211652_close_icon
views-count17129 դիտում article-date 15:19 22-11-2020

ՀՀ–ի և Արցախի իշխանություններն անկարող են ապահովել արցախահայերի անվտանգությունը․ Վազգենաշենում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի ծաղրանքի պայմաններում․ Հ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի ներկայության և ծաղրանքի պայմաններում։ «Հայաստանի և Արցախի իշխանություններն անկարող են ապահովել արցախահայերի անվտանգությունը: Վազգենաշենում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի անմիջական ներկայության և ծաղրանքի պայմաններում»,– գրել է նա և գրառմանը կից հրապարակել տեսանյութ: Հիշեցնենք, որ Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր