Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է, որ 2020 թվականը պատշաճ ժամանակ է՝ տարածքային զարգացման ավելի թիրախային հարցեր լուծելու համար: «Այս առումով, իմ կարծիքով, մենք ոչ թե գտել ենք, այլ կողմնորոշվել ենք, թե ինչ բանաձևով պետք է իրականացնենք տարածքային զարգացումը: Ե՛վ 2018, և՛ 2019 թվականների արդյունքներով, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ սուբվենցիոն համակարգն այդ թեման զարգացնելու հիմնական շարժիչ ուժը պետք է դառնա: Ինչո՞ւ է սուբվենցիոն համակարգը գրավիչ, որովհետև այն իսկապես ստեղծում է համագործակցության շատ կոնկրետ դաշտ և հարաբերություններին նոր որակ ու մակարդակ է տալիս, որովհետև, ըստ էության, այդ ծրագրերում ներգրավվում են համայնքները, ներգրավվում է կառավարությունը: Այսինքն՝ համայնքը, ներգրավված լինելով սեփական միջոցներով, ավելի մեծ շահագրգռություն է ցուցաբերում, և սա մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի քաղաքացիները շատ կոնկրետ օրինակներով տեսնեն, թե իրենց վճարած հարկերն ինչպիսի արտահայտություն են գտնում իրականության մեջ և ինչպես են փոխում իրենց կյանքը: Կառավարության մասնակցությունը, իհարկե, շատ մեծ խթան է:

Դուք գիտեք՝ արդեն երկրորդ տարին է, որ մենք պետական բյուջեից 10 մլրդ դրամ հատկացնում ենք սուբվենցիոն ծրագրերի համար: Ես այսօր ստացա տեղեկանք, որ ընդհանուր 16 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել մարզերում, և դեռևս համայնքները չեն կարողանում տարեկան այդ 10 մլրդ դրամն իրացնել ամբողջ ծավալով: Բայց, ինչպես մի քանի անգամ ասել եմ, սկզբունքը հետևյալն է լինելու՝ այն պահին, երբ մեր համայնքները 10 մլրդ դրամը կիրացնեն, պետական բյուջեից հատկացումը կավելանա և կավելանա 1 մլրդ դրամ, 2 մլրդ դրամ՝ այնքան, ինչքան կարողանան մեր համայնքներն այդ սուբվենցիաներն իրականացնել: Այս ընթացքում մենք ի՞նչ եզրակացության ենք եկել. մեր եզրակացությունը կարծես թե միանշանակ է դառնում, որ սուբվենցիոն ծրագրեր առավել հաջող իրականացնում են խոշորացված համայնքները, որտեղ կա դրամական միջոցների որոշակի կենտրոնացվածություն, ընդ որում՝ այստեղ խոսքը և՛ ծավալների, և՛ որակի մասին է:

Եվ ինքս էլ, ինչպես գիտեք, նաև այս հարցում տեղում եզրակացությունների գալու համար այցելել եմ համայնքներ՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Այդ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը պետք է նաև օգնի բոլորիս, որպեսզի մենք քաղաքացիներին ի ցույց դնենք նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրենց կատարած ընտրության որակի ազդեցությունն իրենց կյանքի վրա, որովհետև պարզ է, որ երբեմն, ցավոք, պատճառահետևանքային կապը մեր քաղաքացիների կողմից չի ընկալվում: Այս համակարգը նաև զուտ տնտեսական, քաղաքական իմաստով մեզ հնարավորություն է տալիս՝ երկխոսության նոր մակարդակ ունենալ մեր քաղաքացիների հետ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի որակի առումով:

Այս տարի մենք սուբվենցիոն ծրագրի մեջ ևս մի կարևոր բաղադրիչ ենք մտցրել՝ երրորդ կողմը նույնպես հնարավորություն ունի մասնակցել սուբվենցիոն ծրագրերին. դա մասնավոր հատվածն է, բարերարներն են, այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել համայնքի զարգացմանը: Այստեղ փիլիսոփայական շատ կարևոր փոփոխություն է տեղի ունենում. շատ գործարարներ, բարերարներ աշխատում են իրենց հայրենի համայնքներում ինչ-որ ծրագրեր իրականացնել: Բնականաբար, ինչքան էլ այդ մարդկանց հնարավորությունները մեծ լինեն, դրանք որոշակի սահմանափակում ունեն, շատ դեպքերում մասնավոր հատվածի գումարները ծախսվում են սիմվոլիկ աշխատանքների վրա և դուրս են մնում զարգացման տրամաբանություն ունեցող ծրագրերից: Այս պարագայում, երբ երեք սուբյեկտ՝ մասնավոր հատվածը, կառավարությունը և համայնքը կարողանում են միջոցներ դնել, դա նշանակում է, որ մենք կարող ենք, այսպես ասած, բարեգործական, զուտ սիմվոլիկ տրամաբանությունից անցում կատարել դեպի զարգացման տրամաբանություն: Հետևաբար, մեր տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը, և մենք պետք է նաև այնպես անենք, որպեսզի համայնքներում կառավարության և մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը մաքսիմալ կենտրոնանան՝ նկատի ունեմ ֆինանսական միջոցների առումով, որպեսզի այդ ֆինանսական միջոցների իրացումը մեզ ավելի տեսանելի, շոշափելի արդյունքների բերի: Այսօր մենք կքննարկենք նաև այն ընթացիկ խնդիրները, որոնց հետ մարզպետները բախվում են իրենց աշխատանքի ընթացքում և կփորձենք լուծումներ գտնել նաև այդ հարցերին»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է մարզերում 2019 թ. սուբվենցիոն ծրագրերի արդյունքները. նախորդ տարի պետություն-համայնք համագործակցության ընթացքում իրականացվել են ընդհանուր 16 մլրդ 378 մլն դրամի չափով սուբվենցիոն ծրագրեր, որից պետության համաֆինանսավորումը կազմում է 9 մլրդ 597 մլն դրամ: «2019թ. ընթացքում կատարողականի հիմքով և նաև որակական չափորոշիչը հաշվի առնելով՝ մենք կատարել ենք 6 մլրդ 366 մլն դրամի փոխանցում: Մնացած հատվածը մենք չփոխանցեցինք համայնքներին, այլ 2020 թ. կատարելու և սխալները շտկելու հնարավորություն ենք տվել, և միայն այս տարվա ընթացքում, եթե հավուր պատշաճի աշխատանքը կատարված կլինի, նոր կկատարվեն մնացած փոխանցումները: Սա շատ կարևոր ուղերձ է կատարողներին, կապալառուներին, որպեսզի բոլորի համար պարզ դառնա, որ մեզ համար շատ կարևոր է որակական չափանիշը: Այսինքն՝ մենք պետք է մտնենք ստանդարտների մեջ, որոնք պետությունը պահանջում է, և կապալառուները պարտավոր են իրենց ստանձնած պարտավորությունները կատարել այնպես, ինչպես դրված է նախնական պահանջում», – զեկուցել է նախարարը: Որպես սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հիմնական խնդիրներ՝ նախարարը նշել է նախագծերի որակը, կատարողների որակական պատրաստվածությունը: Ս. Պապիկյանի խոսքով՝ այս տարի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է մարզերում մոտ 9 մլն դոլարին համարժեք էներգախնայող համակարգերի ներդրում, որը հնարավորություն կտա պանելային բոլոր շենքերը դարձնել էներգախնայող, ինչը ենթադրում է տանիքի, նկուղային հատվածի, արտաքին պատերի վերանորոգում, ամրացում և նաև արտաքին տեսքի փոփոխություն:

Վարչապետը նկատել է, որ և՛ սուբվենցիոն, և՛ ընդհանրապես զարգացման ծրագրերը պետք է ունենան նաև քաղաքակրթական բաղադրիչ ու բխեն զարգացման մտածելակերպի տրամաբանությունից, այն է՝ ոչ միայն կոնկրետ ենթակառուցվածքի ստեղծում կամ բարելավում, այլև բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետներին հետևողական լինել այս հարցում:

Խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ տարում ՀՀ մարզերում ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, ենթակառուցվածքային ծրագրերի հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև սպանդանոցների առնչությամբ ստեղծված իրավիճակին: Արծարծվել են մարզպետարանների և պետական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է համակարգված աշխատանքը և նշել, որ ընթացիկ կառավարումից պետք է անցում կատարել ռազմավարական լուծումների, և 2020 թվականի անելիքները պետք է բխեն հենց այս տրամաբանությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում