Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու 
հարցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 1-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բալա Վենքաթեշ Վարմայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՏՀ պաշտոնական կայքը:

«Հնդկաստանի տնտեսական զարգացումն իսկապես տպավորիչ է: Մենք ենթադրում ենք, որ կայուն աճը որակական առումով կփոխի երկրի դիրքերը համաշխարհային տնտեսությունում: Ընդ որում, Հնդկաստանն իրենից ներկայացնում է հսկայական շուկա: Մեր ձեռնարկությունները կցանկանան այնտեղ ավելի լայն ներկայացվածություն ունենան: Մենք նաև հետաքրքրված ենք, որ Հնդկաստանի ձեռնարկատերերն ավելի ակտիվ լինեն ԵԱՏՄ շուկաներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում դեսպանն ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում: Վենքաթեշ Վարման նշել է, որ Հնդկաստանը դինամիկ ու դրական փոխգործակցություն ունի ԵԱՏՄ բոլոր երկրների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]