Բաժիններ՝

Հեռուստասերիալ «Աղախինի պատմվածքը». կլինի՞ շարունակություն

Սա պաշտոնական է: Hulu հեռուստաալիքի ներկայացուցիչները, որոնք հանդիսանում են հեռուստասերիալի հեղինակային իրավունքի սեփականատերը, հայտարարել են՝ «Աղախինի պատմվածքը» կստանա շարունակություն չորրորդ եթերաշրջանում: Թեև մանրամասներ չեն հաղորդվում այն մասին, թե ինչ սպասել հաջորդ եթերաշրջանում: ELLE.ru-ի հաղորդմամբ՝ մեծ է հավանականությունը, որ սյուժեն կկառուցվի ռեպրեսիվ ռեժիմի դեմ ապստամբության պատմության շուրջ:

Պրեմիերայից հետո, որը տեղի է ունեցել 2017 թվականին, «Աղախինի պատմվածքը» դարձել է ամենաքննարկվող հեռուստատեսային շոուներից մեկը և արժանացել է 11 «Էմմի» մրցանակի: Սերիալը հիմնված է Մարգարեթ Էթվուդի վեպի վրա (1985թ.) և դեռևս դուրս չի եկել օրիգինալ պատմության շրջանակներից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս