▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շպռոտի համարձակ ու գայթակղիչ կերպարը՝ նոր տեսահոլովակում

 

 

Blognews.am-ը գրում է. Շպռոտն այս օրերին աշխատանքային եռուզեռի մեջ է: Երգչուհին նկարահանում է նոր տեսահոլովակ։ Կայքի հետ զրույցում նա պատմել է, որ այս  անգամ համագործակցել է ամերիկահայ ռեփեր Էրիկ Շեյնի հետ։ Նրանք ընտրել են «Գարուն եկավ» հայտնի կատակերգը։

«Շատ եմ սիրում ժողովրդական հին ու մոռացված երգերը: Հատուկ եմ կատակերգ ընտրել, որպեսզի ստեղծագործելու տեղ ունենամ։ Փորձել եմ նոր շունչ փոխանցել երգին»: 

Շպռոտն այս անգամ էլ ներկայացել է համարձակ ու գայթակղիչ կերպարով. ազգային ոճի էլեմենտները երգչուհին միքսել է «փին-ափ» ոճի հետ.

«Երբեք չեմ մտածում համարձակ լինելու մասին: Ես ուղղակի լսում եմ երգն ու պատկերացնում կերպարները: Շատ գունեղ և թեթև տեսահոլովակ է։ Սիրում եմ իմ աշխատանքը և սիրում եմ էքսպերիմենտներ անել»։

Հարցին՝ արդյո՞ք երգը կկրկնի նախորդ տեսահոլովակի՝ «Կտրիճ Դավոյի» հաջողությունը, երգչուհին ասել է, որ նախապես կանխատեսումներ անել չի ուզում. «Պարային ուրախ երգ է, որը ոճային նմանություն ունի «Կտրիճ Դավոյի» հետ, բայց գործիքավորումն այլ է: Նպատակ չեմ դրել, որպեսզի այս մեկը գերազանցի նախորդ կատարմանս, ուղղակի ուզում եմ, որ իմ հանդիսատեսն այն սիրի, իսկ ես էլ հաճույք ստանամ իմ աշխատանքից»:



Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին