«Մենք ցույց ենք տալիս ու պատրաստ ենք հանուն հայի, հանուն Հայաստանի գնալ ընտրությունների։ Դուք նաեւ տեսնում եք մեր հրաշալի տասնյակին, յուրաքանչյուրին տրված քվեն մոտեցնում է այն երազանքին, որի մասին խոսում են, բայց չենք առարկայացրել, մենք պատրաստ ենք առարկայացնել»։ Այս մասին Արմավիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ–ից պատգամավորության թեկնածու Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ իրենք կարեւոր հարցեր են լուծելու Արմավիրի մարզում, և նախ «այն պատգամավորը, որը լինելու է ԱԺ–ում իր նախաձեռնություններով հզորացնելու է պետությունը»։