Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Սիրեկանն առևանգել է նախկին ընկերուհու 6-ամյա որդուն՝ մոր հետ սիրային կապը վերականգնելու համար

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Արտակ Գրիգորյանի գործի դատական քննությունը:

42-ամյա Արտակին մեղադրանք էր առաջադրվել նախկին ընկերուհու 6-ամյա որդուն առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Արտակ Գրիգորյանը 2016 թվականի մայիսին ծանոթացել ու ընկերացել է քրեական գործով անչափահաս տուժող Արթուր Հ.-ի մոր՝ Լալա Հ.-ի (անունները փոխված են) հետ:

Մինչև 2016 թվականի օգոստոսի կեսերը Արտակն ու Լալան ընկերություն են արել, բայց Լալայի նախաձեռնությամբ նրանց կապը խզվել է: Լալան չի ցանկացել այլևս շփվել Արտակի հետ, իսկ Արտակն ամեն կերպ ցանկացել է հանդիպել Լալային ու հաշտվել:

2016 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Արտակը գնացել է Լալայի՝ Մեծարենցի փողոցում վարձակալած տուն, նայել է տան պատուհանից ու տեսել է, որ Լալայի անչափահաս՝ 2010 թվականի մայիսին ծնված որդին՝ Արթուրը, քնած է մահճակալին, իսկ Լալան տանը չէ:

Նպատակ ունենալով ամեն գնով հանդիպել Լալային՝ Արտակը որոշել է առևանգել նրա անչափահաս որդուն և այդ կերպ ստիպել, որ Լալան հանդիպի իր հետ:

Արտակը Լալայի վարձած տան տիրոջ մոտ է գնացել, խաբել է՝ իբր Լալայի երեխան մենակ է, ինքը եկել է, որ մնա երեխայի մոտ: Տանտիրոջից վերցրել է բանալին, մտել է տուն: Արթնացրել է երեխային, ասել է, թե նրան տանում է «լավ տեղ», այնտեղ է գալու նաև մայրիկը:

Երեխան ճանաչում էր Արտակին, հավատացել է նրան, հագնվել ու գնացել է նրա հետ:

Արտակը, ըստ մեղադրանքի, երեխային այսպես առևանգել ու տեղափոխել է Եղվարդ՝ ընկերոջ տուն՝ վերջինիս ասելով, թե ընկերուհու որդին է, նրան բերել է մոր գիտությամբ:

Արտակը հեռախոսով խոսել է Լալայի հետ, պահանջել է, որ նա անձամբ գնա Եղվարդ՝ երեխայի հետևից, այլապես ինքը երեխային չի վերադարձնի:

Լալան վախեցել ու դիմել է ոստիկանություն:

Արտակին բերման են ենթարկել, իսկ առևանգված երեխային հայտնաբերել ու վերադարձրել են մորը:

Առաջադրված մեղադրանքում Արտակ Գրիգորյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ծանոթացել ու ընկերացել է Լալայի հետ: Մոտ քսան օր իրենք համատեղ ապրել են, նպատակ են ունեցել ամուսնանալու: Ինքը ծանոթացել է նաև Լալայի անչափահաս որդու՝ Արթուրի հետ: Իրեն ճանաչել է Լալայի տանտերը:

2016 թվականի օգոստոսի կեսերին ինքն ու Լալան վիճել են, իրենց հարաբերությունները լարվել են: Ինքը փորձել է հանդիպել ու հաշտվել, բայց Լալան մերժել է:

Օգոստոսի 25-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում ինքը գնացել է Լալայի վարձած տան մոտ: Տեսել է, որ տան լույսը վառած է: Պատուհանից նայել ու տեսել է, որ երեխան տանը մենակ է, նա մահճակալին պառկած-քնած էր: Ինքը որոշել է երեխային իր հետ տանել, որ նա մենակ չմնա:

Այդ նպատակով գնացել է տանտիրոջ մոտ, ասել է, թե Լալան տանը չի, իսկ երեխան մենակ է: Խնդրել է, որ տանտերը բանալին տա, ինքը դուռը բացի ու երեխայի մոտ մնա:

Տանտերը, որ իրեն ճանաչում էր որպես Լալայի ընկերոջ, վստահել ու բանալին տվել է:

Ինքը բացել է դուռը, ներս է մտել: Երեխային արթնացրել, ասել է, թե «լավ տեղ» են գնում, որտեղ ուրիշ երեխաներ էլ կան, այնտեղ է գալու նաև մայրիկը: Այդ ընթացքում ինքը մի քանի անգամ զանգել է Լալային, բայց նա անհասանելի է եղել:

Երեխան հավատացել է իրեն ու համաձայնել է: Նա հագնվել է, իրենք միասին տանից դուրս են եկել տանից:

Պատահական մեքենա է կանգնեցրել, գնացել են Եղվարդ՝ իր ընկերոջ տուն: Այնտեղ ինքը ներկայացրել է, որ Արթուրը իր ընկերուհու որդին է:

Երեխան խաղացել է ընկերոջ երեխաների հետ ու քնել է: Գիշերը Լալան անծանոթ հեռախոսահամարից զանգել է իրեն ու պահանջել է վերադարձնել երեխային:

Ինքը պատասխանել է, որ երեխան քնած է, ճանապարհին կարող է մրսել: Ինքն առաջարկել է, որ Լալան անձամբ գա երեխայի հետևից, որպեսզի իրենք կարողանան խոսել իրենց հարաբերությունների մասին: Լալան համաձայնել է, բայց նրա փոխարեն եկել են ոստիկանները…

Ինքը Լալայի երեխային առևանգելու նպատակ չի ունեցել, այդ հանգամանքը Լալային հանդիպելու պատրվակ չի դարձրել, իսկ երեխային իր ընկերոջ տուն է տեղափոխել, որ երեխան տանը մենակ չմնա:

Արտակ Գրիգորյանն ասել է, թե իր կարծիքով՝ իր սխալը կայանում է նրանում, որ երեխային տեղափոխելուց առաջ նրա մայրիկին պետք է այդ մասին տեղեկացներ:

Նախաքննական ցուցմունքում Արտակն ընդունել է, որ Լալայի առաջ պայման է դրել՝ անձամբ գալ երեխայի հետևից, բայց Լալան հրաժարվել է: Ինքն էլ ասել է՝ մինչև նա անձամբ չգա Եղվարդ, ինքը երեխային չի վերադարձնի: Հաջորդ օրն իրեն ոստիկանները բերման են ենթարկել ընկերոջ տան մոտից:

Անչափահաս տուժողի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, նույն ինքը՝ Արտակի նախկին ընկերուհի Լալան հայտնել է, որ խզել էր հարաբերությունները Արտակի հետ ու չէր ցանկանում նրա հետ հանդիպել:

2016 թվականի օգոստոսի 24-ին ինքն իր վեցամյա որդուն «Հայ օգնության ֆոնդին» պատկանող աջակցության կենտրոնից տարել է իր վարձակալած տուն:

Հաջորդ օրն ինքն աշխատանքի պիտի գնար: Կեսօրին զանգել է իր ծանոթ Արսենին ու խնդրել է , որ նա երեկոյան գնա երեխայի մոտ, որպեսզի երեխան մենակ չմնա: Արսենը խոստացել է գործերը վերջացնելուն պես գնալ:

Օգոստոսի 25-ին, ժամը 19-ն անց 50-ի սահմաններում ինքը երեխային թողել է տանը, դուռը դրսից փակել է բանալիով ու գնացել է աշխատանքի:

Կեսգիշերին մոտ Արսենը զանգել է իրեն ու ասել է, թե մոտեցել է իր տանը, պատուհանից նայել է, բայց երեխան տանը չէ:

Ինքը խնդրել է, որ նա ավելի ուշադիր նայի, բայց Արսենը նայել ու նորից ասել է, թե երեխան տանը չէ:

Ինքը խնդրել է, որ նա գնա տանտիրոջ մոտ, խնդրի դռան բանալին, ներս մտնի ու գտնի երեխային: Արսենը տանտիրոջ մոտ է գնացել, բայց վերջինս ասել է, թե մի տղամարդ էր եկել, ով Լալայի տուն գնում-գալիս էր, բանալին վերցրել ու գնացել է երեխայի մոտ, որ երեխան մենակ չմնա: Տանտերն ասել է՝ քանի որ ինքը ճանաչում էր այդ տղամարդուն, հավատացել է, որ Լալան տեղյակ է, ու տվել է բանալին:

Ըստ Լալայի՝ ինքը միանգամից հասկացել է, որ այդ տղամարդը Արտակն է եղել: Նրանից բացի՝ իր տուն ուրիշ տղամարդ չի այցելել: Ինքը զանգել է Արտակի հեռախոսին, բայց այն անջատված էր:

Մի քանի ժամից Արտակն իրեն զանգել ու ասել է, որ երեխան մոտն է, մինչև ինքն անձամբ չգնա Եղվարդ, երեխային չի վերադարձնի: Ինքը դիմել է ոստիկանություն, քանի որ վախենում էր Արտակի հետ հանդիպելուց:

Լալան ասել է, թե երեխային առևանգելով՝ Արտակը նպատակ է ունեցել հանդիպել իր հետ և շարոնակել իրենց հարաբերությունները:

Այս գործի դատաքննության ընթացքում՝ 2017 թվականի ապրիլի 28-ին, Արտակ Գրիգորյանը, ում խափանման միջոցը ստորագրությունն էր չհեռանալու մասին, թաքնվել, չի ներկայացել դատական նիստերին: Դատարանը նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում, իսկ խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, փոփոխել, խափանման միջոց է ընտրել կալանքը:

Արտակ Գրիգորյանը հայտնաբերվել է 2017 թվականի հունիսի 8-ին և կալանքի տակ է առնվել: Քրեական գործի կասեցված վարույթը վերսկսկվել է:

Դատարանը Արտակ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել անչափահաս երեխային առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և դատապարտել է 5 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հունիսի 8-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում