հաշվով, ինչը նրանց լուրջ առավելություն է տալիս առաջին տեղի համար պայքարում:

Երկրորդ փուլում, հակառակ բոլոր կանխատեսումներին, «Նապոլին» չկարողացավ հաղթել «Գենկին»` հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, ինչը նեապոլցիները, հավանաբար, կարող են համարել ձախողում:

«Զալցբուրգը» ապավինում է հարձակմանը և ցուցադրում է հիանալի սպորտային ֆուտբոլ, քիչ հավանական է, որ «ցուլերն» այլ կերպ խաղան: Ինչպես ցույց տվեցին առաջին երկու տուրերը, ավստրիացիները բավականին ընդունակ են և կարող են պայքարել փլեյ-օֆֆ դուրս գալու համար։ «Նապոլին» արտագնա խաղերում չի խաղում ամենալավ ձևով։

 «Սլավիա»-«Բարսելոնա»

«Սլավիան» առաջին տուրում ուներ շատ լավ հնարավորություն Միլանից երեք միավոր բերելու համար. Տրպիշովսկու թիմը հաղթում էր «Ինտերին» մինչև 92-րդ րոպեն, բայց վերջում նրանք կորցրեցին հաղթանակը՝ թույլ տալով, որ մրցակիցը վերադառնա: Երկրորդ տուրում Չեխիայի չեմպիոնը տանը պարտվեց  Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում, բայց միևնույն ժամանակ ցուցադրեց բարձրակարգ ֆուտբոլ և կարող էր ավելիի հույս ունենալ:

«Բարսելոնան» մրցաշրջանի սկզբում բավականին ամուր է թվում։ Չնայած մի քանի սխալներին՝ Էռնեստո Վալվերդեի թիմին հաջողվեց դուրս գալ Իսպանիայի առաջնության առաջին հորիզոնական, իսկ Չեմպիոնների լիգայում թիմը նույնպես համոզիչ տեսք ունի: Առաջին տուրում «կապտանռնագույններն» արտագնա խաղում ոչ-ոքի խաղացին «Բորուսիայի» հետ, իսկ երկրորդ խաղում ծանր պայքարում 2:1 հաշվով առավելության հասան «Ինտերի» նկատմամբ՝ խմբում գրավելով երկրորդ տեղը:

«Սլավիան» մինչ այժմ վաստակել է ընդամենը մեկ միավոր․ դասի և փորձի պակասը դեռ չի թույլ տալիս Չեխիայի չեմպիոնին լրջորեն պայքարել խմբից դուրս գալու համար։ Վերջերս «Բարսելոնան» գերազանց մարզավիճակում էր և կրկին կարծես մրցաշարում հաղթանակի հստակ հավակնորդ է. Այսօր հյուրերը կխաղան հաղթանակի համար, իսկ տանտերերը դժվար թե կարողանան կանխել նրանց։

 «Լիլ»-«Վալենսիա»

Ընթացիկ առաջնությունում «Լիլը» լավ հանդես չի գալիս՝ պարտվելով չափազանց շատ խաղեր: Թերևս, դա պայմանավորված է առանցքային հարձակվող Պեպեի հեռացումով:

Չեմպիոնների լիգայում ֆրանսիացիները պարտվեցին «Այաքսի» (0:3) և «Չելսիի» հետ խաղում (1:2), չնայած անգլիացիների համար շատ հնարավորություններ կային:

«Վալենսիան» եվրոպագավաթի այս մրցաշրջանում մեկնարկեց «Չելսիի» դեմ տարած հաղթանակով (1:0), չնայած լոնդոնցիները չափազանց շատ պահեր ունեին: Այնուամենայնիվ, «Այաքսի» հետ խաղում (0:3) արդարությունը հաղթեց, իսկ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ (1:1) վալենսիացիները մնացին առանց հաղթանակի:

 «Ինտեր»-«Բորուսիա Դորտմունդ»

«Ինտերը» շատ հզոր մեկնարկեց Ա Սերիայում և հստակորեն հավակնում է չեմպիոնության տիտղոսին։ Ութ տուրի արդյունքների համաձայն՝ Անտոնիո Կոնտեի թիմը երկրորդ տեղում է: Նախանցյալ տուրում էր, որ թիմը կորցրեց առաջատարությունը՝ 1:2 հաշվով զիջելով «Յուվենթուսին»։ Վերջին տուրում «Սասուոլոյի» նկատմամբ 4։3 հաշվով հաղթանակը ցույց տվեց, որ «Ինտերը» մտադիր չէ հրաժարվել չեմպիոնության համար պայքարից:

Շատ ավելի դժվար է Կոնտեի թիմի համար Չեմպիոնների լիգայում պայքարելը։ Երկու տուրից հետո միլանյան ակումբը նվաճել է ընդամենը մեկ միավոր, որի արդյունքով այժմ զբաղեցնում է աղյուսակի երրորդ տեղը: Առաջին տուրում «Ինտերը» գրեթե զիջեց «Սլավիային», բայց վերջին վայրկյաններից կարողացավ վերադառնալ՝ սեփական դաշտում ոչ-ոքի խաղալով՝ 1։1 հաշվով: «Բարսելոնայի» դեմ խաղում իտալական ակումբը նույնպես միավորներ վաստակելու հնարավորություն ուներ, բայց վերջում պարտվեց 1:2 հաշվով:

«Բորուսիան» կրկին պայքարում է Բունդեսլիգայում չեմպիոնական տիտղոսի համար, բայց մինչ այժմ պարտվում  է պայքարը: Այս պահի դրությամբ թիմն իր ակտիվում ունենալով 15 միավոր՝ գրավում է աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ Նրանք զիջում են թիմակիցներին ընդամենը մեկ միավորով, ինչը չափազանց դժվար է առավելություն անվանել:

Չեմպիոնների լիգայում Լյուսիեն Ֆավրի թիմը նույնպես շատ հաջողակ է։ Առաջին տուրում նրան հաջողվեց տանը պահել ոչ-ոքի արդյունքը «Բարսելոնայի» հետ, չնայած այդ խաղում Գերմանիայի փոխչեմպիոնը շատ պահեր ուներ և կարող էր ավելին վաստակել: Երկրորդ հանդիպմանը Ֆավրի սաները բավարարեցին երկրպագուների ցանկությունները և Չեխիայում 2:0 հաշվով հաղթեցին «Սլավիային» դժվարին պայքարում՝ դառնալով խմբի առաջատարներից:

«Այաքս»-«Չելսի»

«Այաքսն» անցյալ տարի կարողացավ հասնել կիսաեզրափակիչ: Եվրոպայում անցկացվող մրցումներում բավականաչափ լավ են խաղում: Հոլանդական թիմը հաղթեց խմբի երկու խաղերում: Նրանց հաջողվել է վեց գոլ խփել և անառիկ պահել սեփական դարպասը: Վերջին տուրում թիմը «Վալենսիային» հաղթեց 3։0 հաշվով:

«Չելսին» հիանալի մարզավիճակ է հավաքել: Լոնդոնցիներն ունեն երեք միավոր: Ֆրանկ Լեմպարդի թիմը անընդմեջ հաղթում է հինգ հանդիպում: Վերջին արտագնա խաղում նրանց հաջողվեց հաղթել «Լիլին» (2:1), իսկ մինչ այդ նրանք հիասթափեցուցիչ պարտություն կրեցին իսպանական «Վալենսիայից»՝ նվազագույն հաշվով։

«Գենկ»-«Լիվերպուլ»

«Գենկը» ձախողեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղը։ Արտագնա խաղում Ֆելիսա Մազզուի թիմը պարտվեց «Զալցբուրգին»: Արդեն իսկ ընդմիջման ժամանակ «հանքափորները» պարտվում էին 1:5 հաշվով, իսկ հանդիպումն ավարտեց 2:6 հաշվով պարտությամբ, ինչը նրանց հաստատեց խմբի աութսայդերի դերում։

Այնուամենայնիվ, երկրորդ փուլում «Գենկը», հակառակ բոլոր կանխատեսումներին, գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ՝ նվաճելով մրցաշարի առաջին միավորը։

Առաջին տուրում «Լիվերպուլը» նույնպես չհաջողեց։ Ուղևորությունը դեպի Նեապոլ, պարզվեց, որ լիովին ֆիասկո էր Յուրգեն Կլոպի թիմի համար: «Նապոլին» հաղթեց 2։0 հաշվով և լուրջ առավելություն ստացավ առաջատարության համար պայքարում: Երկրորդ փուլում «կարմիրները» ոչ հեշտությամբ հաղթեցին «Զալցբուրգին»՝ 4:3 հաշվով, բայց մինչ այժմ նրանք չեն կարողանում բարձրանալ երրորդ տեղից վեր:

«Լիվերպուլը» հանդիպման ֆավորիտ է և, անպայման, կխաղա միայն հաղթանակի համար։ Աղյուսակի երրորդ տեղը լուրջ անհաջողություն է նման ամբիցիոզ ակումբի համար: Հաշվի առնելով դասի և փորձի տարբերությունը՝ հյուրերը չպետք է կարողանան երեք միավոր վաստակել, բայց «Գենկն» ակնհայտորեն կձգտի պայքար մղել սեփական դաշտում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս