211652_close_icon
views-count98879 դիտում article-date 22:22 01-08-2020

Արտակարգ դեպք Հրազդանում. ուժեղ քամին «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը ամբողջությամբ պոկել, շպրտել ու փակել է Ծաղկաձոր տանող ճանապարհը. ժամանել են Հրազդանի քաղաքապետն ու ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:25-ի սահմաններում, ուժեղ քամու հետևանքով Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցում գտնվող «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը՝ մոտ 300 քմ, ամբողջությամբ պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով դեպի Ծաղկաձոր քաղաք տանող ճանապարհը երթևեկության համար դարձել է միակողմանի: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Մելքոնյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր