Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Թբիլիսիում հայկական տոլմայի ավանդական փառատոն-մրցույթ է կայացել

Թբիլիսիի Մեյդան թաղամասում կայացել է կայացել է հայկական տոլմայի ավանդական փառատոն-մրցույթը։ Այդ մասին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Թբիլիսին տոնական էր տրամադրված: Մի քանի օր անընդհանտ բոլոր լրատվամիջոցները հանրությանը հրավիրում էին հայկական տոլմայի ավանդական-փառատոն-մրցույթին: Միջոցառումը Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ, «Հայարտուն» կենտրոնի և անհատ բարերարների աջակցությամբ, տեղի ունեցավ 2017 թվականի հուլիսի 16-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում:

Հայկական հարուստ մշակույթի ոչնյութական արժեքներից մեկը ազգային խոհանոցն է իր բազմազանությամբ: Արդեն բարի ավանդույթ է դարձել Թբիլիսիում փառատոնի միջոցով ներկայացնել և ժողովրդականացնել հայկական համեղ և առողջարար կերակրատեսակները: Այս անգամ տոլման էր:

Տոլմայի փառատոնը տարեցտարի ընդարձակում է իր շրջանակները: Մասնակիցների թիվը 40 էր, իսկ ներկայացրած կաթսաները՝ 50-ից ավելի էին: Բացի «Շուշանիկ» միության անդամներից, փառատոնին մասնակցում էին «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերը, Սուրբ Գևորգի եկեղեցասեր կանանց միությունը, Ռուսթավի Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնը, թիվ 104 հայոց դպրոցը, «Վրաստան» թերթը, «Վանք» համույթը, քաղաքի առաջատար ռեստորաններ: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրել էր տոլմայի առնվազն երեք տարատեսակ, որոնք տարբեր մտահղացմամբ էին և գեղեցիկ ձևավորված:

Ցնծում էր մեյդանը, հազարից ավելի մարդ էր հավաքվել եկեղեցու բակում: Եկել էին տեղացիներ, հյուրեր Հայաստանի և Վրաստանի տարբեր քաղաքներից, այլազգիներ, զբոսաշրջիկներ՝ համտեսելու և գնահատելու տոլման:

Այս գեղեցիկ միջոցառմանը իրենց պատվաբեր ներկայությունն էին բերել Վրաստանի խորհրդարանի անդամ Դավիթ Ճիճինաձեն, Թբիլիսիի Իսանի-Սամգորի շրջանից Սակրեբուլոյի անդամ Իլիա Ջիշկարիանին, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

Միջոցառումը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

Օրհնության և բարեմաղթանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը փառատոն-մրցույթների կազմակերպումը գնահատեց որպես հայ մշակույթի և ազգային ավանդույթների ժողովրդականացման միջոց, իսկ փառատոնի անցկացումը հինավուրց և բազմազգ այս թաղամասում, Սուրբ Գևորգ եկեղեցու բակում անվանեց քրիստոնեական սիրո և բարության արտահայտություն:

Հյուրերն իրենց ելույթներում Վիրահայ համայնքի կողմից ավանդույթի վերածված փառատոնը արժևորեցին ազգային այս գեղեցիկ կերակրատեսակի շուրջը համախմբելու լավագույն հանգամանք և ներկաներին մաղթեցին բարի ախորժակ:

Մինչ հատուկ հրավիրված Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանն իր շքախմբով կգնահատեր ներկայացված տոլմայի տարատեսակները, հանրության հյուրասիրությունը ուղեկցվեց ուրախ համերգով, որին մասնակցեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերը, Վանք» պարային համույթը, Հայաստանից ժամանած շնորհալի երգիչ Հայկ Մխեյանը և այլ անհատ կատարողներ:

Փառատոնի պատվավոր հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստուհի, ծնունդով թբիլիսեցի Լեյլա Սարիբեկյանը: Ճանաչված մենակատարը, ում ծննդյան օրն էր նաև, հայրենասիրական և ազգային երգերի անզուգական կատարումներով ողջունեց ներկաներին, արժանանալով նրանց բուռն ծափահարություններին:

Հեղինակավոր մրցատյանի որոշմամբ համ, ձևավորում և մտահղացում անվանակարգերից մրցանակների արժանացան «Շուշանիկ» միության անդամ Լեյլա Դավթյանը, Սուրբ Գևորգի եկեղեցասեր տիկնանց միության անդամ Աիդա Ութմազյանը,»Կոմֆորտ» ՍՊԸ -ն,«Բացարձակ հաղթող» մրցանակին արժանացավ «Մայիս» ռեստորանը: Հաղթողները ստացան նվերներ «Արայ» ընկերությունից: ՀՀ գլխավոր խոհարարի հայտարարությամբ, Սփյուռքում ազգային ոչնյութական արժեքների պահպանման և զարգացման, ի մասնավորի տոլմայի ժողովրդականացման նպատակով որոշվել է ամեն տարվա մայիս ամսվա բոլոր տոները համադրել տոլմայի արժևորմանը:

Միջոցառումը զովացուցիչ ըմպելիքներով ապահովել էր «Արմենիա» խանութի «VIVA» ընկերությունը, իսկ հայկական լավաշ հացով, ըմպելիքներով և փառատոնին անհրաժեշտ այլ պարագաներով ապահովել էր «Բեբոս լավաշի» (Տատիկի հաց) ընկերությունը, իր նվիրատվությունն էր կատարել նկարիչ Թենգիզ Միկոյանցը:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր բարերարներին և նվիրատուներին փառատոնի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում