ՀՀ-ից ՌԴ արտագաղթողների թիվը չի նվազել

ՀՀ-ից ՌԴ արտագաղթողների թիվը չի նվազել

PanARMENIAN.Net - 2018-ին Ռուսաստանը 124,9 հազար ներգաղթյալ է ընդունել: Սա ամենացածր ցուցանիշն է ամբողջ հետխորհրդային շրջանում, ասվում է ՌԴ Սոցիալական վերլուծության և կանխատեսման «Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի և ինքնազգացողության ամսական մշտադիտարկման մեջ»:

2018-ին Հայաստանից ՌԴ է արտագաղթել 14,358 մարդ:

ՌԴ ներգաղթյալների հոսքը կրճատվել է գրեթե բոլոր երկրներից, բացառությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի:

Առավել կտրուկ նվազել է ներգաղթյալների հոսքն Ուզբեկստանից և Ուկրաինայից, որոնք նախկինում ամենամեծ միգրացիոն դոնորներն էին ՌԴ համար: 2018-ին այդ երկրներից ՌԴ 3,2 անգամ քիչ ներգաղթյալ է եկել, քան մեկ տարի առաջ, գրում է Meduza-ն:

Նշվում է, որ 2018-ին միգրացիան փոխլրացրել է ՌԴ բնակչության բնական կրճատումը միայն 57 տոկոսով: Մինչդեռ 2017-ին վնասը դեպոպուլյացիայից լրացվել էր ամբողջությամբ՝ նույնիսկ փոքր աճ ապահովելով՝ 77, 000:

2018-ին Հայաստանից ՌԴ է արտագաղթել 14,358 մարդ, մինչդեռ 2017-ին՝ 13, 999 մարդ:Առաջին անգամ ՌԴ ներգաղթածների թվով առաջատար է դարձել Տաջիկստանը: Նախորդ 4 տարիներին առաջատարը եղել է Ուկրաինան, սակայն 2018-ին այդ երկիրը 3-րդն է Տաջիկստանից և Ղազախստանից հետո:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---