News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնի բնակիչ Նիք Հերբերթը հավելված է ստեղծել, որը կարեւոր հաղորդագրություն ստանալիս տիրոջ էկրանը «սառեցնում» է եւ բարձր ձայներ արձակում: Այս մասին հայտնում է Mashable-ը:

Հերբերթի մոտ այս գաղափարը ծնվել է, երբ նրա 13 տարեկան որդի Բենը հերթական անգամ մոռացել է ծնողների հաղորդագրությանը պատասխանել: Բրիտանացին համոզված է, որ նման վարքը շատ երեխաների է հատուկ, եւ գտել է այս խնդիրը լուծելու անխափան միջոցը:

Ազդանշանի ձայնը շարունակվում է մինչեւ ստացողը հաղորդագրությունը կկարդա, սակայն նույնիսկ այս դեպքում հեռախոսի մյուս գործառույթներից անհնար է օգտվել, քանի «ապասառեցումը» տեղի է ունենում միայն պատասխանն ուղարկելուց հետո: Մինչ այդ էկրանին պատուհան է պատկերվում՝ համապատասխան կոչով եւ տեքստը հավաքելու հատուկ դաշտով:

ReplyASAP («Հնարավորինս արագ պատասխանիր») կոչվող հավելվածը արդեն հասանելի է Android-ով աշխատող սմարթֆոնների տերերին, իսկ մոտ ժամանակներս կհայտնվի նաեւ iOS-ով աշխատողների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ