Այսօր Ղազախստանում անցկացվում են նախագահի ընտրություններ: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 7 թեկնածուներ:
Երկրում և դրա սահմաններից դուրս կգործեն գրեթե 10 հազար տեղամասեր՝ փոխանցում է «Ինտերֆաքսը»: Նրանց մեծ մասը ընտրողների համար կբացվի Ղազախստանի մայրաքաղաքի ժամանակով ժամը 07:00-ին և կփակվի 20:00-ին:
Նախագահական մրցավազքի ֆավորիտ է համարվում իշխող «Նուր Օթան» կուսակցության ներկայացուցիչ Ժոմարտ Տոկաևը, որը Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնանկությունից հետո նշանակվել է երկրի նախագահ:
Բացի նրանից, երկրի նախագահի պաշտոնին են հավակնում Դանիա Եսպաևան, Տոլեութայ Ռախիմբեկովը, Սադիբեկ Տուգելը, Ամանգելդի Տասպիխովը, Ժամբիլ Ախմետբեկովը և Ամիրժան Կոսանովը:
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%-ից ավելի ձայներ: Եթե թեկնածուներից ոչ մեկը այդքան ձայն չհավաքի, կնշանակվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն ամենաբարձր արդյունքներով երկու թեկնածուները: