19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուրիշի զինվորական համազգեստ կրելը պետք է հակաիրավական համարվի. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս գաղափարը վաղուց էր ինձ մոտ առաջացել՝ դեռ Արցախում աշխատանքիս տարիներին։ Այսօր եմ հրապարակավ ներկայացնում, քանի որ հարցը հասկանալիորեն արդիականություն է ձեռք բերել՝ հայտնի տեսանյութի հրապարակումից հետո։
 

Առաջարկում եմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ամրագրել ՀՀ Զինված ուժերի կամ Արցախի Պաշտպանության բանակի համազգեստը զինծառայող չհանդիսացող ու երբևէ չհանդիսացած անձի կողմից կրելու արգելք՝ համապատասխան վարչական տույժով։ Քննարկելի է նաև քրեական օրենսգրքով՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանք ամրագրելու տարբերակը։
 

Արցախում աշխատելիս բազմիցս եմ այցելել զորամասեր ու դիրքեր՝ պայմանավորված աշխատանքային գործառույթներով։ Բայց այդ ընթացքում ու առհասարակ ինձ իրավունք չեմ վերապահել Զինվորական համազգեստ կրել, թեև անվտանգության նկատառումներով՝ դա ոչ միայն ցանկալի էր, այլև որոշ դիրքերում երևի անհրաժեշտ։ Կանաչ գույնի շալվար ու բաճկոն էի ձեռք բերել՝ դրանով էի դիրքեր բարձրանում։ Հիմա էլ սրբորեն պահում եմ այդ շորերս՝ որպես ԻՄ իրավունքի «համազգեստ»։
 

ՈւՐԻՇԻ իրավունքի համազգեստ կրելը պետք է ոչ միայն հակաբարոյական, այլև հակաիրավական համարվի։
Տեսանյութից կադրում՝ ՊԲ բավական «բարդ» դիրքերից մեկում Ապրիլյան պատերազմի վարաբերյալ փաստահավաքություն իրականացնելիս։ Դեռ կանաչ հագուստս ձեռք չէի բերել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ